Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

20/05/2018 schedule13:37

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Պետական նախարարը ողջունել է 19 երկրներից Արցախ ժամանած՝ Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերին և ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց յուրաքանչյուր այցը միշտ սպասված է: Ա. Հարությունյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ նշելով, որ չկա մի բնակավայր, որտեղ Հիմնադրամի միջոցներով ծրագրեր իրականացված չլինեն:

«Այս օրերին մենք ձեզ հետ միասին կրկին եղանք մի շարք համայնքներում և մասնակցեցինք տարբեր ծրագրերի իրագործմանը: Յուրաքանչյուր նոր կառույցի շահագործմամբ նոր հնարավորություններ ենք ստեղծում բնակիչների համար, նոր կյանք պարգևելով այդ բնակավայրերին: Այդ գործունեությունը նաև յուրօրինակ հայրենասիրական դաստիարակություն է մեր այն սերունդների համար, որոնք սովորում են այդ կառուցված մանկապարտեզներում և դպրոցներում: Այս իմաստով ցանկանում եմ վերահաստատել, որ Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ ձևավորված վերաբերմունքն անգնահատելի է»,- նշել է պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ իր խոսքը ցանկանում է սկսել կարևոր հայտարարությամբ այն մասին, որ ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը խոստացել է մեկ միլիոն ԱՄՆ դոլլար նվիրաբերել Գետավանի դպրոցի կապիտալ վերանորոգման համար:

Արձագանքելով լուրին՝ պետական նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հանդիպմանը ներկա բարերարին՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին նրա մասնակցությունն Արցախի կյանքում շատ մեծ է:

«Դուք Ձեր անունն արդեն ոսկե տառերով եք գրել Արցախի պատմության մեջ: Ես հպարտ եմ, որ ունենք Ձեզ պես սրտացավ ու հոգատար հայրենակից: Համոզված եմ՝ Ձեր օրինակը վարակիչ է լինելու շատերի համար»,- ասել է Հարությունյանը:

Իր հերթին բարերարը վերահաստատել է իր աջակցությունը և կոչ արել ողջ հայությանը ավելի ակտիվ ներգրավվել հայրենիքի հզորացման գործին: «Դարեր ի վեր մեր ազգը երազել է պետականություն ունենալ: Այսօր այդ երազանքն իրականություն է, և այժմ Հայաստանում ու Արցախում է վճռվում հայոց ազգի ապագան: Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հայրենիքի զորացմանը, քանզի ամեն ինչ անցողիկ է, մնայուն է միայն հայրենիքը»,- ասել է բարերարը:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Տպել
3416 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել