Մեր եկեղեցին չի հանդուրժելու այն ստորաքարշ եւ ստրկական վիճակը, ինչն այսօր կա Մայր Աթոռում

Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնությանը միացել են նաեւ մեծաթիվ գյումրեցիներ, նաեւ 3-4 հոգեւորական: «Մեր նպատակն է ունենալ այնպիսի եկեղեցի, որը կկարողանա դիմակայել օրվա մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Կաթողիկոսը հաշվի առնելով եկեղեցու շահը, ունենալով ցածր հեղինակություն, որը նաեւ ստվերում է եկեղեցու հեղինակությունը եւ շատ հավատացյալների համար կարող է գայթակղության առիթ հանդիսանալ, պետք է հաշվի առնի մեր  խնդրանքը, եւ մեր մեղքերի համար, էն մարդկանց համար, ովքեր տարբեր պատճառներով դուրս մնացին եկեղեցու կյանքից ու կորսված հոգիներ են, հենց նրանց համար մեկուսանա որեւէ վանքում եւ ապաշխարության վիճակում նաեւ ընտրի էդ մարդկանց մեղքերի ապաշխարության ճանապարհը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը:

Հայ Առաքելական եկեղեցուն լուրջ ռեֆորմ է պետք: Անհրաժեշտ է, որ աշխարհականներից եւ հոգեւորականներից կազմված ժողով գումարվի, որը կընտրի նոր Հայրապետ, ով ունակ կլինի եկեղեցու առաջնորդությամբ, մեր քրիստոնյաների միջոցով պայքարելու այն մարտահրավերների դեմ, որոնք կան:  Նախաձեռնող խմբի անդամները վստահ են, որ պետք է նկատի ունենալ աշխարհիկ իշխանության փորձը: Հիմա, երբ մենք ունենք ժողովրդի կողմից սիրված վարչապետ, երկրում հեշտությամբ են խնդիրները լուծվում: «Նույն օրինակը նաեւ հոգուն է վերաբերում, այսինքն՝ մենք եւ հոգեւոր ենք, եւ մարմնավոր: Եթե մարմնավոր խնդիրների լուծումը բերում է այսքան պտուղների, եթե վարչապետն այսքան ոգեւորել է ժողովրդին, ապա հոգեւոր իրողության փոփոխությունը ինչքան առավել կարող է ազգի համար խնդության, խաղաղության եւ փրկության ճանապարհ լինել»:

Նախաձեռնող խումբը պատրաստվում է խաչերթեր անցկացնել եւ Արարատյան հայրապետական թեմերում եւ հայաստանյան ու արտերկրի թեմերում: Խաչերթերին զուգահեռ  օնլայն հարթակներում լինելու են ֆլեշմոբեր ու այլ կարեւոր ձեռնարկներ:

Կարեն Պետրոսյանն անհասկանալի համարեց Մայր Աթոռի որոշ միաբանների կարծիքը, ովքեր Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնող խմբի անդամներին համարում են մոլորվածներ:

«Իրենք պատեհ-անպատեհ առիթներով մշտապես հոտի մոտ բողոքել են եւ բարձրաձայնել այն խնդիրները, որոնց մասին այսօր մենք ենք բարձրաձայնում, բայց արի տես, որ միաբանների ժողովն այսօր արդեն միաբան չէ: Հիմա մենք էլ հակադարձ կոչով պետք է միաբաններին հուշենք, հորդորենք, եւ խնդրենք որպես մեր եղբայրների, որ ոչ թե որեւէ մեկի շահի տեսակետից հանդես գան, այլապես դա չի տարբերվի որեւէ քաղաքացիական  իրողությունից, այլ հանդես գան ճշմարտության, ազնվության եւ արդարության դիրքերից, այսինքն, եթե իրենք որեւէ մեկ անգամ ինչ-որ խնդիր բարձրաձայնել են որեւէ մեկ մարդու մոտ, այլեւս բարոյական իրավունք չունեն  դրան հակառակ որեւէ այլ հայտարարության տակ  ստորագրելու: Լինի դա Մայր Աթոռի պահանջ, լինի դա կաթողիկոսի պահանջ, լինի դա եպիսկոպոսի պահանջ: Գլխավոր պահանջը պետք է լինի իրենց խղճմտանքը, որովհետեւ սա է ուսուցանում Հայ եկեղեցու դավանությունը, սա է ուսուցանում վարդապետությունը եւ կանոնը»,- ընդգծեց  Կարեն Պետրոսյանը: Նաեւ կարեւոր համարեց եպիսկոպոսների կեցվածքը, որովհետեւ մենք գիտենք, որ շատ եպիսկոպոսներ մնայուն դժգոհություն ունեն եկեղեցու այսօրվա կարգավիճակից եւ ժամանակն է, որ իրենք էլ հրապարակավ իրենց տեսակետը հայտնեն, կիսվեն, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ոչ թե մենք ենք մոլորության մեջ, ինչպես փորձում են Մայր Աթոռի որոշ հոգեւորականներ դա տարածել եւ խեղաթյուրել իրողությունը, այլեւ մոլորության մեջ են բոլոր նրանք, ովքեր չեն մտածում Հայ եկեղեցու ապագայի, հայ քրիստոնյայի, հայ մարդու փրկության մասին:

Ե՞րբ ձեւավորվեց նոր Հայրապետ ունենալու պահանջը ՀԺ-ի հարցին, Կարեն Պետրոսյանը պատասխանեց, որ սա նոր չէ, միշտ էլ եղել է օրակարգում, նա անձնապես միշտ է ցանկացել է խոսել այս մասին, երբ 4 տարի  եղել է ատենապետ եւ Մայր Աթոռում տեսել է անարդարություններ, անհանդուրժողականություն եւ  անհարգանք:

«Ես Մայր Աթոռում տեսել եմ այդ ամենը, եւ ցանկացել եմ այն ժամանակ ասել այդ մասին, բայց իմ խոստովանահոր եւ Շիրակի թեմի առաջնորդի հորդորով չեմ բարձրաձայնել, հիմա մենք նոր իրողություն ունենք, նոր Հայաստան: Սուրբ գիրքն ասում է կա քարերը հավաքելու եւ նետելու ժամանակ: Մենք քարերը հավաքել ենք, հիմա եկել է նետելու ժամանակը: Մենք պետք է ցույց տանք, որ մեր եկեղեցին չի հանդուրժելու այն ստորաքարշ եւ ստրկական վիճակը, ինչն այսօր դժբախտաբար առկա է Մայր Աթոռում»:

Կարեն Պետրոսյանը ճիշտ չհամարեց նաեւ Մայր Աթոռի միաբանների վարչական պաշտոններ զբաղեցնելը: Այդ աշխատանքը նրանց կտրում է հոգեւոր կյանքից:  

«Սեւ հագուստները հագել են՝ մերժելու աշխարհիկ որեւէ բան, իսկ հիմա իրենք բոլորը նշանակված են վարչական պաշտոններում, իսկ վարչական պաշտոնով ծանրաբեռնված մարդը ինչպե՞ս կարող է հոգեւոր կյանքով ապրել»:

Ըստ Կարեն Պետրոսյանի, այս հարցում լուրջ փոփոխություն է պետք անել, եւ պետք է վարչական պաշտոններում աշխատեն միայն աշխարհականները, իսկ հոգեւորականները պետք է Աստծո խոսքը տարածեն միայն:

Տպել
5057 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում