Լուսավոր Հայաստանն առաջարկել է հետաձգել պարտադիրը եւ շարունակել քննակումները. Մարուքյան

ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը՝ խոսելով երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի եւ Արծվիկ Մինասյանի սուր դեբատի մասին ասաց, որ այն առողջ քննարկում էր:

«Երկու տարբերակ ունի կառավարությունը` կամ կոմիտեի նիստերում կազմակերպել այդ քննարկումները, բախումները հետո նոր գնալ նիստին: Կամ անել այն, ինչ տեղի ունեցավ երեկ նիստի ժամանակ»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով` «պարտադիրի» հարցը երկար ժամանակ եղել է վիճահարույց եւ բնական է, որ այդ հարցի հետ կապված պետք է լինի նման թեժ քննարկում:

«Կառավարությունում այնպիսի մարդիկ են՝ պարոն Մինասյանը, տիկին Թանդիլյանը, պարոն Զեյնալյանը, պարոն Փաշինյանը, ովքեր ժամանակին իրենց անցած ճանապարհի ընթացքում, որոշակի գործողություններ են արել պարտադիր կուտակային համակարգի հետ կապված»,- ասաց նա:

Նրա խոսքով` իրենց դիրքորոշումը քննարկվել է կուսակցությունում եւ Մանե Թանդիլյանը` որպես սոցապնախախար առաջարկություն է արել հետաձգել պարտադիրի ուժի մեջ մտնելը եւ փորձել քննարկումներով կողմերին բերել համաձայնության եւ գտնել լուծումներ, որովհետեւ անգամ քայլ առաջ ունենալով այս նախագիծը` պարտադիր բաղադրիչը չի վերանում: Բայց նրա խոսքով, կա նաեւ կարծիք, որ եթե պարտադիր բաղադրիչը չլինի, համակարգը չի աշխատի: «Մեր քաղաքացիները կամավոր չեն տանի վճարեն, սա լուրջ պրոբլեմ է»,- հայտարարեց Մարուքյանը:

Ճշտող հարցին` արդյո՞ք հիմա էլ կառավարության հանդեպ վստահություն չկա, որ նշում է, թե մարդիկ կամավոր չեն վճարի կուտակայինը, նա ասաց. «Վարչապետը դրա մասին հայտարարություն արեց ԱԺ-ում, որ ժամանակին վստահության խնդիրը շատ մեծ է եղել՝ դեմ լինելու առումով: Բայց մի մեծ հատված դեմ է եղել ոչ թե վստահության պակասի պատճառով, այլ պարտադիր բաղադրիչի պատճառով: Ես կարծում եմ` կառավարությունը ունի շատ բարձր լեգիտիմության ու վստահության ցուցանիշ: Այս առումով մենք խնդիր չունենք, բայց մարդիկ, ովքեր պարտադիր բաղադրիչին են դեմ, նրանք շարունակում են դեմ լինել եւ դա էլ է նորմալ, ժողովրդավարական հասարակությունում չեն կարող լինել որոշումներ, որ բոլորը կողմ են ու երջանիկ»:

Մյուս հարցին, թե ինչպես կքվեարկեն խորհրդարանում, Մարուքյանն ասաց, որ կքվեարկենք այնպես, ինչպես կառավարությունն է քվեարկել:

«Ֆրակցիայի առանձին կուսակցություններից, Լուսավոր Հայաստանն առաջարկել է հետաձգել պարտադիրը, եւ շարունակել քննակումները: Բայց դուք տեսաք, որ բոլորը կողմ են քվեարկել»,- ասաց նա:

Տպել
4963 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի