Արցախի աղմկոտ ծեծկռտուքի գործով ԱԱԾ նախկին պետի որդին ու մյուսներն ազատ են արձակվել

Մեր տեղեկություններով, Արցախում օրեր առաջ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել այդ թվում ԱԱԾ արդեն նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին՝ Վարդան Ղարամյանը:

Նույն այդ տեղեկություններով, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է ստորագրությամբ:

Հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների եւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որը մեծ հնչեղություն էր ստացել: Ծեծկռտուքին հաջորդել էին Արցախում բողոքի ցույցերը՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջով: Ակցիաներից օրեր անց մի քանի հրաժարականներ եղան, այդ թվում՝ ուժային ղեկավարների մակարդակով:

Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին, Դավիթ Հարությունյանին, Ալբերտ Ավետիսյանին եւ Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել Բաղրամյան 2բ հասցեի դիմաց, վիճաբանություն է առաջացել, մի կողմից՝ Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: Սկզբում տեղեկություն տարածվեց, թե ծեծկռտուքին մասնակցել է 15 ԱԱԾ հատուկջոկատային, սակայն դատախազության հրապարակած տեսանյութում 15 ԱԱԾ-ական այդպես էլ նկատելի չեղավ:

Տպել
3079 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը