ԵՊՀ-ն տարեկան 30 «դռել» է գնում, պրակտիկայի գումար չկա. պահանջում են ռեկտորի հրաժարականը

Երեւանի պետական համալսարանում այսօր բողոքի հերթական ցույցերն էին անցկացվում՝ այս անգամ նոր օրակարգով:

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները առաջ էին քաշել չորս պահանջ՝  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ինչպես նաեւ ուսանողական խորհրդի եւ արհմիության ժամանակավոր կասեցում: Հայտարարվել էր նաեւ դասադուլ եւ գործադուլ: Դրանց միացած ուսանողների քանակն առայժմ մի քանի տասնյակի սահմաններում է: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց միացել են նաեւ դասախոսներ:

«Հեղափոխությունը պետք է մտնի ԵՊՀ: Արդյունքում պետք է ունենանք այն ԵՊՀ-ն, որը պատկերացնում ենք: Մենք պետք է ներկայացնենք մեր պահանջները ու ակնկալում ենք ռացիոնալ պատասխաններ, իսկ եթե չընդունվեն այդ պահանջները, նշանակում է կլինեն սկզբունքային եւ գաղափարական տարաձայնություններ: ԵՊՀ-ում շարունակում ենք ունենալ նույն խնդիրները: Չենք ստանում այն կրթությունը, որը պետք է համապատասխանի ուսանողի պահանջին, որով կարող ենք մեր նպաստը ունենալ ՀՀ պետականաշինությանը, համալսարանում շարունակում ենք ունենալ կառավարման թափանցիկության խնդիր: Ունենք ռեսուրսների անարդյունավետ ծախս: Այն ժամանակ, երբ ուսանողին ասում են պրակտիկայի գնալու համար գումար չկա, 2 միլիոն 600 հազար դրամ է ծախսվում մեկ սեղան գնելու համար, 1 միլիոն՝ աթոռ գնելու համար, ամեն տարի գնվում է 30 հատ «դռել»: ԵՊՀ-ի անվտանգությունն, ըստ մեր տեղեկությունների, ապահովում է մի կազմակերպություն, որը պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին»,- իրենց գործողությունների շարժառիթները ներկայացնելով՝ մասնավորապես թվարկեց Դավիթ Պետրոսյանը:

Բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ տարբեր մասնաշենքեր՝ իրազեկում անցկացնելու նպատակով: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մոտ նրանց դիմավորեց «Դեմ եմ անհիմն ռեստարտին» գրությամբ պաստառը ձեռքին մի երիտասարդ: Ասաց, որ ինքն Արմեն Խաչատրյանն է: Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի մագիստրատուրան: Նպատակ ունի նաեւ ասպիրանտուրա ընդունվել: Նա հայտարարեց, որ եթե նախկինում խնդիրները բարձրաձայնվում էին այս կերպ, ապա դա կարելի էր հասկանալ: Այժմ, սակայն, ըստ հակաբողոքի ցույցի մասնակցի, կա ժողովրդի կառավարություն, ոստիկանություն ու ԱԱԾ, հետեւաբար, եթե առկա են չարաշահումներ, ապա պետք է դրանց վերաբերյալ լինեն իրավապահների գնահատականները՝ մարդկանց անվանարկելուց առաջ: ԵՊՀ-ում ստացվող կրթության որակից Արմեն Խաչատրյանը նույնպես դժգոհ է, բայց կարծում է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Արամ Սիմոնյանի հեռանալով իրավիճակը շտկվելու է:

Հետո երիտասարդը շրջեց բողոքի ցույցի մասնակիցների հետ: Նա եւ «Արամ, ամեն ինչ չես կարա», «Մերժիր Սերժի ռեժիմին» գրությամբ պաստառները պարզած ուսանողները հաշտ ու խաղաղ գոյակցում էին: Հետո էլ միասին գնացին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպման: Ռեկտորը հայտարարեց, որ ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Նշեց, որ իր հրաժարականը կարող է լինել երկու դեպքում՝ եթե համապատասխան դիմում գրի կամ եթե այդպիսի որոշում կայացնի հոգաբարձուների խորհուրդը, որն էլ ընտրել է ռեկտորին:

Հոգաբարձուների խորհրդի լուծարման վերաբերյալ պահանջի մասին խոսելով՝ Արամ Սիմոնյանը նկատեց, որ դրա հասցեատերը կառավարությունն է: Ի դեպ, այդ խորհրդի կազմում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընդգրկված են մարդիկ, որոնք հեռացել են իշխանությունից եւ նախկին պաշտոններն այլեւս չեն զբաղեցնում:

Ուսանողների երրորդ պահանջը, այն է՝ ֆինանսական աուդիտ, ըստ Արամ Սիմոնյանի, կարգավորվում է աուդիտի մասին օրենքով: Սիմոնյանը հայտարարեց, որ դա կատարվում է յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Ինչ վերաբերում է ուսանողական խորհրդի եւ արհմիության գործունեությունը կասեցնելու մասին պահանջին, ռեկտորն ընդգծեց, որ դրանք ինքնուրույն եւ ինքնակառավարվող մարմիններ են, ուստի ինքն այդ առումով անելիք չունի:

Ուսանողները ռեկտորին ուղղեցին իրենց մտահոգող բազմաթիվ հարցեր՝ բուհի տարածքում նախորդ ցույցերի ժամանակ ոստիկանական հետապնդումների ենթարկվելուց մինչեւ կենցաղային խնդիրներին վերաբերող: Ռեկտորի պատասխաններից նրանք գոհ չմնացին ու շարունակեցին պնդել պաշտոնից հեռանալու պահանջը՝ նաեւ պաշարելով նրա աշխատասենյակը: Այդ ընթացքում վատացել է Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը, շտապ օգնություն է հրավիրվել: Արամ Սիմոնյանը վստահ է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Նա հայտարարել է, որ հրաժարականի շուրջ կմտածի, եթե այդ պահանջով հանդես գան բուհի 18 հազար ուսանողից գոնե երկու-երեք հազարը: Բողոքի ցույցի մի խումբ մասնակիցներ վճռել են գիշերել ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, որտեղ ցերեկը հանդիպում էին ունեցել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

Տպել
6110 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա