Դպրոցի տնօրենները չաշխատողներին աշխատավարձ են տվել, դասի չհաճախող աշակերտին՝ գնահատել

Լոռու մարզում գործող մի քանի դպրոցների տնօրեններ առաջիկայում կկանգնեն դատարանի առաջ՝ պաշտոնական կեղծիք կատարելու, չաշխատող անձանց տեւական ժամանակ աշխատավարձ փոխանցելու, ինչպես նաեւ երկրում չգտնվող ու դասի չհաճախած աշակերտի անվան դիմաց բարձր գնահատական դնելու հիմքերով:

Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հարուցված է 3 քրեական գործ, որից մեկը՝ գնահատական ֆիքսելու, մյուս երկուսը՝ ազգականներին կամ այլ անձանց աշխատանքի ընդունելու, սակայն աշխատանքի չհաճախելու դիմաց աշխատավարձ փոխանցելու հիմքերով: «Անձանց ընդունում են աշխատանքի, մարդիկ չեն հաճախում աշխատանքի, բայց աշխատավարձ են ստանում: Ունենք առանձին քրեական գործ, երբ աշակերտը տեւական ժամանակահատվածով, մասնավորապես՝ 3 ամիս ու կես ՀՀ-ում չի գտնվել, բայց կոնկրետ աշակերտի անվան դիմաց դրվել են բարձր գնահատականներ, եւ տնօրենի թողտվության, եւ ուսուցիչների անբարեխիղճ աշխատանքի արդյունքում այդ աշակերտը փոխադրվել է հաջորդ դասարան»,- ասաց նա, հավելելով. «Տեւական ժամանակահատվածում դասի չհաճախող երեխան, որ կառավարության որոշմամբ սահմանված ժամաքանակով եթե չի հաճախում, դպրոցը պարտավոր էր հեռացնել ուսումնական հաստատությունից, տնօրենը չի ձեռնարկել միջոցներ հեռացնելու ուղղությամբ, դեռ մի բան էլ նրա անվան դիմաց դրվել են բարձր գնահատականներ, հարուցված քրեական գործերով տնօրենը ունի մեղադրյալի կարգավիճակ: Նախաքննության ընթացքում կքննարկվի նաեւ ուսուցիչներին դատավարական կարգավիճակ տալու հարցը»:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օրեր առաջ՝ հունիսի 5-ին, բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3.300.000 դրամի յուրացման հերթական դեպք։ Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ.-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53. 000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26.000 դրամ՝ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։

Նախնական քննությամբ պարզվել է նաեւ, որ նույն կերպ 63.000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաեւ 2014թ.-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10.000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։ 

Դատախազը վստահեցնում է՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ կհայտնաբերվեն նմանատիպ երեւույթներ, պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Տպել
4067 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն