«Արամ Խաչատրյան» մրցույթի ժյուրին շատ խիստ է գտնվել դիմողների նկատմամբ

Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված մրցույթն այս տարի ունենալու է 16 մասնակից: Գալու են Դանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, Թայվանից, Ճապոնիայից: Յուրաքանչյուր տարի մրցույթն անցկացվում է մի մասնագիտությամբ: Այս տարի հունիսի 6-14-ը հաղթողի մրցանակի համար կպայքարեն թավջութակահարները: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ, ժյուրիի անդամները խիստ են գտնվել մասնակիցների ընտրության հարցում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ մասնակիցների մասնագիտական որակների առումով ոչ մի զիջման չեն գնում:

«Ժյուրին բավականին խիստ է, բայց, եթե հաշվի առնենք, որ Խաչատրյանի մրցույթը շատ բարդ ծրագիր ունի եւ իր բոլոր չափանիշներով համապատասխանում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) բոլոր կանոններին, պրոֆեսիոնալ եւ կատարողական մակարդակի հարցում ինչ-որ զիջումների գնալու հնարավորություն չունենք: Իհարկե պետք է մասնակցեն լավագույնները, որովհետեւ միայն լավագույնները կարող են դառնալ Խաչատրյանի անունը կրող մրցույթի դափնեկիր»,- ասաց նա:

Այս տարի Ժյուրիի աշխատանքները գլխավորելու է աշխարհում ճանաչված թավջութակահար Սուրեն Բագրատունին: Ժյուրիի կազմում լինելու են Ռուսաստանից, Կորեայից, ԱՄՆ-ից ժամանած նաեւ այլ հայտնի թավջութակահարներ: 3-րդ փուլի ժյուրիի պատվավոր նախագահը կլինի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

«Այս տարվա մեծ ձեռքբերումներից կարող եմ նշել, որ 3-րդ փուլի ժյուրիի պատվավոր նախագահը Քշիշտոֆ Պենեդերեցկին է: Նա ժամանելու է հունիսի 11-ին՝ հատուկ լսելու 3-րդ փուլի բոլոր մասնակիցներին»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը:

Տարիների ընթացքում մրցույթը բազմաթիվ հայտնի անուններ է տվել երաժշտական աշխարհին: Նրանց թվում են Ֆյոդր Ռուդինը, Միրա Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Յարոսլավ Նադրժիցկին, ինչպես նաեւ Նարեկ Հախնազարյանը, որը հաղթել է 2006 թ.: Աննա Տեր-Հովակիմյանն ընդգծում է, որ, բացի նրանից, որ այս երաժիշտներն իրենց կարիերայում կարեւոր ձեռքբերում են ունենում Արամ Խաչատրյան մրցույթում հաղթելով, նրանք նաեւ նպաստում են աշխարհում հայկական մշակույթի տարածմանը:

«Ըդհանրապես Խաչատրյանի մրցույթն ուղղված է Արամ Խաչատրյանի եւ հայ մշակույթի պրոպագանդմանը, եւ իհարկե այն փաստը, որ Խաչատրյանի մրցույթի ընթացքում բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կատարեն Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, մեծ խթան է, որովհետեւ, երբ մասնակիցը սովորում է Խաչատրյանի կոնցերտը՝ լինի դա դաշնամուրային, ջութակի, թե թավջութակի, այդ ստեղծագործությունը մտնում է նրա երգացանկի մեջ, եւ հետագայում նա արդեն ելույթ է ունենում այդ կոնցերտով, կարողանում է ներկայացնել Խաչատրյանի երաժշտությունն այլ երկրներում այլ նվագախմբերի հետ: Նույն Յարոսլավ Նադրժիցկին, Ֆյոդր Ռուդինը եւ շատ ուրիշներ ելույթ են ունենում եւ ներկայացնում են Արամ Խաչատրյան: Ընդհանրապես հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկին մեկ անգամ ասաց, որ Խաչատրյանի կոնցերտն ամենաշատ ծափեր բերող կոնցերտն է»,- ասաց նա

Բացման օրը՝ հունիսի 6-ին՝ Խաչատրյանի ծննդյան օրը, ելույթ է ունենալու Նարեկ Հախնազարյանը: Այս օրը բեմում է լինելու նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Սիմֆոնիկը մրցույթին պաշտոնական նվագախումբն է եւ բացի բացումից ու փակումից՝ նվագելու է նաեւ եզրափակիչ փուլի ըթացքում: Բացումը հեռարձակվելու է Մեդիչի TV-ով, որը մոտավորապես 1 մլն 200 հազար լսարան ունի:

Տպել
3462 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին