Հայաստանը պատրաստակամ է բանակցել համանախագահների հովանու ներքո. ԵԱՀԿ ՄԽ

Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո:

Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) Հայաստան կատարած այցից հետո տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 12-14-ը Երեւան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում եւ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարեւորությունը:

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում եւ՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Տպել
6244 դիտում

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ

Մարտի 27-ին մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 722 արձանագրություն է կազմվել

Հրդեհ է բռնկվել Սասունցի Դավիթ փողոցի բնակարաններից մեկում. վնասը նյութական է

Սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից. Գագիկ Սուրենյան

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 20-ամյա ուղևորը մահացել է

Կորոնավիրուս է հայտնաբերվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականի թիմի անդամի մոտ

Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատաված 372 դեպք կա

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

«Երեւան Սիթի», «Սաս» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների մի քանի մասնաճյուղեր 6 ժամ չեն աշխատի․ պարետի որոշում

Թեստ՝ պաշտոնյաների համար. ազդեցիկ պաշտոնյաներից ու հայտնի աստղերից ովքեր են վարակվել կորոնավիրուսով