Արմավիրում 90 աշխատողի թունավորման պատճառ դարձած սենդվիչները աղիքային ցուպիկ են ունեցել

 ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը եւ առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաեւ նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից եւ կեռասից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) եւ ոսկեգույն ստաֆիլակոկկ ցուցանիշներով: Ջրից եւ կեռասից վերցված նմուշներում որեւէ շեղում չի հայտնաբերվել:

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)-Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Դրանց կենսագործունեության հիմնական միջավայրը մարդու եւ կենդանիների աղեստամոքսային տրակտն է, ուստի համարվում են ֆեկալ աղտոտվածության ցուցիչներ, այլ կերպ ասած՝ «կեղտոտ ձեռքերի եւ սպասքի» ցուցանիշ: Աճի եւ զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է +370C-ը, ոչնչանում են +600C-ի պայմաններում 10-15 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:

Մեզոֆիլային աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ)-Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Խմբի մեջ ներառված են տարբեր խմբի միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում, ինչպես նաեւ գոյատեւում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, սարքավորումների մակերեսին: Աճի եւ զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է 35-370C-ը, ոչնչանում են +800C-ի պայմաններում 30 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում ՄԱՖԱՄ-ի հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:

Ոսկեգույն ստաֆիլակոկկ-Լայն տարածում ունի շրջակա միջավայրում, մարդու եւ կենդանիների լորձաթաղանթների վրա: Ակտիվ բազմանում են թթվածնի բացակայության՝ անաէրոբ, +30-400C ջերմաստիճանի պայմաններում, ոչնչանում են +800C-ի պայմաններում 10-20 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:

Նշված մանրէաբանական անհամապատասխանությունները կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ, որի բնորոշ հատկանիշներն են գլխացավը, գլխապտույտը, ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, դիարեան (լուծ), երբեմն՝ հոդացավը: Սննդային թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես ախտածին մանրէները, այնպես էլ դրանց կենսագործունեության ընթացքում արտադրված տոքսինները (թույները):

Լաբորատոր փորձաքննության ընթացքում ստուգվել է նաեւ ախտածին սալմոնելաների, միկրոօրգանիզմների առկայությունը ինչպես դասական մանրէաբանական, այնպես էլ ԻԺ-ՊՇՌ մեթոդներով, քանի որ եթե դասական մեթոդի պայմաններում հայտնաբերվում են միայն կենսունակ միկրոօրգանիզմները, ապա ԻԺ-ՊՇՌ մեթոդը հնարավորություն է տալիս հայտնաբերելու նաեւ տվյալ միկրոօրգանիզմին բնորոշ գենային հաջորդականությունը (ԴՆԹ-ն)՝ անկախ կենսունակությունից: Այսինքն՝ տվյալ մանրէն հայտնաբերվում է նաեւ ոչ կենսունակ վիճակում, օրինակ՝ ջերմային մշակումից հետո: Տվյալ դեպքում նույնիսկ գենային հաջորդականություն չի հայտնաբերվել:

Ծառայության մասնագետները շարունակում են վերահսկողական գործողությունները նաեւ «ԱլկաՖուդ» եւ «Միլեռոն» ՍՊԸ-ներում, որոնք, ինչպես պարզվել էր հետագծելիության սկզբունքով, Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարողներն են: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Տպել
2198 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները