Նախիջեւանը կներգրավվի Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմում. Սաֆարյան

Վերջին օրերին Հայաստանում քաղաքական ու փորձագիտական քննարկումների թիրախում հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի իրադարձություններն էին կամ դրանց ադրբեջանական քարոզչական իմիտացիան: Ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած եւ իրենց բնույթով քարոզչական գործունեություն իրականացնող լրատվամիջոցները, Հայաստան-Նախիջեւան սահմանին Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին, հայկական կողմի թույլտվությամբ, մի խումբ ադրբեջանցիների այցելությունը ներկայացրել էին որպես իրենց զինված ուժերի փայլուն կատարած ռազմավարական նշանակության գործողության արդյունք:

Այդ հաղորդագրություններում ասված էր ամեն ինչ, որը հատկապես 2016 թ.-ի ապրիլյան ռազմական գործողություններից, Լելե-Թեփե տակտիկական նշանակության բարձունքի ու շուրջ 800 հեկտար տարածքի կորստից հետո, կարող էր մտահոգել ՀՀ բնակչությանը: «Վերադարձվել է Գյուննութ լքված գյուղը», «Գյուննութ սարն ազատագրվել է», «վերահսկողության տակ են անցել ռազմավարական դիրքեր», «11 000 հեկտար տարածք», «կառուցվել է 50 կմ թիկունքային ճանապարհ» եւ վերջապես «Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկողության տակ վերցվել»: Հայաստանի ՊՆ-ն «նախիջեւանյան կրքերը» թուլացնելու համար կազմակերպել էր ռազմական-քաղաքական փորձագետների, բլոգերների ու լրագրողների այցը Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված լուրերը: Սահմանային դիրքեր այցելած փորձագետներից Ստյոպա Սաֆարյանը մեր հարցազրույցում մանրամասն ներկայացրեց իրավիճակը:

- Պարոն Սաֆարյան, ի՞նչ իրավիճակ էր տիրում Հայաստան-Նախիջեւան սահմանագծում ձեր այցելության ժամանակ: Ի՞նչ տեսաք, իրավիճակն իսկապես անհանգստացնո՞ղ է:

- Մեր այցի նպատակը այն թեզերի հերքումը կամ հաստատումն էր, որ այս օրերին տարածում էր ադրբեջանական քարոզչամեքենան: Մասնավորապես, ասվում էր, որ ազատագրել են Գյուննութ սարը եւ այնտեղ դիրքավորվել, հաստատվել են Հայաստանի զինված ուժերի դիրքերի նկատմամբ ռազմավարական առավելություն ունեցող դիրքերում, օկուպացիայից վերադարձել են Գյուննութ գյուղը, կառուցել են շուրջ 50 կմ թիկունքային ճանապարհ, եւ իբր վերահսկողության տակ են վերցրել Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, նաեւ 11000 հեկտար տարածք: Ուրեմն, գտնվել ենք Գյուննութ սարի վրա, որ իրենք «ազատագրել են» ու դիտարկել այն բլրակները, իսկ դրանք անգամ բլրակներ էլ չեն, այլ ալիքաձեւ ռելիեֆ, որի վրա մի քանի կրակակետեր են ստեղծել: Դրանք ոչ ռազմավարական դիրքեր են, ոչ էլ որեւէ կերպով կարող են գերիշխել հայկական դիրքերին: Այդ կրակակետերն ամբողջությամբ հայկական դիրքերի վերահսկողության տակ են, եւ տեղում իրավիճակին ծանոթանալով, հասկացանք, որ դրանց հետագա գոյությունը կախված է հայկական կողմի ցանկությունից: Չեմ պատկերացնում, որ այդ կրակակետերը դառնան լուրջ դիրքեր:

- Համոզվա՞ծ եք, որ հայկական ստորաբաժանումները կարող են ցանկացած պահի չեզոքացնել այնտեղից եկող վտանգը:

- Միանշանակ, քանի որ դրանք մեր տեսադաշտում են: Եւ ոչ միայն տեսադաշտում, այլ մեր դիրքերի տակ են, ներքեւում են: Խոսել, որ դրանք լուրջ ռազմավարական նշանակություն ունեն ու կարող են էական ազդեցություն ունենալ ուժերի բալանսի վրա, սուտ կլինի: Իհարկե, ադրբեջանական կողմը փորձ կկատարի որոշակի լարվածություն հաղորդել, սակայն ճնշելը նրանց շատ հեշտ է, քանի որ անգամ չեն կարողանում գլուխները բարձրացնել կրակակետերից: Գյուննութ գյուղն ինչպես անմարդաբնակ եղել է, այնպես էլ կա: Այն գյուղ անվանել էլ չի կարելի, քանի որ եղած տներից միայն մի քանի ավերակներ են մնացել: Ապագայում եւս այդ գերեզմանատեղին այցելելը կախված է լինելու հայկական կողմի բարի կամքից: Իսկ դատելով այն բանից, թե ինչպես ներկայացրեց Բաքվի քարոզչամեքենան տրված թույլտվությունը, կարծում եմ՝ հաջորդ անգամ բարի կամքի նման դրսեւորում չի լինի:

- Նշվում էր 50 կմ թիկունքային ճանապարհի կառուցման մասին: Կայի՞ն կառուցված նոր կոմունիկացիաներ:

- Ինչ-որ ճանապարհներ երեւում էին, սակայն հետո պարզվեց, որ դրանք ԽՍՀՄ ժամանակաշրջանից մնացած կոմունիկացիաներ են, որոնք կապված չեն նույնիսկ կրակակետերի հետ: Ենթադրում եմ, որ նոր ճանապարհների կառուցման մասին հայտարարություններն արվում են, որպեսզի այն ներառեն ինչ-որ հաշվետվությունների մեջ, ցույց տան՝ գործ են կատարել եւ ֆինանսներ դուրս գրեն: Չէի ասի, որ ընդհանրապես բան չի կատարվել, որոշակի աշխատանքներ սահմանային գծի ադրբեջանական կողմում ընթանում են: Բայց 50 կմ թիկունքային ճանապարհի կառուցման մասին լուրերն ընդհանրապես իրականության հետ կապ չունեն: Ինչ վերաբերում է 11000 հեկտար տարածք վերահսկողության տակ վերցնելու մասին հայտարարություններին, սա ուղղակի մեծագույն բլեֆ է, ինչը նույնիսկ նկատել էին որոշ ադրբեջանցի սթափ վերլուծաբաններ ու դիվանագետներ: Գիտեք, դա Երեւանի կեսն է: Այժմ ադրբեջանական դիրքերն են վերահսկողության տակ: Անլուրջ եւ տարօրինակ է՝,գտնվելով վերահսկողության տակ՝ խոսել վերահսկելու մասին:

- Դուք այցելեցի՞ք այն դիրքերը, որտեղ ոչ այդքան երկար ժամանակ առաջ հաստատվել էին հայկական զորամիավորումները:

- Այո, մենք եղանք այդ դիրքերում: Այդ դիրքերը ժամանակին առաջ էին տարել հայկական զորամիավորումները: Նախիջեւանի Սադարակ կամ Հեյդարապատ քաղաքը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ: Այնպես որ խոսել, թե ադրբեջանցիներն այնտեղ որեւէ բան են վերահսկում, սուտ է:

- Պարոն Սաֆարյան, ամեն դեպքում, Նախիջեւանում կա նաեւ Թուրքիայի ընդգծված ազդեցությունը: Լուրեր կան սպառազինության կուտակման մասին: Ի՞նչ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում հայկական կողմի համար: Արդյո՞ք հնարավոր պատերազմի դեպքում Նախիջեւանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ Հայաստանի համար:

- Երբ դիտարկում ենք տեղանքն ու հայկական կողմի դիրքային գերիշխող վիճակը, կարծում եմ՝ հնարավոր պատերազմի դեպքում Նախիջեւանը կարող է գլխացավանք դառնալ Բաքվի համար: Ալիեւը, կարծում եմ, դա լավ է պատկերացնում: Ես գրեթե կասկած չունեմ, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Նախիջեւանի հատվածը կամա թե ակամա ներգրավվելու է մարտական գործողություններում: Թերեւս, դա էր պատճառը, որ 2016 թ.-ի ապրիլին Ալիեւը գնաց լոկալ պատերազմի սցենարով, որպեսզի Նախիջեւանի հատվածում ստատուս-քվոն պահպանվի: Նախիջեւանն Ալիեւի «աքիլեսյան գարշապարն է» եւ շատ խոցելի իր համար: Ալիեւն արդեն տեւական ժամանակ է, որ փորձում է լուծել Նախիջեւանի հարցը՝ ձգտելով հասնել նրան, որ Թուրքիան որոշակի ռազմա-քաղաքական պարտավորությունների մեջ մտնի: Եթե դա 2016 թ.-ին ռուս-թուրքական դիմակայության շրջանում տեսականորեն պատկերացնելի էր, ապա այժմ դա անհնար է, երբ Մոսկվան ու Անկարան համատեղ լուրջ նախագծեր են իրականացնում, իսկ Թուրքիան լուրջ կախվածության մեջ է ՌԴ-ից՝ Սիրիայում, Ատոմակայանի ու «Թուրքական հոսքի» կառուցման հարցերում: Թուրքերը միշտ խուսափել են Նախիջեւանում ռազմական ներկայություն ունենալուց, լավագույն դեպքում փորձել են բավարարել Բաքվի ցանկությունները խորհրդատվություն ու որոշակի սպառազինություն տրամադրելու տարբերակով:

Նախիջեւանը բավականին նուրբ տարածք է: Մի կողմից Թուրքիային էլ ձեռնտու է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հարցում լինի իրենից կախվածության մեջ: Թուրքիան գուցե նաեւ մտածում է, թե ինչու պետք է այդ տարածքը պատկանի Ադրբեջանին, այլ ոչ իրեն: Սակայն Թուրքիան լուրջ տեղաշարժեր այս ուղղությամբ չի կատարում՝ հասկանալով ռուսական գործոնի ազդեցությունը: Այս համատեքստում Ալիեւը լավ հասկանում է նաեւ մեկ այլ բան, որ եթե ՀԱՊԿ, հայ-ռուսական միավորված զորախմբի կամ ՀՕՊ համակարգի գործառույթները ֆորմալ չեն տարածվում Արցախի ուղղությամբ, սակայն Նախիջեւանի հարցում դրանք լիովին կարող են գործի դրվել: Հայաստանն այս հնարավորությունը կարող է օգտագործել ամբողջությամբ՝ ուղղակի առաջնորդվելով առկա պայմանագրերով: Ուստի, կարծում եմ, այս քարոզչական գործողությունների ակունքում Ալիեւի վախերն են:

- Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հայկական կողմի ու Նախիջեւանի զորամիավորումների հրամանատարությունների միջեւ հաստատված կոմունիկացիա կա եւ որոշակի հարցերում փոխըմբռնում:

- Այո, որոշակի կոմունիկացիա կա եւ այն դուր չի գալիս Բաքվին: Մեր այցի ժամանակ տեղի հայ բարձրաստիճան սպաները խոսում էին, որ այս տարածքում կողմերի միջեւ մշտապես եղել է կոմունիկացիա, ինչը մշտապես ցանկալի չի համարվել Բաքվում: Թերեւս, գերեզման այցելելու միջադեպը, որի համար տեղի ադրբեջանական հրամանատարությունը խնդրել էր, սակայն Բաքվում ներկայացվեց լուրջ ռազմավարական ձեռքբերում, արվեց այն բանի համար, որպեսզի վերացվի այդ կոմունիկացիան, քանի որ այն իր վերահսկողությունից դուրս է: Հենց միայն այդ կոմունիկացիայի փաստը ցույց է տալիս, որ Նախիջեւանը չափազանց կախված է Հայաստանից, ինչը չկա մյուս տարածքներում:

Տպել
9467 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին