Դ. Տոնոյանը Կասպրշիկին մտահոգություն է հայտնել հակառակորդի աշխուժացման կապակցությամբ

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, դեսպան Կասպրշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի եւ շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարեւորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու եւ իրավիճակը չապակայունացնելու առումով:

Առողջություն մաղթելով հայ զինծառայողին, Անջեյ Կասպրշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս առավելագույն ջանքեր գործադրել իր միջնորդական առաքելության մեջ:

Կողմերը քննարկել են նաեւ դեսպանի գրասենյակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ համագործակցության հետ կապված եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
1971 դիտում

Բոլոր ադրբեջանցի զինվորների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

ՊՆ-ն հորդորում է կամավորական խմբերին առանց համաձայնեցնելու ինքնակամ չմեկնել առաջնագիծ (տեսանյութ)

Շուշան Ստեփանյանը շուտով լավ լուր է խոստանում

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Վահրամ Պողոսյան

Դեն Բիլզերյանն ու ընտանիքը 250 հազար դոլար են նվիրաբերել Արցախին

Անցած գիշեր բնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ

Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից. Գ. Աբրահամյանը՝ միջազգային աշխատանքի մասին

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ. վարչապետ

ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսի դեպքերի նկատելի աճ. ԱՆ-ն հորդորում է չմոռանալ համավարակի մասին

Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր. Razminfo

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն իր հյուսիսային սահմանին հարակից տարածքներում. ԱԳՆ

Մակրոնը երեկ զանգահարել է Պուտինին. քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը

Որոշ ժամանակ տրանսպորտի սակավությունը էլ ավելի զգալի է լինելու. պատճառը պարզ է. ավագանու անդամ

Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից (տեսանյութ)

Կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է. ի՞նչ է կատարվել գիշերը. ՊԲ-ն մանրամասնում է

Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին. Հայկ Մարության

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ