Արագածոտնի մարզպետարանում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին։ Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում մենք ունենք մի իրականություն, երբ անհրաժեշտ է հին ու նոր իշխանությունների միջեւ կամուրջ ապահովելով` իրականացնել իշխանության անցնցում փոխանցում, եւ այստեղ հատկապես կարեւոր է համայնքային եւ մարզային իշխանությունների դերը։ Նախարարը վերահաստատել է իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին ՏԻՄ-երի ժողովրդավար լինելու հրամայականը եւ նշել, որ այս գործընթացում առանցքային է, որպեսզի այսուհետ համայնքի ղեկավարն ու ավագանին գործեն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների եւ իրավասությունների շրջանակներում։

Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ երկրի համաչափ զարգացումը չպետք է այլեւս մնա միայն թղթի վրա, եւ անհրաժեշտ է  գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մարզային եւ համայնքային իշխանություններն այսուհետ պետք է ներկայացնեն տարեկան օտարման ենթակա հողատարածքների եւ անշարժ գույքի պլան, որը առցանց պետք է հասանելի լինի բնակչությանը, միաժամանակ ընդգծելով, որ հարկերի հավաքագրումը եւ տվյալների բազան պետք է թափանցիկ եւ տեսանելի լինեն բոլորի համար։

Նախարարը անդրադարձել է նաեւ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, տնտեսական կարողությունների հզորացմանը, ինչպես նաեւ բարենպաստ ներդրումային դաշտ ձեւավորելու անհրաժեշտությանը։ Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Աշոտ Սիմոնյանին պաշտոնում վերանշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։

Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ հավաստիացրել, որ  մարզի ղեկավարությունն ու աշխատակազմն ունակ են լուծել առաջադրված խնդիրները:

Տպել
3282 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը