Դավթաշեն-Աշտարակի ճանապարհի հետ կապված բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ կտրվեն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Դավթաշեն-Աշտարակ նոր կառուցվող ճանապարհահատվածի հետ կապված մի շարք բնակիչների կողմից հնչեցված մտահոգություններին լուծումներ առաջարկելու նպատակով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, մասնակցել են նաև Ասիական զարգացման բանկի և ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, օրեր առաջ այս հարցով բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ բարձրացված մտահոգությունների առիթով Վահե Նիկոյանը նշել է, որ մասնավորապես Դավթաշեն 2-րդ փողոցից դեպի գլխավոր ճանապարհ ելքի և մուտքի համար կիրականացվեն նախագծային որոշակի փոփոխություններ, ինչը քննարկվել և համաձայնեցվել է նաև ճանապարհային ոստիկանության հետ:

Խոսելով տվյալ հատվածում հասարակական տրանսպորտի աշխատանքի հնարավորությունների մասին՝ տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մինչ շինարարական աշխատանքների ավարտը բնակիչների համար կապահովվի անվճար տրանսպորտ՝ մինչև մոտակա կանգառ:

Ճանապարհահատվածի շինարարությունից և հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացից հետո քաղաքապետարանը կքննարկի և երթուղային նոր ցանցում կներառի նաև տվյալ հատվածի տրանսպորտային լիարժեք սպասարկումը:

Անդրադառնալով նոր կառուցվող ճանապարհահատվածի՝ Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտքին՝ առաջարկվել է նախագծային նոր լուծում, որի արդյունքում տվյալ օղակաձև հատվածում երթևեկությունը կկազմակերպվի լուսացուցային կարգավորմամբ: Նախագծանախահաշվային փոփոխություններից հետո նոր նախագիծը կներկայացվի կառավարման խորհրդին՝ պայմանանագրային համապատասխան փոփոխությունները հաստատելու համար: 

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ առաջարկվող լուծումն ամենաքիչ կոնֆլիկտայինն է և քիչ ծախսատարը: 

Հանդիպմանը մասնակից բնակիչներն էլ շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ արագ արձագանքի և բարձրացված խնդիրներին ընդունելի լուծումներ առաջարկելու համար:

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհի շինարարության ավարտի և շահագործման ժամկետների վերաբերյալ բնակիչների հարցին ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ նախագծային փոփոխությունների հետ կապված սպասվում է տվյալ ճանապարհահատվածի շահագործման ժամկետի փոփոխություն: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Տպել
1990 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ