Ամասիայում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ՏԿԶ նախարարը բրդից թել են մանել

Շիրակի մարզի Ամասիա համայնքում տրվել է «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը: Այն համաֆինանսավորվում է Եվրամիության ՀՀ տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից:

Ամասիացի հմուտ կանայք սանդերքով բուրդը գզեցին, ԵՄ դեսպան Սվիտալսկին եւ ՀՀ ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանն էլ այդ բրդից թել մանեցին: «Եվրոպական միությունը փորձում է ընդլայնել Եվրոմիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ այն կենտրոնացնելով ավելի շատ Հայաստանի հյուսիսային մարզի, մասնավորապես՝ Շիրակի վրա: Ամասիայի ծրագրի մոտավոր արժողությունը 500.000 եվրո է»,- ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ամասիայում հիմնադրել բրդի վերամշակման գործարան, ստեղծել 23 նոր աշխատատեղ:

Բրդի գործարանի հիմնումը ենթադրում է նաեւ անասնաբուծության զարգացում, մասնավորապես՝ ոչխարաբուծություն: Ամասիայում այս ծրագրի հաջող ընթացքի համար կան բոլոր նախադրյալները: Ե՛վ գյուղացիներն ունեն ոչխարաբուծության փորձ, ե՛ւ ֆերմերները: Տարիներ շարունակ Ամասիայում բրդագործությամբ զբաղվել են տնայնագործական տարբերակով: Այստեղ մշտապես են գերադասել մաքուր հումքից արտադրված գուլպաները, բրդե վերմակն ու ներքնակը:Ամասիայում մեկնարկած ծրագիրը նաեւ կարող է կայուն հիմք լինել հանրապետությունում գորգագործության զարգացման համար:

Տպել
3193 դիտում

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին