Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել են քրեական գործեր հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերի առթիվ:

Մասնավորապես՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ  հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ս.. կոստրուցիոնի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար: 2017թ. հոկտեմբերի 4-ին ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի անվամբ դուրս է գրվել 233.929.991 ՀՀ դրամի ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Սակայն ընկերությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել 2014թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկման մասին տեղեկանք, որի համաձայն «Ս.... կոստրուցիոնի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը չներկայացնելու հետևանքով առաջնում են պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 38.988.332 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Այսինքն ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի վերաբերյալ ԱԱՀ-ի հաշվարկը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 38.988.332 ՀՀ դրամ շահութահարկ վճարելուց:

Ելնելով նյւթերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը:

Մեկ այլ դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության բաժին փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ ՊԵԿ ՀՎՍՎ բաժնում հաշվառված «Մ...» ՍՊԸ-ի կողմից, գրանցման օրվանից՝ 13.05.2013թ.ից, ըստ «Հարկատու» 3 տեղեկատվական բազայի տվյալների, կատարված ընդհանուր վճարումները կազմում են  3.832.557 ՀՀ դրամ: Իսկ վերջին վճարումը ընկերության կողմից կատարվել է 09.12.2015թ.՝ 1.000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Ընկերության սնանկության գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ներկայացվել է  ապառքի, տույժ և տուգանքի գծերով՝ ընդհանուր 47.801.171 դրամի չափով պահանջ:

Համաձայն տրված փորձագիտական եզրակացության՝ պարզվել է, որ եթե ընկերությունը 2014թ. և 2015թ. շահութահարկի հաշվարկներում ցույց տրված հաշվետու տարվա համախառն եկամուտների գումարները ստացել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, ապա կարող էր վճարել պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորություններից 13.240.894 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի որոշմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Տպել
4102 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին