Քաղաքացին երկու տարի շարունակ առանց խնդրի անցել է մաքսակետով, սակայն հիմա խնդիր է առաջացել

06/06/2018 schedule19:42

Երեկ «Հայկական Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Հունիսի 3-ին Արեւելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից եւ մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը եւ բեռնատար ավտոմեքենան կապարակնքնվել են եւ ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:

Դեպքի առնչությամբ ՀԺ-ին ահազանգեց քաղաքացի Սարգիս Քարամյանը, ով նշեց, որ այդ պլաստմասե տարաները իրեն են պատկանում: Նա նշեց, որ 2 տարի է արդեն նույն ձեւով նույն ժամանակաշրջանում գալիս են եւ այդ տարաներով ծիրան են արտահանում Հայաստանից: Քարամյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ եկել են, մաքսատանը նրանց հարցրել են, թե ի՞նչ կա մեքենայի մեջ, պատասխանել են՝ պլաստմասե տարաներ, եւ որ ծիրան պետք է Հայաստանից տանեն` Ռուսաստան վաճառելու: Այնուհետեւ բեռնատարը ստուգման են տարել եւ համոզվել են, որ ներսում Քարամյանի նշած պլաստմասե տարաներն են:

Նրանց թույլտվություն են տվել, եւ մաքսային տարածքից դուրս են եկել, մտել են Հայաստան, կանգնել են, որպեսզի մեքենան ապահովագրեն, քանի որ այս տարի առաջին անգամ են եկել Հայաստան: Այդ ընթացքում, Քարամյանի խոսքով, նրանց է մոտեցել Մհեր անունով մի մարդ, ով այնտեղի մաքսանենգության վերահսկողության գծով պետն է, եւ դարձյալ հարցրել է. «Ի՞նչ եք տանում բեռնատարով, բացեք տեսնեմ», ինչից հետո Քարամյանը բացել է եւ ցույց տվել պլաստմասե տարաները:

Քարամյանի խոսքով՝ դա տեսնելուց հետո վերոնշյալ Մհերը նկարել է բեռնատարը` իր պարունակությամբ, այնուհետեւ ասել է, որ հետ գնան դեպի մաքսատուն: Դրանից հետո արձանագրել են, որ այդ ամենը պետք է մաքսազերծվեր, բայց իրենց ոչ ոք երկու տարվա մեջ նման բան չէր ասել, եւ այդպիսի խնդրի չէին առնչվել: Քարամյանը նշեց, որ մեքենան պլոմբել են եւ կանգնեցրել «Ձյունիկ» մաքսային պահեստում:

Քարամյանը նշեց, որ հիմա իրենց բեռնատարը հետ չեն վերադարձնում, ասում են՝ պետք է հետաքննություն ընթանա: Քաղաքացին նշեց. «Միթե՞ հնարավոր է ՊԵԿ-ում մեկը հավատա, որ 8 տոննայանոց բեռնատարով դատարկ տարաները բերում են Հայաստան, որպեսզի այդ տարաները վաճառեն»: Քարամյանը ասաց, որ այդ արկղերը ընդհանուր առմամբ 300 հազար դրամ արժեն, հատը՝ 300 դրամ արժե:

Սարգիս Քարամյանն ասաց, թե իրենց պահանջն է, որ բեռնատարը թողնեն՝ հավելելով, որ գյուղացու հետ արդեն պայմանավորվել էին, եւ մնում էր դա վերցնել, սակայն այս միջադեպի պատճառով չգիտի, թե ինչ անել:

Սարգիս Քարամյանը նշեց, որ այսօր ՊԵԿ են այցելել, բայց նրանց ոչ ոք չի ընդունել, ասել են, որ խորհրդակցություն է, իսկ դրանից հետո նշել են, որ վաղը գա կամ մյուս օրը, եւ  այդպես էլ հստակ ոչ մի բան չեն ասել նրանց:

Հարցի հետ կապված պարզաբանում ստացանք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու պահից գտնվում են մաքսային հսկողության տակ»:  

Համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման դրանք մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում կամ սույն Օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետով, 272-րդ հոդվածի 4-րդ կետով եւ 281-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում», իսկ 127 րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն՝ «Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ այլ ապրանքներ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում Միության մաքսային տարածքում գտնվելու եւ օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու եւ (կամ) Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու եւ օգտագործվելու համար ենթակա են մաքսային ընթացակարգերով ձեւակերպման, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ»: 

ՄՕ 105-րդ հոդվածի համաձայն Մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային հայտարարագրի 4 տեսակներ, որոնք են  

1)ապրանքների հայտարարագիր. 

2)տարանցման հայտարարագիր. 

3)ուղեւորային մաքսային հայտարարագիր. 

4)տրանսպորտային միջոցի հայտարարագիր: 

ԵԱՏՄ ՄՕ 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Փոխադրողը կամ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք մաքսային մարմնի աշխատանքային ժամերին՝ ժամանման մասին ծանուցման պահից սկսած 3 ժամվա ընթացքում, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ ժամկետ չի սահմանվել նավով, օդանավով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար կամ միջազգային փոստային առաքանիների համար, պարտավոր են կատարել մաքսային գործառնություններից որեւէ մեկը, որը կապված է՝ 

1)ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ. 

2)անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանման վայրերից ժամանակավոր պահպանման վայրեր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ. 

3)ապրանքների մաքսային հայտարարագրման հետ. 

4)նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձեւակերպման հետ. 

5)Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ»: 

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը նախատեսում է թվով 17 մաքսային ընթացակարգ՝ 

1)ներքին սպառման համար բացթողում. 

2)արտահանում. 

3)մաքսային տարանցում. 

4)մաքսային պահեստ. 

5)մաքսային տարածքում վերամշակում. 

6)մաքսային տարածքից դուրս վերամշակում. 

7)ներքին սպառման համար վերամշակում. 

8)ազատ մաքսային գոտի. 

9)ազատ պահեստ. 

10)ժամանակավոր ներմուծում (թույլտվություն). 

11)ժամանակավոր արտահանում. 

12)վերաներմուծում. 

13)վերաարտահանում. 

14)անմաքս առեւտուր. 

15)ոչնչացում. 

16)հրաժարում՝ հօգուտ պետության. 

17)հատուկ մաքսային ընթացակարգ: 

Վերոգրյալ դրույթներից բխում է, որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքները տեղափոխող կամ փոխադրող անձինք պարտավոր են այս կամ այն եղանակով իրականացնել մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ, կապված այդ ապրանքների հայտարարագրման, ընթացակարգերի տակ դնելու հետ», - ասված է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի մեզ ուղարկված պատասխանի մեջ:

Տպել
5398 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում