Երևան
12 °C
Համաժողովրդական շարժման ընթացքում ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին ցուցարարների ավտոմեքենաները մահակներով եւ այլ առարկաներով ջարդուփշուր անելու, խուլիգանության, զանգվածային անկարգությունների գործով հարցաքննվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները: Բացի դա` Ավանում լրագրողներից մեկի գործունեությանը խոչընդոտելու դրվագով երեկ որպես կասկածյալ է ներգրավվել Ավանի թաղապետարանի աշխատակիցներից մեկը: Վերջինս Ավանում դիմակավորված է եղել, երբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը:
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին մեր այն տեղեկությունը, որ այդ դրվագով կասկածյալ կա, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հատուկ հանձնարարական տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին: Եվ ահա նույն օրը երեկոյան ՀՀ ոստիկանությունը Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն տարածեց: Ոստիկանության հայտարարությունում մանրամասն նշված էր, թե ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ինչ հաղորդումներ է ստացվել ոստիկանություն: Բացի դրանից, ոստիկանությունը հրապարակել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անվան եւ ազգանվան առաջին տառերը, որոնց ինքնությունները պարզել էր եւ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Այդ օրերին Ավան վարչական շրջանում՝ մի խումբ դիմակավորված անձինք, նախ փակել էին Երեւանի կենտրոն տանող ճանապարհը, ապա մահակներով, քարերով եւ այլ առարկաներով ջարդուփշուր արել այն քաղաքացիների մեքենաները, որոնք ազդանշան են տվել, կամ որոնց մեքենայի ներսից լսվել է #ԻմՔայլը շարժման հայտնի երգը:
Մինչ իրավապահները կպարզեին նրանց ինքնությունը, համացանցում ու մամուլում հայտնվել են այն անձանց լուսանկարները, ովքեր այդ օրերին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ներկա են եղել, համենայնդեպս ոչ ցուցարարի կարգավիճակով, ավելին՝ կանգնած են եղել այն անձանց հետ, ովքեր կոնկրետ գործողություններ են արել՝ մահակներով ջարդել են մեքենաները: Նրանք ոչ ավել, ոչ պակաս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներն են, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Եվ ահա նույնականացնելով ՀՀ ոստիկանության երեկ հրապարակած տվյալներն ու մամուլում հայտնված տվյալները՝ ստացվում է հետեւյալ պատկերը.
Ա. Մ.- Արման Մակարյան՝ Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրեն. վերջինս քավոր սանիկական հարաբերությունների մեջ է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նա եւ նրա առանց պետհամարանիշի Տոյոտա մեքենան գտնվել են Ավանում՝ դեպքի վայրում:
Ա. Մ.- Առնակ Մանուչարյան. Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ. ապրիլի 22-ին եղել է հանցավոր խմբի մեջ:
Ա. Ե.- Արմեն Երեմյան. «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերից է՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերը:
Ս.Ղ.- Սամվել Ղումաշյան. Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Գ.Ղ.- Գրիգոր Ղումաշյան. վերջինս Սամվել Ղումաշյանի որդին է: Նա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից է: Ապրիլի 22-ին հոր՝ Սամվել Ղումաշյանի հետ եղել է Ավանում՝ Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց:
Ա. Գ.- Արթուր Գասպարյան. Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ եւ վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարհը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը դեռ հայտնի չէ:
Ա. Վ.- Արմեն Վարդումյան. Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ. վերջինս խմբի մեջ է եղել:
Գ. Ա.- Գեղամ Անտոնյան. Նա երեւում է խմբի համատեղ լուսանկարներից մեկում՝ պատկերված սպորտային եւ զինվորական հագուստով:
Ա.Ա.- Արթուր Աղաջանյան. Հանրապետական կուսակցության անդամ է մոտ մեկ ամիս առաջ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնը։
Ս. Հ.-ն- Սերգո Հայրապետյան. ըստ մամուլում հրապարկված տվյալների՝ հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:
Վ. Ս.- Վրուլ Սարգսյան. Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է:
Ս. Ս.- Սուրեն Սաֆարյան. Նա Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ է. Ավանում նույն խմբի անդամ է եղել:
Մեզ հաջողվեց պարզել, սակայն, որ նրանից շատերը հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ոչ թե կասկածյալի, այլ՝ վկայի կարգավիճակով, ինչն առնվազն տարօրինակ է:
Այս դեպքերով ի սկզբանե քրեական գործ էր հարուցվել միայն ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման փաստի առթիվ: Սակայն օրեր առաջ՝ մայիսի 11-ին, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նաեւ խուլիգանության եւ զանգվածային անկարգության փաստով: Այսպիսով՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարուցվել է վեց քրեական գործ, որոնք միացվել են եւ քննվում են մեկ վարույթում:
Մասնավորապես, ապրիլի 20-ին ցույցին մասնակցած քաղաքացիներից մեկին ծեծի ենթարկելու եւ մեքենան ջարդուփշուր անելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ), ապրիլի 22-ին քաղաքացների մեքենաները մահակներով ջարդուփշուր անելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 225 հոդվածով (զանգվածային անկարգություն), ինչպես նաեւ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 185 հոդվածով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը): ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հրապարկված տվյալների մասին մեր հարցին ի պատասխան ասաց, որ ի կատարումը քննիչի հանձնարարության ՀՀ ոստիկանությունից մի քանի անձանց տվյալներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, ովքեր որպես վկա հարցաքննվել են եւ ստուգվում է նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած դեպքերին: Նա նաեւ նշեց, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել
Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ
Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ
«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է
004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան
«Երևանի ավտոբուս»-ի վարորդները վիճաբանել են. նրանցից մեկը դանակահարվել է
Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը. Ղազարյանը՝ Գեղամյանին
Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Որակյալ բուժծառայություններ նորաբաց «Յան Կլինիկ»-ում
Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան
Բաքուն հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել
Առաջիկայում կքննարկենք․ նախարարը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի
Կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար. լուսանկարներ, տեսանյութ
Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար
Ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում․ վարչապետ
Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ժամանակացույց
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի. դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել
Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի Երկրապահ կամավորականների միությանը
Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնում է, զրկում կամքից, խելքից․ վարչապետ
Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ
Սարգսյանը Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 23-ին
Բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնեին․ վարչապետ
Վանում բախվել են մարդատար միկրոավտոբուսն ու բեռնատարը. կան զոհեր և վիրավորներ
Մսամթերքի գործարանի մոտից դանակահարված 16-ամյա տղա է հիվանդանոց տեղափոխվել
Քանի՞ անձ է դիմել անհուսալի վարկերի ծրագրի համար․ մանրամասներ
Թուրքիան և Պակիստանը վճռական են Պաղեստինի հարցում. Էրդողան
Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային
Սարգսյանը և թիմը՝ իրականությունից կտրված, բեմ, բարձրախոս են փնտրում, մտածում են՝ կարող են վերադառնալ. Հակոբյան
Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. կրակ է բացվել զբոսաշրջիկների վրա. տեսանյութ
Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից. վարչապետը ցավակցել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT