Կառավարության աշխատակազմից չեն հստակեցնում՝ Բաբլոյանը Փաշինյանի կողքին էր կանգնելո՞ւ

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունն առանց սկանդալի չանցավ: Աղմուկի հետեւում խորհրդարանական ընդդիմությունն էր՝ Հանրապետական կուսակցությունը: Բանն այն է, որ ըստ տարբեր ՀՀԿ-ական գործիչների՝ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ներկա գտնվելու պատշաճ հրավեր չի ստացել 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Այս հայտարարություններից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում մեկնաբանություն ներկայացրեց, ըստ որի՝ խորհրդարանի նախագահին պատշաճ հրավերք է եղել:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ եւ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, եւ թե՛ համերգի պարտերում»,- մասնավորապես, գրել էր Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս մեկնաբանությանը հաջորդեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի գրառումը, որի համաձայն՝ Բաբլոյանը չի լինելու նախագահ-վարչապետ-ԱԺ նախագահ եռյակում, այսինքն՝ չի կանգնելու նրանց կողքին:

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանի հայտարարությանը, թե Արա Բաբլոյանը հրավիրված է եղել ե՛ւ որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ե՛ւ որպես ԱԺ նախագահ, ստիպված եմ առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը եւ արարողակարգային ավագությունը։

Պետական արարողակարգով, որը պետականության սիմվոլիկան ապահովող հիմնական գործընթացն է, նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներում մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։

ՀՀ ԱԺ աշխատակազմը փորձել է պարզել ՀՀ ԱԺ նախագահի արարողակարգային մասնակցությունը, մասնավորապես, թե որ ճանապարհով պիտի մոտենա, նշված եռյակում որ կողմում պետք է կանգնի եւ բազմաթիվ այլ արարողակարգային հարցեր։ Այդ փորձի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահը չի լինելու եռյակում, այլ՝ որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետք է համալրի մյուս երկու պատգամավորների շարքը։

Այսպիսով, նշված որոշումը գնահատելով որպես օրենսդիր իշխանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, գիտակցելով, որ արարողակարգային ավագության կոպիտ խախտմամբ իր մասնակցությունը կնսեմացնի ՀՀ Ազգային ժողովի դերը։

Պետական համակարգում փորձառություն ունեցողները գիտեն, թե ինչպես է իրականացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրելը։ Փորձառություն ունեցող պետական պաշտոնյաները, մասնավորապես աշխատակազմերում ծառայություն իրականացնողները, գիտակցում են, որ օրենսդիր իշխանության կամ Ազգային ժողովի նախագահի հրավերը սոսկ ներկայություն ապահովելը չէ, այլ՝ արարողակարգի հիմնադրույթների ամբողջական պահպանում։ Պետական միջոցառման հրավիրելը պետական արարողակարգային գործողությունների ամբողջության ապահովումն է»,- մասնավորապես, գրել է Բաբայանը։

Արսեն Բաբայանի բարձրաձայնած այն խնդիրը, այն է՝ Բաբլոյանի ներկայությունն ապահոված չի եղել նախագահի եւ վարչապետի կողքին՝ նույն հարթության վրա, փորձեցինք պարզել վարչապետի աշխատակազմի ղեկավարից: Սակայն Աղաջանյանը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան թողեց, խուսափեց անդրադառնալ այս հարցին, իսկ օրվա ավարտին նրա գործավարուհին փոխանցեց, որ այն, ինչ ունի թեմայի վերաբերյալ ասելու, արդեն նախորդ օրվա գրառման մեջ տեղ է գտել: Այսպիսով՝ «օդից կախված» է մնում այն հարցը, թե Բաբլոյանը պետք է կանգնած լինե՞ր հարթակում, թե՞ ոչ:

Թեմային երեկ խորհրդարանում անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանի նախագահը ներկա չի եղել, ասաց.

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել: Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել եւ լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնի՝ թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը, թերեւս, այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու, իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»,- հայտարարեց Փաշինյանը:

Միջոցառմանը ներկա չի եղել նաեւ ԲՀԿ-ի էլիտան՝ Գագիկ Ծառուկյանի մակարդակով: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու՞ ԲՀԿ-ականները ներկա չեն եղել, արդյո՞ք կրկին հրավեր չի եղել, նշեց.

«Մենք ստացել ենք երեք հրավիրատոմս՝ պարոն Ծառուկյանի, իմ եւ պարոն Մելքումյանի անուններով: Պարոն Ծառուկյանն աշխատանքային ծանրաբեռնավածություն ուներ, չի կարողացել գնալ, ես եւ պարոն Մելքումյանն էլ գտնվում էինք Վարդենիսում, մեր տարածքային գրասենյակում տարածքային խորհրդի նիստ էր: Տեխնիկապես չենք հասցրել լինել: Ես անառողջ եմ համարում, թե ում են հրավիրել, ում չեն հրավիրել քննարկման շուրջ սկսված աժիոտաժը: Ի վերջո, առաջին հանրապետության տոնը ոչ մեկի սեփականությունը չէ եւ հրավիրատոմսերով չէ, որ մարդ պետք է գնա կամ չգնա: Եթե ինչ-որ մեկը ցանկություն ուներ գտնվել այնտեղ, ապա դրա համար հրավիրատոմս բացարձակ պետք չէր եւ չպետք է սպասեր այդ հրավիրատոմսին: ԲՀԿ-ական իմ մի քանի գործընկերներ հրավիրատոմս չեն ունեցել, բայց գնացել եւ կուսակցությունը պատշաճ ներկայացրել են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Եթե անդրադառնանք Ազգային ժողովի դերն արժեւորել-չարժեւորելուն, ապա նշենք, որ այս կառույցը հաճախակի է գործադիր մարմնի կողմից հեղինակազրկվում: Մասնավորապես, 2018-ի տարեսկզբին քաղաքական մեծամասնության կողմից հայտարարվեց, որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Եվ հենց այս ժամանակահատվածում էր, որ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնեց հանդիպել ԱԺ ղեկավարության հետ, որի կազմում են նախագահը, նրա երեք տեղակալները, խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների նախագաները: Սակայն Սերժ Սարգսյանը հարկ չհամարեց գալ խորհրդարան եւ ղեկավարությանը կանչեց իր մոտ:

Ընդդիմադիր ուժերի տարբեր գործիչներ էլ իրենց հերթին հայտարարել ու շարունակում են մնալ այն կարծիքին, որ խորհրդարանը մեծամասնության վարած քաղաքականության արդյունքում դարձել էր ՀՀԿ-ի կառավարության «դակիչ» կոճակը: Սա այն պատճառով, որ կառավարությունն օրենքի ինչ նախագիծ ուղարկում էր, ԱԺ-ի մեծամասնությունը հաստատում էր: Այս իրավիճակը ՀՀԿ-ական Սերյան Սարոյանն այսպես է մեկնաբանում. «Նախագահը (Սերժ Սարգսյանը) մեզ ոնց ասի, սաղս էստեղ կնոպկա սեղմող ենք»,- բազմիցս հայտարարել է նա:

Արդեն կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո քաղաքական մեծամասնությունն էլ է խոսքի ազատության անսահմանափակ առավելություն ստացել: Նրանք խոսում են իրավունքներից, արժեքներից, իսկ մինչեւ այս լռում էին այդ մասին:

Տպել
7069 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում