Օպերային թատրոնում անառողջ եւ լարված մթնոլորտ է. բողոքներ՝ Կոնստանտին Օրբելյանի դեմ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լարված մթնոլորտ է տիրում: Չնայած նրան, որ երգչուհիներն աշխատում են՝ դժգոհում են, որ իրենց արվեստը չի հանրայնացվում եւ անուշադրության է մատնված:

Օպերային երգչուհիները հայտարարում են, որ թատրոնում տիրում է բարձիթողի վիճակ, վստահեցնում, որ այնտեղ, մեղմ ասած, ծանոթ բարեկամական փոխհարաբերություններ են հաստատվել: Անհամեմատ շատ են բողոքները Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից:

Օպերային թատրոնի երգչուհիների խոսքով՝ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի որոշմամբ՝ վերջին ժամանակներս օպերային ներկայացումների ցանկից հանվել են մի շարք ներկայացումներ, օրինակ՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան՝ Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ: Տևական ժամանակ է չեն ներկայացվում նաև Վերդիի «Աիդա»-ն, եւ «Տրուբադուր»-ը եւ մի շարք այլ ներկայացումներ: «Մենք դասարաններում պարապում ենք, բայց հետո այդ պրեմիերաները չեն լինում, մեզ ոչ մի բացատրություն չեն տալիս»,- ասաց օպերային թատրոնի մենակատարներից մեկը:

Օպերային երգչուհիներն ասում են նաեւ, որ Կոնստանտին Օրբելյանի որոշմամբ՝ հրավիրյալ ռեժիսոր Նարինե Ստեփանյանը «Կարմեն» օպերայի նոր տարբերակ է բեմադրվում, որը հատուկ Դուբայում ներկայացվելու նպատակով է: Սեպտեմբեր ամսին Օրբելյանը պայմանավորվածություն ունի, պետք է բեմադրեն նոր «Կարմեն» ներկայացումը եւ տանեն Դուբայ:

«Կարմենի նախորդ տարբերակը թարմ ներկայացում է, որը բեմադրվել էր երկու տարի առաջ, բայց հիմա հանել են երգացանկից, բեմադրում են նոր ներկայացում: Մշակույթի նախարարությունից էլ 20 միլիոն դրամ հատկացնելու են նոր ներկայացման համար: Երգացանկում ունենք «Կարմեն», իսկ հիմա ծախսեր են արվում նոր ներկայացման համար: Կարելի է որոշ փոփոխություններ անել, ոչ թե ամբողջովին նորը անել՝ նոր ռեժիսոր, նոր նկարիչ, նոր զգեստներ, նոր բեմադրություն: Եթե մեր հին ներկայացումը չեն հավանել, նորը բեմադրում են եւ միանգամից տանեն, ո՞վ է դա տեսել, որ տանում են կամ ինչի՞ց են ենթադրում, որ եթե նոր է, ապա՝ լավն է»,- ասում են մենակատարները:

Օպերային թատրոնի մենակատարների բողոքի, Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Կարմեն» օպերան երգացանկից հանելու եւ այլ բողոքների վերաբերյալ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ թատրոնի ղեկավարությունից: Պարզ չդարձավ, թե ինչ հիմքերով են օպերային ներկայացումների ցանկից հանվում նախորդ տարիների ներկայացումները եւ ինչպես է որոշվում, թե որ ներկայացումն է հնացած կամ անհաջող:

Արմեն Մելիքսեթյանը տեղյակ չէր, որ իր բեմադրած «Կարմեն»-ն ընդհանրապես հանվել է ներկայացումների ցանկից: Մեր զրույցում Մելիքսեթյանն ասաց. «Կոնստանտին Օրբելյանն ինձ ասել է, որ դեկորներով եւ այլնով իմ բեմադրածը դժվար կլինի Դուբայ տեղափոխել, քանի որ տրանսպորտային խնդիր է: Խոստացել է, որ հինը կմնա ռեպերտուարում, բայց նորը, որն իր մեջ կպարունակի քիչ դեկորներ՝ կգնա Դուբայ»:

Թատրոնի մենակատարներից մեկն էլ հայտնեց, որ «Կարմեն»-ի նոր բեմադրության համար անգամ մրցույթ չի հայտարարվել, նշեց, որ եթե նախկինում հրապարակվում էր օպերային ներկայացումների փորձերի գրաֆիկը, այժմ սկսել են չհրապարակել եւ արդյունքում բարեկամական եւ այլ ճանապարհներով ներկայացման մեջ գաղտնի ընդգրկվում են նախապես որոշված դերակատարների:

«Փաստացի փորձեր չեն եղել, եղել են տնային պայմաններում, այսինքն՝ իրար հետ պայմանավորված դասարանում, որը նորմալ չէ: Սովորաբար հրավիրվում է գեղարվեստական խորհուրդ, որտեղ քննարկումներ են լինում եւ ընտրում գլխավոր դերակատարին եւ ոչ միայն, որից հետո փորձերին մասնակցում են ընտրված դերակատարները, հետո դերը կատարում են օրկեստրով, որից հետո պարզ է լինում՝ դու կարո՞ղ ես ներկայանալ ներկայացմանը, թե՞ ոչ»,- ասաց մենակատարներից մեկը:

Ասում են՝ ունեն ֆեյսբուքյան հատուկ խումբ, որտեղ հրապարակվում է իրենց փորձերի գրաֆիկը, իսկ այժմ ոչինչ չի չհրապարակվում, կոնկրետ մարդկանց հետ գաղտնի հրավիրված փորձեր են անցկացնում: Նոր բեմադրվող «Կարմեն» օպերայի եւ «գաղտնի» ընտրված մասնակիցների մասին ՀԺ-ն զրուցեց ռեժիսոր Նարինե Ստեփանյանի հետ: Վերջինս բացառեց գաղտնի եւ բարեկամական կապերով ընտրված մասնակիցների առկայությունը, նաև այն հանգամանքը, որ փորձերի օրերն էլ են գաղտնի պահվում եւ որոշ ժամանակ անց՝ հանկարծակի անուններ հնչեցնում. «Գաղտնի ոչինչ չի եղել, ուղղակի լինում են անհատական փորձեր, եւ երբ որ կազմն արդեն ընտրված է, ցանկալի է լինի անհատական, որ շատ ինտիմ իրավիճակում անցկացվեն, որ ոչ ոք չկոմպլեքսավորվի: Ռեժիսորներ, դիրիժորներ են որոշում, ամեն մարդ իր կարծիքն է հայտնում եւ որոշվում է, իսկ ես պատասխանատու եմ միայն «Կարմեն»-ի համար, քանի որ հրավիրյալ ռեժիսոր եմ»,- ասաց Նարինե Ստեփանյանը:

Օպերային թատրոնի երգչուհիները նաև դժգոհություն են հայտնում, որ վերջին տարիներին բալետային ներկայացումներն անհամեմատ ավելի շատ են, քան օպերայինները: Մենակատարները վստահեցնում են՝ իրենց պայքարը նյութական չէ, պարզապես իրենցից յուրաքանչյուրը, որպես արվեստի ներկայացուցիչ, ցավալի է համարում այն փաստը, որ կարող է տարվա մեջ հաշված՝ մեկ- երկու դերեր ունենալ, սակայն շատ դեպքերում դա էլ չեն ունենում:

Օպերային թատրոնում աշխատավարձի խնդիր առանձնապես չունեն, բայց դա չէ, որ այսօր մտահոգում է իրենց: «Ես ամեն ամիս աշխատավարձ եմ ստանում, ստացվում է ոչինչ չանելով՝ գումար եմ ստանում, բայց ինձ պետք չէ: Ես ուզում եմ աշխատել, զբաղված լինել: Կես տարի աշխատեցինք «Մանոն» ներկայացման վրա, սակայն անհայտ պատճառներով ներկայացումը չեղավ»,- մեզ հետ զրույցում ասաց մենակատարներից մեկը:

Հ.Գ. Ավելի ուշ մենք պատասխան ստացանք Օպերային թատրոնից, որտեղ ասվում է, որ Արմեն Մելիքյանի բեմադրությամբ «Կարմեն» օպերան չի հանվել  խաղացանկից: «Կարմեն» օպերայի նոր բեմադրությունն իրականացվում է Դուբայի օպերային թատրոնի պատվերով, որի ծախսերն իրականացվում են թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի անձնական միջոցների հաշվին:

Նաև նշել էին, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է որոշում՝ տվյալ ներկայացումը ցուցադրվի՞, թե՞ ոչ, կամ այն երբ պետք է ցուցադրվի, քանի որ ինքն է կրում ներկայացման որակի համար պատասխանատվությունը: Իսկ ինչ վերաբերում է «Մանոն» օպերային, ապա նշված է, որ Օրբելյանը նպատակահարմար է գտնվել առաջնախաղը ներկայացնել 2018 թվականի հոկտեմբերին:

Օպերային թատրոնի կողմից ներկայացված պատասխաններում բացառել են գաղտնի արված փորձերի փաստը: Նշել, որ ներկայացումների փորձերի գրաֆիկները մշտապես փակցվում են թատրոնում՝ դրանց համար նախատեսված տեղերում:

Տպել
4631 դիտում

Շիրակցի փաստաբանների խոսքով՝ դատավորներին անընդհատ տեղափոխելով՝ քաղաքացին կորցնում է դատարանի հանդեպ վստահությունը

Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյան

Երուսաղեմում հայերի վրա հարձակված մի քանի ծայրահեղականները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունը․ Իսրայելի դեսպան

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ջերմուկում անասնագոմ է այրվում

Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան

Երևանում առևանգված մեքենան վթարված վիճակում հայտնաբերվել է Կոշում․ կա ձերբակալված

Փոխվել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների համակարգման ոլորտները

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նոր դատավոր ունի

Ազատումներ և նշանակումներ Հատուկ բանակային կորպուսում․ ՀՀ նախագահի հրամանագրերը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Լիահույս եմ՝ Կառավարության հաջորդ քայլը կլինի Երևանի կենտրոնում գտնվող շինանյութի շուկայի հարցով զբաղվելը. Անի Խաչատրյան

Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով Ղրղզստանի Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենա է արգելափակվել

Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի․ Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել

Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է հստակ ժամանակացույցով անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման խնդիրը

Պաշտոնատար անձի կողմից «Ֆեյսբուք»-ի կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել․ ԱՀ ԱԱԾ

«Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան պատվիրակը Բրյունետն է (տեսանյութ)

Վերաբացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 71 մանկապարտեզը (լուսանկարներ)

Հրաձգության հանրապետական մրցաշարի թիմային պայքարի առաջատարը ՊԵԿ-ի թիմն է․ պարգևատրվել են հաղթողները

Համագործակցության հուշագիր են կնքել Սյունիքի մարզպետարանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022թ․ ընթացքում արված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահին

Անդրանիկ Սարգսյանն ակնկալում է հանրության աջակցությունը. նա առողջական խնդիրներ ունի

ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Պտղատու այգիների և հատապտուղների հիմնման պետական աջակցության ծրագրում խախտումներ են հայտնաբերվել․ ՊՎԾ

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կալանավորվել է

Սադոևների արհեստանոցներում ԿԳՄՍՆ-ի ծրագրի մասնակից աշակերտները քանոն, քամանչա և դուդուկ են պատրաստել

«Անռեկտոր մնացած բուհի մի հարցը այս որոշմամբ լուծվեց»․ Բրյուսովի ռեկտորի պարտականությունները կկատարի Ցոլակ Ակոպյանը

2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյանը հանկարծակի շրջայցեր է կատարել ՊՆ զորամիավորումներ

Հայտնի է դարձել հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը

Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. Գոռ Աբրահամյան

Մենք բազմաթիվ որոշումներ ենք կայացրել՝ առանց նայելու՝ ում դուր կգա, կամ չի գա. Քերոբյանը՝ «Մալաթիա» տոնավաճառի մասին

Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր

Երևանցի եղբայրները բարում դանակի սպառնալիքով վերցրել էին աշնակցու հեռախոսն ու ոսկյա մատանին

Պատգամավորը մեկնաբանել է՝ ինչու Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհված զինծառայողների դեպքով սգո օր չի հայտարարվել