Մեր նպատակն է ֆինանսական միջոցները հանգեցնել ինստիտուցիոնալ փոփոխությունների. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, այս մասին տեղեկացանք ԿԳՆ մամուլի ծառայությունից: Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է:

«Մեր քաղաքականության հենասյունը կրթության իրավունքն է, և պետությունն ամեն ինչ պետք է անի` այդ իրավունքը պաշտպանելու համար: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին: Այս առումով հատկապես հանրակրթության ոլորտում շատ անելիքներ ունենք, քանի որ կարծում ենք, որ հանրակրթության ոլորտի հաջողությունները նպաստելու են թե բուհերի, թե գիտության զարգացմանը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

 Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրանց մի մասն արդյունավետ չեն օգտագործվել: «Մեր հիմնական նպատակն է, որ ներգրավվող ֆինանսական միջոցները հանգեցնեն ինստիտուցիոնալ փոփոխությունների»,- շեշտել է ԿԳ նախարարը: Խոսելով կրթության համակարգի առաջնահերթությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է կրթական համակարգի ապաքաղաքականացման, հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտության մասին:

«Եթե հետևեք վերջին 2 շաբաթվա ընթացքում դպրոցներում իրականացվող մեր գործողություններին, ապա կնկատեք, որ դրանք կոնկրետ ուղղություններով որոշակիորեն նպաստել են կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը: Ուզում եմ շեշտել, որ այդ հարցում մենք հաստատակամ ենք: Ի դեպ, ծնողներն ու աշակերտներն արդեն զգում են այդ: Երբ կրթության նախարարության նոր ղեկավարության նկատմամբ կա ծնողների ու աշակերտների վստահություն, մեծ հնարավորություն է ստեղծվում ավելի արդյունավետ գործելու համար»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով նախանշվող բարեփոխումներին՝ Արայիկ Հարությունյանն առանձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի արմատական փոփոխությունը, կրթության ապաքաղաքականացումը` մասնավորապես, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորումը և բարձրագույն կրթության մասին օրինագծի վերամշակումը, որն առաջին հերթին պետք է ամրագրի բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը:

Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ երկրի առաջընթացի համար կրթության ոլորտի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի: Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերենի դասավանդման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացներին:

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցին:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Տպել
1794 դիտում

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Առողջապահության նախկին նախարարները միասնական են կորոնավիրուսի հաղթահարման մոտեցումներում

ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է. Խավիեր Կոլոմինա Պիրիզ

ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Գնել Սանոսյանը Հայաստան է հրավիրել Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

Մեծ Մանթաշում ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆով սալարկման եղանակով

Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են հանձնել (տեսանյութ)

ՄԻՊ-ն արձագանքել է Պաշտպանության նախարարության հայտարարությանը

ՀՀ կառավարությունն ու Ֆրանսիան առաջիկայում կմշակեն համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»

Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորեր, կազմվել են վարչական արձանագրություններ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԱԱԾ-ն հայտնաբերել և կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման չարաշահումներ

Արցախի պետական նախարարը պատասխանատուների հետ քննարկել է կորոնավիրուսային վիճակն Արցախում

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ժիլ Կարբոնյեին (լուսանկարներ)

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ. Ամերիաբանկ

Մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

Դավթաշենի կամրջի տակից դուրս է բերվել 54-ամյա քաղաքացու դին (լուսանկարներ)

ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնում մանդատը. ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն է

Արմեն Գրիգորյանը Հելենե Սանդ Անդրեսենի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Տարեդարձը՝ առանց զույգի․ Քիմ Քարդաշյանը 41 տարեկան է

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը նվեր է ստացել 620.400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

Արմավիրում հողի մակերևույթին կդիտվի -2…-4 աստիճան ցուրտ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Արթուր Թովմասյանն ընդունել է Արտակ Զեյնալյանին. քննարկվել են միջազգային ատյաններում տարվող աշխատանքները