Աղվան Հովսեփյանը հեռացավ՝ ազատումը կանխազգալով

12/06/2018 schedule22:00

Աղվան Հովսեփյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը անակնկալ էր: «Ես միշտ աշխատել եմ  ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասել էր Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի հրաժարական տալուց մեկ օր անց՝ 2018 թվականի ապրիլի 24-ին։

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Աղվան Հովսեփյանի այս անսպասելի քայլը: «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել»,- ասել է Աղվան Հովսեփյանը հատուկ Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Բայց թե ինչու է նման որոշում կայացրել, նա չի ասել:

Աղվան Հովսեփյանը հաճույքով կշարունակեր պաշտոնավարել: Ներկայումս դատաիրավական համակարգը գտնվում է նոր կառավարության վերահսկողությունից դուրս: Եվ շատ դեպքերում այդ համակարգը փորձում է խնդիրներ ստեղծել նոր կառավարության առջեւ: Աղվան Հովսեփյանն էլ ուղնուծուծով Սերժ Սարգսյանի, իսկ դրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է եւ նրանց հետ կապված է բազմաթիվ թելերով: Առաջիկայում, երբ նոր կառավարությունը կանցնի ավելի լուրջ ու հանրային լայն հնչեղություն ունեցող կիսափակ-կիսաբաց քրեական գործերի վերհանմանը, մեծ ու աղմկահարույց կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը, տասնամյակներ շարունակ իրականացված թալանի բացահայտմանը, դատաիրավական համակարգը պետք է փորձեր խոչընդոտել այդ գործընթացներին:

Եվ այդ տեսանկյունից Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը բավականին բարձր կշիռ պետք է ունենար: Հենց այդ է պատճառը, որ Աղվան Հովսեփյանը շատ կուզենար մնալ իր պաշտոնում: Եվ ուրեմն, ինչ է տեղի ունեցել: Մեր ունեցած տեղեկություններով, Աղվան Հովսեփյանի պաշտոնավարությունը իրավական տեսանկյունից բավականին խոցելի է եղել: Այս տարվա հունվարին Սերժ Սարգսյանի հրամանագրով նրա պաշտոնավարման ժամկետը երկարացվել էր: Այսինքն, նոր կառավարությունը ունեցել է հնարավորություն՝ չեղյալ համարել այդ որոշումը, եւ դրանով Աղվան Հովսեփյանը ավտոմատ կերպով կազատվեր պաշտոնից: Ամենայն հավանականությամբ Հովսեփյանը, կանխազգալով նման լուծումը, որոշել է ինքը հրաժարական տալ:

Թե ով է զբաղեցնելու Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, դեռ անհայտ է: Քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ:

Տպել
4052 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները