Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում դպրոցներում, անչափահասների շրջանում

Անչափահասների, երիտասարդների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան և հանդիպում ունեցել իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Իսկ մարզի դատախազության դատախազ Արմեն Պողոսյանը Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցում հանդիպել է 9-րդ դասարանի աշակերտների հետ:

 ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում դատախազների կողմից բացատրվել է հանցավոր վարքագծից զերծ մնալու առումով անչափահասների լիարժեք կյանքի նախապատրաստման, հասարակական և ստեղծագործական ակտիվության, իրենց մեջ բարձր բարոյական հատկանիշների, քաղաքացիական գիտակցության զարգացման անհրաժեշտությունը: Քննարկում է ծավալվել երիտասարդներին, անչափահասներին իրավախախտման մղող հիմնական բացասական որոշ գործոնների շուրջ, ինչպիսիք են ներկայի, ապագայի հանդեպ անորոշության զգացողությունը, ներքին անվստահությունը, կրթություն ստանալու հետ կապված դժվարությունները, ազնիվ աշխատանքով կենսական կարիքները բավարարելու սահմանափակ հնարավորությունները: 

Դատախազները կոնկրետ օրինակներով ներկայացրել են այն բացասական հետևանքները, որոնց անխուսափելիորեն կարող են բախվել երիտասարդներն ու անչափահասները հանցավոր վարքագիծ դրսևորելու պարագայում: Աշակերտները հարցեր են ուղղել նաև դատախազի գործունեության առանձնահատկությունների, իրավապահ համակարգում աշխատանքի անցնելու ընթացակարգերի, իրավաբանական կրթություն ստանալու, աշխատանքում ի հայտ եկած դժվարությունների մասին: 

Դպրոցում աշակերտներից յուրաքանչյուրի հետ առանձնազրույցի ընթացքում դատախազ Արմեն Պողոսյանի կողմից վեր են հանվել, ավելի ուշ նաև տնօրինության ուշադրությանն արժանացվել առանձին անչափահասների մոտ արտահայտված՝ հանցավոր վարքագծի ձևավորմանը նպաստող որոշ գործոններ: Դպրոցի տնօրինության հետ քննարկումների արդյունքում առաջարկվել է շեղվող վարքագիծ դրսևորած, դասընթացներից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ սահմանել առավել հսկողություն և անչափահասի վարքագծում բացասական դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ակտիվ համագործակցել ինչպես Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի համապատասխան աշխատակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների հետ:

Քննարկումների արդյունքում ցանկություն է արտահայտվել առավել հաճախակի դարձնել նման հանդիպումները, ինչին դատախազներն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ:

Տպել
3881 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի