Շքեղությունը պերճա՞նք է, թե՞ թշվառություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

02/06/2018 schedule12:50

Լրատվամիջոցները երեկ գրեցին, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դուշանբե՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը մեկնել է վարչապետի ինքնաթիռով, որը ՀՀ բյուջեի համար 20 միլիոն դրամից ավելի բեռ է: Այս լուրի տհաճ տպավորությունը փոքր-ինչ մեղմեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղեկատվությունը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Աստանա է մեկնել էկոնոմ դասի չվերթով, միայնակ:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին երկու ամսում, համարում ենք հեղափոխություն եւ ոչ թե իշխանափոխություն, քանի որ, մեր պատկերացմամբ, տեղի է ունեցել ոչ թե պաշտոնյաների փոփոխություն, այլ կառավարման փիլիսոփայության փոփոխություն:

Այսինքն՝ պաշտոնը չպետք է լինի բյուջեի հաշվին հարմարավետության միջավայր: Պետության յուրաքանչյուր ղեկավար պետք է հնարավորինս «էժան նստի» բյուջեի վրա, յուրաքանչյուր պաշտոնյայի հանրային ծախսերը պետք է չափազանց համեստ լինեն:

 Նույն խնդիրը կա ու շարունակում է չլուծվել ծառայողական մեքենաների մասով: Սպասարկող մեքենաների կրճատման մասին հրապարակումներն էլ արդյունավետ չեն, քանի դեռ այս խնդիրը օրենքով կամ որոշմամբ վերանայված չէ:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին հայտարարեց, թե հրաժարվել է իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից: Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր գրասենյակին հատկացված չորս մեքենայից երկուսից է հրաժարվել:

Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին ասել է, թե «Բաժնի ղեկավարների եւ վարչությունների ղեկավարների տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակը 300 լիտր է, սա բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, այսինքն, ճանապարհածախսը հիմնականում տուն եւ ետդարձի համար է: Սա որեւէ կերպ չի կարող լինել արդարացված»:

Արժե քննարկել նաեւ մարդկային գործոնը. փաստորեն, նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները, վարչությունների պետերը պետությունից 300 լիտր դիզվառելիք են ստացել: Եվ որեւէ մեկը չի հրաժարվել դրանից՝ հայտարարելով, թե դա բյուջեի, հարկատուներիս վրա լրացուցիչ բեռ է:

Սա նշանակում է, որ պաշտոնյաները մտնում են հարկատուների գրպան՝ թող որ օրենքով: Բանակի կարիքների համար յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ պահանջող պետությունը ուղղակի իրավունք չունի նման հարմարավետություն ստեղծել ժողովրդին ծառայելու կոչված չինովնիկների համար:

Բայց այս դեպքում էլ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե վարչության պետերին, բաժնի ղեկավարներին ու աշխատակազմերի ղեկավարներին տրամադրվող դիզվառելիքի չափի մասով: Այս դեպքում էլ որոշումը պետք է հեղափոխության տրամաբանությունից լինի. պետության հաշվին այդ ծառայողներին դիզվառելիք կամ ծառայողական ավտոմեքենա պարզապես չպետք է տրամադրվի:

Եվ ոչ միայն նրանց: Ի՞նչ հիմունքով պետք է նախարարը ստանա բարձր աշխատավարձ՝ ամսական 792 000 դրամ, եւ դեռ մեր՝ հարկատուներիս հաշվին էլ, 50-60 000 դրամ ստացող ուսուցիչների հարկերի հաշվին, նաեւ սպասարկող ավտոմեքենա ունենա:

Աշխատանքի կարեւորությունը, տնտեսված ժամանակը գուցե թե վատ հիմնավորումներ չեն, սակայն նույն տրամաբանությամբ՝ ինչու՞ հիվանդի կյանքը փրկել շտապող բժշկին կամ դպրոց շտապող ուսուցչին չի տրվում ծառայողական մեքենա կամ պետական դոտացիա՝ ճանապարհածախսը փակելու: Լրագրողներս էլ մեր մասնագիտական պարտքը կատարելիս՝ այստեղ-այնտեղ ենք գնում ոչ թե խմբագրության հաշվին, այլ, որպես կանոն, սեփական միջոցներով:

Մի առաջարկ էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բնակվելով «Զվարթնոց» օդանավակայանին մոտ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արտասահմանյան ուղեւորությունների մասին իմանում էի, երբ օդում երկու ուղղաթիռներ էին հայտնվում, որոնք նախագահի թռիչքից կամ նրա ինքնաթիռի վայրէջքից կես ժամ առաջ, գրեթե քսվելով մեր տան կտուրին, պտտվում էին երկնակամարում: Հասկանալի է, անվտանգության նկատառումներով: Տնտեսագետ գործընկերներիցս մեկը հաշվարկել էր, որ բյուջեի վրա յուրաքանչյուր նման թռիչք 5000 դոլար է արժենում:

Այսօր արդեն նույն ուղղաթիռների թռիչքին տնից հետեւում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեւորություններից առաջ:

Եթե անվտանգության նկատառումներով այդ թանկարժեք թռիչքները պարտադիր են, գուցե արժե կրճատել գոնե ուղղաթիռների թի՞վը՝ երկուսից դարձնել մեկը: Այդպիսով, յուրաքանչյուր թռիչքից հնարավոր կլինի բյուջեից տնտեսել 2500 դոլարին համարժեք դրամ:

Բացի դա՝ նախագահի ուղեւորություններից առաջ, արարողակարգով, նրան օդանավակայանից հրաժեշտ տալու էր շտապում ողջ կառավարությունը՝ յուրաքանչյուր նախարար՝ իրեն սպասարկող ու նաեւ ուղեկցող մեքենաներով: Եթե վարչապետին կամ նախագահին օդանավակայանում հրաժեշտ տալու ավանդույթը դեռ չի վերացել, կարծում եմ, պիտի չքվի արարողակարգից՝ իբրեւ լրացուցիչ բեռ՝ բյուջեի համար, եւ նվաստացուցիչ ակտ՝ կառավարության անդամների համար:

Անձնական օրինակը երկրի ղեկավարի համար չափազանց կարեւոր է: Համեստ կենցաղով, շքեղություններից ու բյուջեի հաշվին հարմարավետությունից խուսափող ղեկավարը նաեւ ազդակ է ուղարկում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ նույն կերպ վարվել եւ ազնիվ լինել պետության առաջ:

Հիշում եմ. 2009-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ գերմանացի մի խոշոր գործարար առաջարկեց երկրի ղեկավարներին՝ բարձրացնել իր եւ իր նման խոշոր բիզնեսմենների հարկերը, քանի որ երկրի ղեկավարությունն էլ իր հերթին կրճատել էր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ծախսերը, երկրի ղեկավարներն անցել էին խնայողության բարձր մակարդակի:

Բարձրաստիճան պաշտոնյաները եկել են Ժողովրդին ծառայելու: Եվ, նկատենք, որ ժողովուրդն էլ բավականին առատաձեռն է՝ նրանց վարձատրելու հարցում: Այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է, բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը՝ ժողովրդի մեծահոգության եւ առատաձեռնության շնորհիվ, բարձր է: ՀՀ վարչապետը 1.190.524 դրամ աշխատավարձ է ստանում, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ 1.058.24 դրամ, Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ 1.025.17 դրամ, պատգամավորները՝ 660 000 դրամ:

Աշխատավարձի այս չափը, կարծում եմ, թույլ է տալիս սեփական միջոցներով հասնել տնից՝ աշխատավայր եւ հակառակը՝ առանց հարկատուներիս անհանգստացնելու:

Տպել
14161 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին