Արևի քաղաքը նշում է հիմնադրման 2800-ամյակը. «Emerging Europe» ամսագիրը՝ Երեւանի մասին

Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է Երեւանին եւ ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացնելով Հայաստանի եւ համայն հայության մայրաքաղաքը՝ ամսագիրը պատմական ակնարկում, մասնավորապես նշել է, որ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երեւանը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I արքայի կողմից, ինչի մասին վկայում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը:

Անդրադառնալով զբոսաշրջիկներին, թերեւս ամենահետաքրքրող թեմային, թե ու՞ր այցելել եւ ինչ տեսնել Երեւանում՝ ամսագիրն առաջարկում է այցելությունների ծրագրում ներառել մայրաքաղաքի թանգարան-հնավայրերը: Որպես առաջին կանգառ՝ ամսագիրը կատարում է տարածաշրջանի ամենահայտնի հնավայրերից մեկում՝ Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանում:

«Emerging Europe»-ը Երեւանում այցելության պատմական կարեւորագույն կետերից է համարել նաեւ Շենգավիթ հնավայրը՝ ընդգծելով, որ երկրի ամենահայտնի հնագիտական բրոնզեդարյան հուշարձաններից մեկն անտարբեր չի թողնի պատմության սիրահարներին: Պատմական գրավչությունների շարքում առանձնացվել է նաեւ Կարմիր բլուրը, որտեղ հայտնաբերվել է Թեյշեբաինի ամրոցը: 

«Ժամանակակից Երեւանն իր մոտ 1,3 մլն բնակչությամբ Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն է: Այն իր մեջ ներառում է Հայաստանի պատմական 11 մայրաքաղաքի փառքն ու պատմությունը եւ համարվում է բոլոր հայերի մայրաքաղաքը: Չնայած Երեւանը Հռոմից 29 տարով մեծ է, այսօր այն ժամանակակից քաղաք է, որի ներկայիս արտաքին տեսքը ձեւավորվել է 20-րդ դարի կեսերին: Այս տարի Երեւանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը»,- ասվում է Issuu առցանց հարթակում տեղադրված հոդվածում:

Ներկայացնելով ժամանակակից Երեւանը՝ ամսագիրն առանձին «EVNfestivals2018» սյունաշարով անդրադարձել է ամռանը Երեւանում նախատեսվող ավելի քան 60 մարզամշակութային միջոցառումներին՝ հատուկ ուշադրության արժանացնելով երեւանյան փառատոները: Առավել մեծ հետաքրքրություն ներկայացնողների շարքում ամսագիրը ներկայացրել է հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն ընձեռող «Համով հոտով Երեւան», ազգային հագուստների «Երեւան Տարազֆեստ» եւ «Երեւանի գարեջրի» փառատոները, որոնք ամեն տարի դեպի Երեւան են բերում մեծաթիվ զբոսաշրջիկների:

Հոդվածում «Emerging Europe»-ը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հիմնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: 

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան լուսաբանող «Emerging Europe» ամսագիրը, որը տարածվում է նաեւ Եվրոպայում բիզնես միջավայրում, իր հրապարակման մեջ անդրադարձել է նաեւ Երեւանի ներդրումային հետաքրքրություններին եւ գրավչություններին՝ ընդգծելով այս մասով Հայաստանի մայրաքաղաքին տրված միջազգային գնահատականներն ու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցելու մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացմանը:

Տպել
2798 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել