Երևան
16 °C
Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցելության առաջին կանգառը արտակարգ իրավիճակների նախարարության Լուսակերտ ուսումնական կենտրոնում էր, որտեղ նախարարը ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Նախարար Ռոստոմյանը շրջեց ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացավ շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքի բարեկարգման, շինությունների գույքային վիճակի եւ տեխնիկական հագեցվածության բարելավման վերաբերյալ: շ
Հրաչյա Ռոստոմյանի հաջորդ կանգառը ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր: Նախարարը շրջեց դիտարանի հորանի ամբողջ տարածքում: Այն ունի 375 մետր երկարություն, մաքսիմալ խորությունը երկրի մակերսից 67 մետր է, ջերմաստիճանը հաստատուն է` ողջ տարի 14 աստիճան տաքություն: Հրաչյա Ռոստոմյանին ներկայացվեցին դիտարանի առանձնահատկությունները: Դիտարանը տեղակայված է Գառնու ակտիվ խզվածքի գոտում, ունի սեյսմիկ եւ այլ խոտորումների ցածր մակարդակ, Երեւանին սպառնացող ամենավտանգավոր երկրաշարժերի օջախային գոտին վերահսկելու հնարավորություն: Դիտարանում տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆ, որը ունի 372 մետր երկարություն եւ առավել մեծ ճշգրտությամբ է ցույց տալիս երկրակեղեւի շարժը:
Արտակարգ իրավիճակների նախարարը ծանոթացավ Գառնիի դիտարանում տեղադրված լազերային ինկլինոմետրի աշխատանքին, որը առաջին անգամ տեղադրվել է Հայաստանում: Այն նախատեսված է միջնաժամկետ եւ երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետեւել երկրակեղեւի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ, որը մեծ ձեռքբերում է նաեւ երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: Նախարարը եղավ դիտարանի տվյալների հավաքման եւ մշակման ստորաբաժանումներում, ինչպես նաեւ` ծանոթացավ Գառնու դիտարանի երկրաքիմիական լաբորատորիայի աշխատանքին, որտեղ փորձաքննության են ենթարկվում ջրի բաղադրությունը եւ դրա փոփոխությունները:
Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցություն անցկացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ղեկավար կազմի, գիտնականների ու մասնագետների հետ, որի ժամանակ քննարկվեցին դիտարանի գործունեության, կադրային քաղաքականության, աշխատակիցների մասնագիտական կարողությունների հետ կապված հարցեր:
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
© 2024 Հայկական ժամանակ