Նախարարությունում կան տգետ, տխմար, մշակույթի հետ առնչություն չունեցող մարդիկ. Հ. Խառատյան

16:20- Հրանուշ Խառատյանը նշեց, որ դժգոհ է այսօրվա հանդիպման վարման կարգից, վարեցին այնպես, ինչպես կառավարվում է երկիրը, քանի որ հենց հանդիպման դահլիճում հարաբերությունների շեղում եղավ: Նա դժգոհություն հայտնեց նաեւ մշակույթի նախարարության աշխատանքից, ասելով, որ այնտեղ աշխատում են տգետ, տխմար, անգրագետ ու հաճախ մշակույթի հետ առնչություն չունեցող մարդիկ, արվեստագետները վախենում են նախագիծ ներկայացնել նախարարությանը, քանի որ այդ նախագիծը գողանում են, խեղաթյուրում են, այնուհետեւ գռեհկացրած ներկայացնում հանդիսատեսին:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաձայնված հարցը առավել շատ ուղղված էր մշակույթի նախարարին, իսկ խնդիրներն առավել շատ մնացել են նախորդ նախարարությունում, նոր նախարարը լսեց խնդիրն ու կզբաղվի այդ խնդրով:

16:15- Մշակութային գործիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր Նիկոլ Փաշինյանը փոխանցեց մշակույթի նախարարին՝ լուծումներ գտնելու համար: Հարցեր հնչեցին նաեւ տաղանդավոր գործիչներին ֆինանսավորում տրամադրելու մասին, Սոս Սարգսյանի անվան թատրոնի մասնաշենք չունենալու մասին.

Վերջին հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե կա հասարակություն, որը թատրոն է հաճախում, թատրոնների աշխատանքը անհրաժեշտություն է, այս համատեքստում անկասկած կլուծվի այդ թատրոնի խնդիրը:

16:02- Դերասաններից մի քանիսը նշեցին, որ զարմացած ու հպարտ են եւ՛ նմանօրինակ հանդիպումից, եւ՛ վարչապետի մարդկային ու մասնագիտական որակներից: Վլադիլեն Բալյանը նշեց, որ հիացած է վարչապետի տեսակով ու կարող է միայն ասել՝ «Կեցցե՛ս»:

16:00- Գագիկ Սողոմոնյանը՝ հուշարձանների պահպանության ասոցիացիայի նախագահը նշեց, որ 10 տարվա ասոցիացիայի անդամները կազմել են նամակ՝ կարճ ներկայացնելով խնդիրներ եւ դրանց լուծման ճանապարհներ, քանի որ ոլորտում խնդիրները շատ են, նաեւ հուսով են՝ մշակույթի նախարարը հանդիպում կնշանակի՝ խնդիրներին լուծում տալու համար:

Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը  նշեց, որ չափազանց կարեւոր է անել այնպիսի ներդրումներ, որոնց շնորհիվ թատրոնը կդառնա մշակութային տաճար: Թիֆլիսում կառուցում են նոր թատրոնի շենք, մեծ վտանգ կա այդ շենքի կապակցությամբ, առաջին մի քանի ամսում թատրոնի դահլիճները կլցվեն, այնուհետ վրացիները դատարկված դահլիճներն իրենցով կանեն, իրենք ներկայացումներ կցուցադրեն, Ծատուրյանն առաջարկեց, որ ամեն շաբաթ-կիրակի ավտոբուսներով մեր դերասաններն էլ մեկնեն այնտեղ հյուրախաղերի:

«Ես մայիսի 30, 31-ին Վրաստանում եմ լինելու պաշտոնական այցով, այնտեղ կբարձրացնեմ նաեւ մշակութային խնդիրները, եթե կան այդպիսիք: Բայց ես կարծում եմ, դուք բարձրաձայնում եք տեղի թատրոնի խնդիրը: Եթե Երեւանից, Վանաձորից, Գյումրիից գնան Վրաստան ներկայացում բեմադրելու, տեղի թատրոններում ինչ ցուցադրեն, երեւանցին ու՞ր գնա, ավելի լավ չէ՞ անել այնպես, որ թիֆլիսահայը ուզենա այցելել Թիֆլիսի թատրոն: Պետք չէ ինչ-որ օպերացիաներ իրականացնել թատրոնի դահլիճ լցնելու համար, մինչդեռ պետք է անել այնպես, որ դա դառնա խիստ սովորական երեւույթ: Պետք է տրամադրություն փոխել երկրում, պետք է այսպիսի բաց քննարկումներ լինեն, որ կոպիտ օրինակով՝ ինչպես սովորեցնում են երեխային, որ գետնից չի կարելի բան վերցնել ուտել, այնպես էլ սովորեն, որ պետք է թատրոն այցելել: Ես կարող եմ հայտարարել, որ մեր երկիրն ունի մշակութային կյանք ու կարող է մշակութային բավարարվածություն պարգեւել հանդիսատեսին:

15:40- Նկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծիք հայտնեց, որ գործնական ձեւակերպումների համար նման ձեւաչափն այդքան էլ հարմար չէ, ավելի լավ կլիներ, որ ամեն ոլորտ կարողանար առանձին ներկայացնել իր խնդիրները: «Տարիներ առաջ, առաջարկություն եղավ ընդունել օրենք մեկենասության մասին, որը շատ հոգսեր կթեթեւացներ: Կերպարվեստն ամենածախսատար բնագավառներից է, նկարիչները կարող են երկրին օգտակար լինել, մեր նորանշանակ նախարարն ու կառավարությունը պետք է հաշվի առնեն այդքանը: Մեկենասության մասին օրենքը կարող ենք քննարկել, բայց կարծում եմ՝ այդ քննարկումներում չպետք է շեղվենք մեր թիրախից, հասկանանք, թե ինչպես է այդ օրենքը թույլ տալու մուտքը ցուցահանդեսներ: Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են ստանձնել նման օրենքների ընդունման պատասխանատվությունը, կարծում եմ նախարարությունը պատրաստ է քննարկել: Մշակույթի ամենամեծ դերակատարումը ես համարում եմ կրթական ցենզի բարձրացումը: 

Պավել Ավետիսյանը՝ հնագիտության ազգային ինստիտուտի տնօրենը հարց ուղղելիս նշեց, որ իր համար անհասկանալի է, թե Հայաստանը որ մշակութային մոդելով է առաջնորդվում. «Կխնդրեմ այս հարցը հստակեցնել, իսկ երկրորդ հարցը՝ ժամանակին, երբ կար հուշարձանների պահպանության վարչություն, կոմիտե, Հայաստանում հուշարձանների պահպանությունը բարձր մակարդակի վրա էր եւ լուրջ արդյունքներ գրանցեց, իսկ այսօր լուրջ խնդիրներ ունենք: Գուցե նորից քննարկվի եւ նորից այդ համակարգող մարմինը ստեղծվի: Ժամանակին մի քանի անգամ շփվել եմ այդ վարչության հետ, այնտեղ բարեխիղճ մարդիկ էին եւ բարեխիղճ աշխատում էին, եթե հուշարձանների պահպանման գործակալությունը ուզում էր պահպանել հուշարձանը, իսկ կառավարությունը՝ ոչ, այդ գործընթացը չէր կարող իրականանալ: Այժմ մեր հուշարձանները չեն քանդվի, չեն ավերվի, մեր մշակութային քաղաքականության տեսլականն է ապահովել քաղաքացու եւ մշակույթի հաղորդակցությունը:

15:25- «Ունիսոն» ՀԿ եւ «Փարոս» երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը՝ հարց ուղղելով վարչապետին, նշեց, որ վերջինս ճիշտ է, երբ նշում է, որ բավականին կարեւոր մշակութային միջոցառումներ անցնում են երբեմն կիսադատարկ դահլիճներում: «Ես համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ մեծ ցանկություն ունեն մասնակցելու նմանատիպ միջոցառումների ե՛ւ մասնակցի, ե՛ւ կատարողի կարգավիճակում: Խոսքը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է, բայց Ֆիլհարմոնիկի համերգասրահից սկսած, որտեղ ինձ օգնում են բարձրանալ շատ լավ 4 մարդ, մուտքն անմատչելի է: Երկրորդ հարցս կարծում եմ պատիվ կբերի մեր երկրին, մեր երգչախումբը հաշմանդամ անձանցից է կազմված, մինչ օրս չի կարողանում պետական կարգավիճակ ստանալ»:

Վարչապետը պատասխանեց.

«Իհարկե շատ տեղին հարց է, պետք է արագ ձեռնարկել մշակութային օջախները հարմարեցնելու գործը, առաջիկայում այդ հարցին հստակ լուծումներ կտրվի: Պետական կարգավիճակի հետ կապված հարցը շատ է բարձրացվում, մեր խնդիրը այն չէ, որ պետական կարգավիճակ տալով այդ չեղած ֆինանսական միջոցներն էլ պակասեն: Ես կարծում եմ, պետք է գնալ հակառակ ուղղությամբ, եթե ֆինանսավորման մասին է խոսքը՝ ստեղծել որոշակի դաշտ ու փորձել վարել այնպիսի քաղաքականություն, որ ապահովենք հանդիսատեսի հոսք, որն էլ կբերի ֆինանսավորում: Պետք է ֆինանսավորենք ոչ թե ուղղակի, այլ անուղղակի, կան բազմաթիվ կոլեկտիվներ, որոնք ձգտում են հասնել այդ կարգավիճակին»: 

15:18- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ, հանդիպմանը ներկա է նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, վարչապետը պատասխանում է մշակութային գործիչներին հուզող հարցերին: Մինչ պատասխաններին անցնելը, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ.

«Ուրախ եմ գտնվել այստեղ եւ տեսնել բոլորիդ: Մշակույթ ասելով մենք հասկանում ենք 2 մարդկանց հարաբերությունների որակը, այս խնդրի լուծման համար մենք պետք է ապահովենք մարդկանց ճիշտ հաղորդակցությունը:

Մեր երկրի կիսադատարկ դահլիճները՝ նույնիսկ մշակութային մեծ միջոցառումների, խոսում է որոշակի խնդիրների մասին: Մեր մեծագույն խնդիրը մարդկանց մշակույթի հետ մշտական հաղորդակցության ապահովում է: Հաճախ ենք լսում քննադատություններ մշակութային  գործիչների հասցեին, բայց Հայաստանում իսկապես կան արժեքավոր գործիչներ, ստեղծվում են արժեքավոր գրքեր, ստեղծագործություններ, արժեքավոր կտավներ ու գործեր:

Մեր երկրի մշակութային գործիչները կարողացել են աննկատ մարդկանց մեջ դնել մի մեխանիզմ, որը վերածվել է սիրո եւ համերաշխության հեղափոխության, նրանք լուռ համագործակցել են քաղաքականության հետ:

Մշակույթը եւ մշակութային կյանքի հետ համագործակցությունը ես համարում եմ մարդկային կյանքի առաջնահերթություններից: Ուզում ենք մեր կառավարության աշխատանքի արդյունքում  գրողը վերագտնի իր կորցրած ընթերցողին, թատրոնը՝ կորցրած հանդիսատեսին, երաժշտությունը՝ կորցրած ունկնդրին, կերպարվեստը՝ իրեն սիրողին: Այսօրվա հանդիպման նպատակն է հասկանալ, թե կառավարությունն ինչ պետք է անի այս ամենին հասնելու համար:

Նիկոլ Փաշինյանն այժմ պատասխանելու է մշակութային գործիչների հարցերին»:

Տպել
7422 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում