Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը պարզվել է. նա 20 տարեկան է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը:

Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված եւ այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաեւ կտրած-ծակած վնասվածքներ։ 

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ Մ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ.:

Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Դիակի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում նախօրեին տարածվել էին նաեւ տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճ ժամանակում տվել է իր արդյունքը:

Տպել
3120 դիտում

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը

Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրականացան մեր կանխատեսումները՝ դեպքերի թիվը հասնում է 10 հազարի. պահեք երեք պարզ կանոնները

Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Գյումրիում շատերը թույլ չեն տալիս թափառող շներին տարածքից հեռացնել, թաղամասերի 80 տոկոսում այդ խնդիրը կա

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա երեխա է ծնվել

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում 9-րդ դասարանն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ

ԱԻՆ-ը համավարակի կանխարգելման քարոզչական շրջայցեր է իրականացնում հանրապետությունում (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան

Նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության դեպքը ժամանակին ստացել է իր իրավական գնահատականը․ Արթուր Դավթյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին