Երևան
21 °C
Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց տիար Դ. Տոնոյանին նշանակման առիթով՝ շնորհավորելով նաև մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ տոների առիթով Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց Հայոց հաղթական բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ մայիսյան հերոսամարտերը յուրաքանչյուր հայորդու հպարտության և ներշնչանքի առիթն են հանդիսանում և դրանցով պետք է ոգեշնչվեն նաև մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորները:
Այնուհետև երատագիտության խոսք ասաց տիար Դ. Տոնոյանը` Հայոց Հովվապետին տեղեկացնելով իր հետագա գործունեության մասին: Պաշտպանության նախարարն իր խոսքում մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու և ՀՀ ՊՆ միջև առկա սերտ համագործակցությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը, գնդերեցների նվիրյալ ու պատասխանատու ծառայությանը և զինվորների նկատմամբ ցուցաբերվող հոգևոր խնամատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահեցրեց, որ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, պիտի շարունակի լինել հայրենյաց պաշտպանների կողքին, տարբեր սոցիալական, կրթական ծրագրերով մշտապես սատարել Հայոց բանակին, աջակից լինել պատերազմի բովով անցած ազատամարտիկին և վիրավոր զինվորին:
Վերջում Վեհափառ Հայրապետն աղոթեց, որպեսզի Տերն Իր ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու դրանց լուծումները
Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)
Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)
Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան
«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր
Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները, կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին
Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում
ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր՝ երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան
Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը
Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում
Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, տեղ-տեղ՝ նաև կարկուտ
Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)
ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն
Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ
Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են
Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը
Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի
Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել՝ դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)
Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը
Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի, մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան
Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ
© 2022 Հայկական ժամանակ