Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երեւան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում  «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական եւ իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։

Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1228 դիտում

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

Ուզու՞մ եք չզեկուցեմ՝ միանգամից դեմ քվեարկեք․ ԼՀԿ պատգամավորը առաջարկեց չներկայացնել հերթական օրենքի նախագիծը

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվեն 79 վրացի եւ 35 հայ դպրոցականներ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Եվրո 2020-ի համաեվրոպական ձեւաչափը կարող է փոխվել. The Daily Mail

Զորամասում դիզվառելիքի և բենզինի յուրացման գործով կայացվել է մեղադրական դատական ակտ. պատճառված վնասը հատուցվել է

Հայկ Մարությանը մարտ ամսվա իր աշխատավարձը փոխանցել է շտապբուժօգնության հաշվեհամարին

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Հայբիզնեսբանկը կվճարի բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

ԱԱԾ-ն եւ ոստիկանության ՆԱՎ-ը միջոցառում են իրականացրել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. Ահարոնյան

Խոզի միսը մարտին էժանացել է շուրջ 700 դրամով, գնաճից հետո նվազել է ալյուրի, ձեթի գինը. ապրանքներիգնի դինամիկան

Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար՝ Արցախում տեղաշարժի եւ պահանջների մասին

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի

Սխալի պատճառով 2 քրոջ անունն էլ նույնն է գրվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մնում է 102-րդը

Տարեցների խնամքի կենտրոններում կարանտին է. թեստավորված անձինք չկան

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է