Բաքուն սադրիչ գործողություններով ապակայունացնում է իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը։

«Քննարկեցինք վերջին օրերին ադրբեջանական կողմից զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում։ Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաեւ միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»,- գրել է նա։

ԱԽ քարտուղարը նաեւ նշել է, որ Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետեւում են հակառակորդի գործողություններին եւ ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` երեկ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաեւ հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

Տպել
6297 դիտում

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է