Իմ էջում հրապարակել էին հայերին, Հայաստանը վարկաբեկող նկարներ. Աստղիկ Սաֆարյան

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընկերների հետ փորձում է վերականգնել ինստագրամի իր էջը: Երեկ՝ մայիսի 21-ին, ադրբեջանցի հաքերները կոտրել էին այն, գրառում էին կատարել՝ նշելով, որ էջը կոտրել է RegionalKarabakh թիմը: Նաեւ լուսանկարներ էին հրապարակել: Որոշ ժամանակ անց էջն ընդհանրապես անհետացավ ինստագրամից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երգչուհին պատմեց՝ ինչպես է դա տեղի ունեցել:

«Երեկ նկատեցի, որ ադրբեջանցիները կոտրել են ինստագրամի իմ էջը: Երեկոյան նկատեցի. զգուշացում եկավ ֆեյսբուքից, քանի որ էջերը կցված են: Անմիջապես փորձեցի ինչ-որ կերպով կանխել, բայց չհասցրեցի: Երբ մտա ինստագրամյան էջ, ամեն ինչ արդեն փոխված էր, իրենց կողմից ավելացված էին շատ վատ նկարներ՝ հայերին եւ Հայաստանը վարկաբեկող: Ընդամենը 20 րոպեի ընթացքում ջնջեցին իմ բոլոր նյութերը, ինչ-որ կար 2009 թվականից: 28 հազար հետեւորդ ունեի, բոլորը ջնջվեցին ընդամենը 20 րոպեում»,- ասաց նա:

Աստղիկ Սաֆարյանին էջը վերականգնելու հարցում փորձում են օգնել ընկերները, այդ թվում` երգիչ Էրիկ Կարապետյանը, որի ինստագրամի էջը նույնպես որոշ ժամանակ առաջ ադրբեջանցիները կոտրել էին: Նրանք նամակ են գրել սոցիալական ցանցի ադմինիստրացիային: Միաժամանակ փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են հետ բերել էջը:

«Խոսում ենք լավ ընկերների հետ, որոնց էջերը նույնպես կոտրել են: Այս պահին Էրիկի հետ եմ Կարապետյան, փորձում է փորձը փոխանցել (ծիծաղում է): Փորձում ենք տեսնել՝ ինչ կարող ենք անել էջը վերադարձնելու համար: Հուսանք՝ կկարողանանք, բայց, եթե չէ, ապա ստիպված կլինենք նոր էջ բացել»,- ասաց նա:

Վերջին շրջանում ադրբեջանցիները հաճախ են կոտրում հայ հայտնիների ինստագրամի էջերը: Բացի Էրիկից ու Աստղիկ Սաֆարյանից՝ որոշ ժամանակ առաջ նման խնդրի են բախվել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը, դերասան Ռաֆայել Երանոսյանը, դերասանուհի Շուշաննա Թովմասյանը:

Տպել
4302 դիտում

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում