Սա քայլ է դեպի աշխարհի չեմպիոնի գոտի. Արամ Ավագյանը՝ պրոֆ բռնցքամարտի 1-ին գոտու մասին

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանն անցկացրած վերջին մենամարտում ոչ միայն հաղթեց, այլեւ առաջին գոտին նվաճեց պրոֆեսիոնալ ռինգում (WBC International Silver գոտի): Մայիսի 19-ին իսպանական Էլչե քաղաքում նրա մրցակիցը մեքսիկացի Էմանուել Լոպեսն էր, որին նա պարտության մատնեց 10-ռաունդանոց մենամարտում: Արամը պրոֆ ռինգում սկսել է հանդես գալ Ռիո 2016-ին մասնակցելուց հետո: Սա նրա 8-րդ ելույթն էր, 8-րդ հաղթանակը եւ առաջին լուրջ նվաճումը պրոֆում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց հաղթանակից ու առջիկա ծրագրերից:

-Առաջին գոտիդ ես նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտում...

-Զգաղոցությունները նույնն են: Առանձնահատուկ զգացողություններ չունեմ: Կարծում եմ՝ երեւի ձեռքս բարձրացնելու պահին փոքրի ինչ հուզվեցի: Իհարկե հաճելի է, որ արդեն փոքր տիտղոս ունես, որը քայլ է դեպի աշխարհի չեմպիոնի գոտի:

-Եթե համեմատես սիրողական բռնցքամարտի մեդալների հետ, զգացողությունների առումով որևէ տարբերություն կա՞:

-Յուրաքանչյուր հաղթանակ ինձ համար նշանակալից է: Կլինի սիրողական թե պրոֆեսիոնալ ռինգում, ինձ համար մեծ նշանակություն ունի, որովհետեւ յուրաքանչյուր հաղթանակի հետեւում կանգնած է աշխատանք, չարչարանք, որը հասցրել է դրան: Հաղթանակն ինձ համար հաղթանակ է, որովհետեւ դրանցից ամեն մեկի համար ես տանջվել եմ, ես չարչարվել եմ, ես անցել եմ ճանապարհ, որն ինձ բերել է այդտեղ:

-Ասացիր, որ զգացողությունները նույնն են հաղթանակների դեպքում, բայց մինչեւ այս մենամարտի մեկնարկն ինչ-որ հատուկ հուզմունք եղե՞լ է: Չէ՞ որ պատրաստվում էիր 1-ին գոտին նվաճելուն:

-Հուզմունք, ո՛չ: Ռինգում շատ հանգիստ եմ: Ավելի շատ ինձ համար բարդ է պատրաստվելու փուլը, որովհետեւ լինում են պահեր, որ բռնցքամարտդ չի ստացվում, լինում են դեպքեր, որ, օրինակ, նյարդայնանում ես, դիետայի հետ կապված շատ ու շատ բաներ, զրկանքներ եւ այլն, գիշերը վատ քնել.... այդ ամենը փոքր ինչ լարվածություն է առաջացնում մարզիկի մոտ: Իսկ կշռման արարողությունից հետո, երբ արդեն գիտես, որ այդ, այսպես ասած, գազանին, որ այդքան ժամանակ հավաքել ես մեջդ, կարող ես բաց թողնել, արդեն ասես մարզիկի համար տոն լինի. վերջապես եկել է այդ օրը, որ պետք է ի ցույց դնես այն, ինչին այդքան գնացել ես:

-Էմանուել Լոպեսի մասին ի՞նչ կասես:

-Բավականին բարդ բռնցքամարտիկ էր: Մեքսիկացիներն ավելի շատ կռվարար ոճի բռնցքամարտիկներ են, եւ նրանք հիմնականում ուզում են թելադրել կռիվ: Բավականին ծանր հարվածներ ուներ, բայց ես նրան հնարավորություն չտվեցի իրագործել դրանք՝ ինչ-որ տեղ մենամարտի տարածությունը կտրելով, հեռու տարածությունից մենամարտելով եւ շատ մոտ տարածության վրա ընդհանրապես շանս չտալով, որովհետեւ արդեն այդ տարածության վրա չէր կարողանում կարճ հարվածներ անել: Ինչեւէ, բավականին ուժեղ մրցակից էր, ես նրան շատ հարգեցի որպես բռնցքամարտիկ, որպես մարդ, որպես կարգապահ մարզիկ:

-Հաջորդ մենամարտիդ հետ կապված նորություններ կա՞ն:

-Ճիշտն ասած, չեմ կարող ասել: Որոշել եմ մոտ 1 ամիս հանգստանալ: Սակայն հանգստանալ չի նշանակում՝ ընդհանրապես սպորտից կտրվելու եմ, ո՛չ. նույն առողջ ապրելակերպ, նույն ճիշտ սննդակարգ... Կարծում եմ՝ երեւի մոտակա մենամարտս կլինի օգոստոսին կամ սեպտեմբերին, ու հուսամ, որ կրկին ձեզ կուրախացնեմ:

-Կրկին գոտո՞ւ համար մենամարտ կլինի:

-Չեմ կարող ասել, կարող է լինել գոտու համար, կարող է լինել վարկանիշային մենամարտ: Դեռ հստակ ոչինչ ասել չեմ կարող:

-Սիրողական բռնցքամարտի հետ կապված ի՞նչ պլաններ ունես:

-Ոչինչ չեմ մտածում, բայց այնպես չէ, որ սիրողական բռնցքամարտում ինձ չեմ տեսնում: Այս պահին կենտրոնացած եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, բայց շատ հնարավոր է, որ վերադառնամ եւ փորձեմ օլիմպիական ուղեգիր նվաճել ու ինչո՞ւ չէ նաեւ օլիմպիական նպատակս իրագործել, այն է մեդալ նվաճել օլիմպիական խաղերում:

Տպել
2337 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են