Խստորեն դատապարտվելու եւ կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսեւորումները. ԿԳ նախարար

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության եւ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի եւ բովանդակային խնդիրների վերաբերյալ: Իր ելույթում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ դպրոցներն ու դրանց ղեկավարներն այլեւս աշխատելու են նոր իրողության պայմաններում. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին եւ տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, եւ դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ եւ տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որեւէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում:

Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որեւէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որեւէ տնօրեն եւ ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որեւէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի եւ քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երեւույթը կանխվելու եւ պատժվելու է օրենքի ուժով»,- հայտարարել է ԿԳ նախարարը: 

Խստորեն դատապարտվելու եւ կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսեւորումները

Նախարարը շեշտել է, որ խստորեն դատապարտվելու եւ կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսեւորումները. «Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաեւ տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ: Այս ուղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Նաեւ անթույլատրելի է, որ սոցիալական խոցելի վիճակը առիթ դառնա, որպեսզի քաղաքական ազդեցությունները ներթափանցեն դպրոց: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ: Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երեւույթը դեռ կա»,- նշել է նախարարը եւ հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից: Նրա խոսքով` ԿԳ նախարարությունը լինելու է դպրոցի, մանկավարժի եւ տնօրենի գործընկերը` դրսեւորելով անկախ արբիտրի կեցվածք. «Ոլորտում կան լավ մասնագետներ, ովքեր կարող են նաեւ արդյունավետ քաղաքականություն իրականացնել, սակայն քանի որ չի եղել քաղաքական կամք, հնարավոր չի եղել այդ ներուժը լավագույնս կիրառել: Ավելին՝ Կրթության եւ գիտության նախարարության նշանակությունը հետեւողականորեն նվազեցվել է: Վստահեցնում եմ, որ նախարարությունն ամբողջովին կատարելու է իրեն վերապահված գործառույթները եւ չի պատրաստվում իր լիազորություններն առանձին դեպքերում փոխանցել կամ պատվիրակել այլ կառույցների կամ մասնավոր անձանց»,-ասել է Ա. Հարությունյանը եւ հավելել, որ նախկինում ԿԳ նախարարության որոշակի լիազորություններ իրենց վրա են վերցրել այլ գերատեսչություններ եւ բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդականներ, որն այլեւս չի կարող շարունակվել:

Անդրադառնալով Վերջին դասի միջոցառումներին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ դրամահավաքն արգելվում է, սակայն դա չի նշանակում, թե միջոցառումներն արգելված են: Այդ միջոցառումները, ինչպես Արայիկ Հարությունյանն է ընդգծել, կարող են կազմակերպվել համեստ միջոցներով:

Պետական ավարտական եւ միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով

Նա հորդորել է ներկաներին առաջիկա պետական ավարտական եւ միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով՝ վստահության մթնոլորտում. «Լավագույնները պետք է ստանան բարձր գնահատականներ, իսկ ովքեր չեն տիրապետում առարկային, պետք է փորձեն հաջորդ տարի: Մարդիկ պետք է հստակ իմանան, որ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական ստանալու սկզբունքն այլեւս չի աշխատելու: Դա ամենադատապարտելի երեւույթն է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Խոսելով հանրային շրջանակներից հաճախ հնչող այն հարցադրման մասին, թե արդյոք արդարացվա՞ծ է 12-ամյա կրթության, մասնավորապես ավագ դպրոցի համակարգը, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն իսկապես կա: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը, իմ կարծիքով, արդյունավետ է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն դնել դրա մեջ: Օրինակ, բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցում, կան նաեւ այլ տարբերակներ»,- ասել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք առավելապես վերաբերվել են դպրոցների ֆինանսավորմանը: Մասնավորապես, բազմաթիվ տնօրենների դիտարկմամբ՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձեւն արդարացված եւ արդյունավետ մոտեցում չէ:

Անդրադառնալով դպրոցներում Արարարատյան բակալավրիատի համակարգի ներդրման՝ արդեն մեկնարկած ծրագրի շարունակականության  հարցին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դպրոցների էլիտարացման որեւէ մոդել անընդունելի է, քանի որ այն չի ծառայում ոլորտի ամբողջական բարելավմանը. «Ես գիտեմ նաեւ, որ այս ծրագրում կա կուտակված դրական փորձ, որը սխալ կլինի զրոյացնել:  Մենք պետք է մտածենք այդ փորձը հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին, թե ինչ ձեւաչափով` պետք է մտածել եւ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնարարված է ֆինանսական աուդիտ իրականացնել Արարարատյան բակալավրիատի ծրագրում:

Արայիկ Հարությունյանն ընդունելի է համարել  տնօրեններից մեկի առաջարկը` նախարարին կից  տնօրենների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Նա նաեւ տեղեկացրել է, որ նախարարին կից ստեղծվելու է փորձագետների խորհուրդ, որի նպատակը կուտակված փորձի օգտագործումն է կրթական քաղաքականության մեջ: Նախարարն  անդրադարձել է նաեւ ուսուցիչների ատեստավորմանը՝ նշելով, որ նախկինում գործող համակարգն արդյունավետ չէ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, երբ ուսուցիչը չի հանձնել ատեստավորման քննությունը. «Ատեստավորման նոր համակարգ կիրառելու՝  նախկինից մշակված նախագիծ կա, որին ես հավանություն եմ տվել: Դա ենթադրում է մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստուգումների համակարգի կիրառում, որը նրանց նաեւ որոշակի առավելություն, ինչպես նաեւ հավելավճար կապահովի»,- նշել է Ա. Հարությունյանը եւ հավելել, որ տարակարգերի գործող  համակարգի արդյունավետությունը եւս կարող է դառնալ քննարկման թեմա:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դպրոցների եւ ուսուցիչների գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի:

Տպել
2640 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա