Պուշկինոյում կրքերը չեն հանդարտվում. պահանջում են քննիչին (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչները կրկին հավաքվել են գյուղում՝ անտառտնտեսությունում իրականացված ստուգումների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով: Գյուղացիները, ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս նշում էին, որ տեղազննություն իրականացրած քննիչը արձանագրել է նաեւ այն հատված ծառերի կոճղերը, որոնք արդեն իսկ տարիներ առաջ արձանագրվել ու դրա համար մեղավորները պատժվել են:

Գյուղացիների հետ հանդիպման, ի զարմանս բոլորի, եկել էին միայն ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Մարատ Մանուկյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Արսեն Աղումյանը, ովքեր բնակիչներին հայտնեցին, որ իրենց դժգոհությունների հետ կապված ներկայումս Երեւանում քննարկում է իրականացվում, արդյունքների վերաբերյալ բնակիչներին լրացուցիչ կտեղեկացնեն համապատասխան մարմինները:

Բնակիչներն իրենց հուզող հարցերը՝ հատված անտառների, ինչպես նաեւ իրենց՝ օրինական ճանապարհով հասնող անվճար թափուկի տոմսերի չտրամադրման հետ կապված կրկին բարձրաձայնեցին իրավապահների մոտ, պնդելով, որ ծառերը հատել են, քանի որ անտառտնտեսության ներկայիս տնօրենը իրենց ոչ փաստաթուղթ է տրամադրել, ոչ էլ թույլատրել է մտնել անտառ:

Ստեփանավանի ոստիկանապետը հայտնեց, որ ուսումնասիրություններն իրականացվում են քրեական գործի շրջանակներում: Վստահեցրեց՝ որեւէ մեկը նպատակ չունի ոչ հատված ծառերի թիվը ուռճացնելու, ոչ էլ հին ծառերը նորից արձանագրելու: Վերջինիս հետ կապված, սակայն, Պուշկինոյի բնակիչները թերահավատ են:

Գյուղացիները չեն ժխտում, որ ապօրինի անտառահատումներ են իրականացրել, սակայն պնդում են, որ դա արել են կարիքից դրդված, քանի որ երեխաները տաքանալու եւ սնվելու խնդիր ունեն: Բնակիչները իշխանություններից պահանջում են նախ պարզել, թե ինչու չի անտառտնտեսության տնօրենը իրենց տրամադրել անվճար վառելափայտի տոմսերը եւ հետո խնդրում են, որպեսզի իրենց արածների համար պատասխանատվության չենթարկվի անտառապահը:

Ինչպես նախորդ օրերին, այսօր եւս ոչ բնապահպանական տեսչության մարզային աշխատակիցներն էին ներկա ցույցին, ոչ խոշորացված համայնքի ղեկավարը, ոչ էլ որեւէ այլ մարդ, ինչն է՛լ ավելի է զայրացրել գյուղացիներին, ովքեր մտավախություն ունեն, որ ՀՔԾ քննիչը կարող է իրավիճակի մասին այլ արձանագրություն կազմել ու լրիվ այլ իրավիճակ ստեղծել:

Բնակիչները, ականջալուր լինելով տեղի իրավապահների հորդորներին, խոստացան սպասել հանդիպման պատկան մարմինների հետ ու նրանցից ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, հակառակ դեպքում կդիմեն ծայրահեղ քայլերի:

 Պուշկինո համայնքը գազաֆիկացված չէ:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում

Տպել
4970 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը