Ովքեր ում են շնորհավորել Առաջին հանրապետության հարյուրամյակի առթիվ

Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ հայ ժողովուրդը շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրների պաշտոնական այրերից: Հայ ժողովուրդը շնորհավորանքներ է ստացել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյից, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայից, Կատալոնիայի նախկին եւ ներկա նախագահներից ու մի շարք երկրների արտաքին գերատեսչություններից:

Կովկասյան երեք հանրապետությունների տոների գրեթե միաժամանակյա լինելը խոչընդոտ չհանդիսացավ որոշ երկրների՝ հրապարակային շնորհավորանքներին ընտրողաբար մոտենալու համար: Այդպես, օրինակ, Կատալոնիայի նորընտիր նախագահ Քիմ Տորան Թվիթերի իր միկրոբլոգում կատալոներեն, հայերեն եւ անգլերեն շնորհավորել է «Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակը»: Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը նույնպես շնորհավորել է «համայն հայությանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակի առթիվ»՝ հավելելով, որ Կատալոնիան մաղթում է մեզ ազատություն, խաղաղություն եւ բարգավաճում: Ավելի վաղ, Պուչդեմոնը շնորհավորել էր նաեւ վրաց ժողովրդին: Ադրբեջանը, թերեւս, վրիպել էր նրա ուշադրությունից:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն «իր ջերմագույն մաղթանքներն է հղել Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ»: Իսկ Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլին Թվիթերում գրառում է կատարել, որում «լավագույն մաղթանքներն է հղել հայկական ծագմամբ կանադացիներին եւ համայն հայությանը»:

Կանադայից եւս անդրադարձ չի եղել հարեւան երկրի առաջին հանրապետության հարյուրամյակին:

Այս առումով լոյալ ու «ամենաբարեկիրթ» երկրները Լատվիան ու Լիտվան են: Երեք կովկասյան հանրապետություններն էլ արժանացել են նրանց շնորհավորանքներին: Նման հատուկ ուշադրությունը Բալթյան երկրների կողմից պայմանավորված է նրանով, որ այս տարի նշվում է նաեւ այդ երկրների առաջին հանրապետությունների հարյուրամյակը:

Այս երկրները այլ բնույթի տարբերակում են մտցրել իրենց շնորհավորանքներում: Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը Լատվիայից ստացել են «շարքային» շնորհավորանքներ, ապա Վրաստանին Լատվիայում ցանկանում են օր առաջ տեսնել ՆԱՏՕ-ում:

Լիտվայի նախագահի ուղերձներում եւս նկատվում է որոշակի հավելյալ ջերմություն Վրաստանի նկատմամբ: Նախ, Լիտվայում Վրաստանին «դիմում են» վրացերեն տեղանունով՝ Սաքարթվելո: Բացի այդ, Վրաստանին ուղղված շնորհավորական ուղերձում մեծ տեղ է հատկացվել երկու երկրների միջեւ լայն համագործակցությանը: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, պահպանվել է չեզոքությունը երեք երկրների նկատմամբ:

Իր շնորհավորանքներում անգամ ԱՄՆ-ն է դրսեւորել դիվանագիտական չեզոքություն, ինչը վերջին շրջանում այդ երկրի, մեղմ ասած, ամենաուժեղ կողմը չէ: Եթե Առաջին Հանրապետության հարյուրամյակին ընդառաջ Հայաստան էր ժամանել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը եւ անձամբ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին, ապա Ադրբեջանն արժանացել էր անձամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեռակա շնորհավորանքին:

Կարելի էր ակնկալել, որ նման չեզոքություն կդրսեւորեն նաեւ Հայաստանի հետ նույն միությունում գտնվող երկրները: Սակայն, ցավոք, Ղազախստանն ու Բելառուսը, համենայնդեպս հրապարակային շնորհավորանքներում շրջանցեցին Հայաստանը: Իհարկե, շնորհավորողների «ներկա-բացական» ի զորու չէ լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա, սակայն դա ազդակ է, որը արտացոլում է տվյալ երկրների վերաբերմունքը:

Բելառուսի նախագահն իր ուղերձում անգամ անդրադարձ է կատարել Ադրբեջանի «անկախության ու ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված կուրսին», ինչը, հաշվի առնելով, որ այդ երկու եզրույթն ադրբեջանցիները միշտ օգտագործում են «տարածքային ամբողջականության» հետ, բավական վտանգավոր միտում է:

Ռուսաստանը, որը եւս բարձրագույն մակարդակով հրապարակավ չշնորհավորեց Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ, խորհրդանշական եւ միաժամանակ խորամանկ կերպով է մոտեցել հարցին:

Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին առաջին անգամ իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում տեղեկայված Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի զինծառայողները:

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ մեր մյուս գործընկերներին, ապա հարկ է նշել, որ ազդակն ուղարկված է եւ, թերեւս, անհրաժեշտ է որոշակի գործողություններ կատարել նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար:

Տպել
5720 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ