Ըստ Մենչի՝ Անի Երանյանի բացակայությունը վտանգավոր չէ «Ֆուլ հաուս 2»-ի հաջողության համար

«Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, չի կարծում, որ նոր եթերաշրջանում Անի Երանյանի բացակայության պատճառով հեռուստադիտողի սերը նախագծի նկատմամբ կպակասի: Դերասանուհին այժմ բնակվում է Մոսկվայում եւ չի կարող մասնակցել նկարահանումներին, հետեւաբար սիթքոմի մյուս կերպարների շուրջ պատմությունը կզարգանա արդեն առանց Անիի կերպարի՝ Տաթեւի: Armtimes.com-ի հետ զրույցում Մենչը նշեց, որ ընթացքում հեռուստադիտողի համար սովորական կդառնա դերասանական այսպիսի կազմը:

«Չեմ մտածում, որ (խմբ. Անի Երանյանի բացակայությունը) կազդի: Մեր անձնակազմն ունի իր ուրույն տեղը եւ դիրքը հեռուստադիտողի մոտ: Միգուցե սկզբում անսովոր լինի, բայց շատ շուտ իր տեղը կընկնի: Համաշխարհային պրակտիկայում էլ դերասանների փոփոխության նման դեպքեր լինում են: Մեր պարագայում նույնիսկ փոփոխություն էլ չէ, այսինքն՝ մենք չենք փոխարինելու Անի Երանյանին ինչ-որ մեկով, ուղղակի նրա կերպարը չի լինելու այս նոր՝ «Ֆուլ հաուս 2»-ում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Անին չի մասնակցի նաեւ «Ֆուլ հաուսի» ներկայացումներին:

«Ֆուլ հաուս 1»-ի եթերաշրջաններից մեկում եղել է, որ դերասաններից մեկն այլ երկրում է բնակվել, ու նրա կերպարին էլ սցենարով «ուղարկել» են այդ երկիր: Խոսքն Արփի Գաբրիելյանի կերպարի՝ Լիկայի եղբոր՝ Հրաչի մասին է. Մովսես Կարապետյանը տեղափոխվել էր ԱՄՆ, ու Հրաչն էլ, ըստ սյուժեի, այնտեղ էր: Անի Երանյանի դեպքում «Ֆուլ հաուսի» սցենարիստները նման լուծումը նպատակահարմար չեն համարել:

«Ամբողջ «Ֆուլ հաուս 2»-ը կկառուցվի այդ հարաբերությունների վրա, այսինքն՝ Անի Երանյանի չլինելու. նորից պետք է սկսենք «Ֆուլ հաուսը»՝ նոր պատմությունով: Հրաչի դեպքում նրա կերպարը տեղ ուներ զարգացման, իսկ հիմա.... այդպիսի բանը համարում եմ թեթեւ (խաբեություն), այդ պատճառով էլ, երեւի, նման բան չենք անի, որովհետեւ սցենարով նման բան նախատեսված չէ»,- ասաց նա:

Այս շրջանում «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի աշխատանքները նախապատրաստական փուլում են: Սցենարիստներ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Վահան Մովսիսյանը եւ Արտուշ Գեւորգյանն աշխատում են սցենարի վրա: Նոր «Ֆուլ հաուսում» լինելու են ամբողջությամբ նոր տաղավարներ ու բոլորովին նոր պատմություն: Մենչը վստահ է, որ այս մեկը հաջողությամբ նախորդին չի զիջի:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ լինի, եթե ոչ ավելի լավը, հաստատ ոչ ավելի վատը: Մեր գերնպատակն է, որ թե՛ սցենարային, թե՛ նկարահանման որակով, թե՛ տաղավարների որակով ոչնչով չզիջի առաջին «Ֆուլ հաուսին»: Կապրենք, կտեսնենք, ինձ թվում է՝ այդպես էլ կլինի, որովհետեւ այս դադարը, որը մենք վերցրել էինք՝ անցած տարվա վերջից մինչեւ հիմա, ամբողջ ընթացքում աշխատել ենք, աշխատում ենք նախագծի վրա, եւ չեմ մտածում, որ ինչ-որ խնդիր կլինի»,- ասաց նա:

Նախկինում խոսակցություններ կային, որ «Ֆուլ հաուսը» գուցե ներկայացվի ֆիլմի տեսքով: Ստեղծագործական անձնակազմը, սակայն որոշել է առայժմ հետաձգել այդ գաղափարի իրականացումը: Պատճառը, ըստ Մենչի, հեռուստադիտողների պահանջն է. նրանք ցանկանում են կրկին հեռուստաէկրաններին տեսնել «Ֆուլ հաուսի» բնակիչներին:

«Մի պահ մտածում էինք, բայց, եթե այս տարի անեինք ֆիլմը, ուղղակի չէինք սկսի նոր եթերաշրջան, որովհետեւ ֆիլմը մի փոքր ավելի ծավալուն է եւ ավելի երկարատեւ աշխատանք է պահանջում: Քանի որ հեռուստադիտողի կողմից նորից լինելու պահանջը շատ մեծ էր եւ բոլորս ամեն օր ստանում էինք բազմաթիվ նամակներ, որոշեինք, որ ավելի լավ է՝ այս պահին սկսենք սիթքոմի եթերաշրջանը, ֆիլմը հետաձգենք»,- ասաց նա:

Նոր եթերաշրջանի նկարահանումները սկսվելու են օգոստոսի 20-ին: Հեռուստաէկրաններին կլինի հոկտեմբերի սկզբից: Ներկայացումները, հյուրախաղերը նույնպես կլինեն: Դրանք կշարունակվեն հաջորդ տարվանից՝ 2019 թվականից:

Տպել
9532 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի