Երևան
15 °C
Լուսանկարում՝ Հանրապետության հրապարակը մայիսի 8-ն. լուսանկարը՝ Գիորգի Գոգուայի
Միջազգային հանրության, մամուլի, փորձագիտական շրջանակների ուշադրությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում կենտրոնացած էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Հայկական հեղափոխության խաղաղ բնույթը եւ անարյուն ընթացքը հիացմունք էին առաջացնում միջազգային հանրության մոտ, իսկ փորձագիտական շրջանակները անսահման հարգանք էին տածում իշխանության եւ ընդդիմության կողմից դրսեւորած խոհեմության հանդեպ, որի շնորհիվ կայացավ հայտարարված թավշյա հեղափոխությունը:
Los Angeles Times-ի հեղինակ Սաբրա Այրեսը իր «Հայաստանն անհավանականի սպասման մեջ. ոչ բռնի հեղափոխությունը՝ հաղթանակի շեմին» հոդվածում անդրադարձել է պայքարի խաղաղ բնույթին՝ հատուկ ուշադրություն դարձնելով աշխարհաքաղաքական տարրի բացակայությանը: Այրեսը գրել է, որ հասարակության՝ զանգվածային խաղաղ ցույցերի միջոցով պայքարի հաղթանակը անհավատալի էր թվում:
«Հայաստանի շարժումը, ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի, անսովոր էր նաեւ աշխարհաքաղաքական տարրի բացակայության պատճառով», - նշել է հեղինակը, հավելելով, որ Հայաստանի բողոքի ցույցերի առաջնորդները որդեգրել էին հայամետ դիրքորոշում:
Քարնեգի հիմնադրամի կայքում փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Հայաստանի հեղափոխությունը եւ 1988 թ. ժառանգությունը» հոդվածում անդրադարձել է հայերի խաղաղ պայքարի պատմությանը՝ նշելով, որ «Հայաստանի իշխող վարչակազմի անսպասելի փլուզումը ավելի լավ հասկանալու համար, պետք է ուսումնասիրել Հայաստանում 1988 թ. սկսված անկախության պայքարը: Դե Վաալը գրել է, որ ե՛ւ 1990-ականներին ե՛ւ 2018-ին վարչակարգը հանձնվել է: Այդ երկու հաղթանակների հիմնական տարբերությունը, ըստ դե Վաալի, նրանում է, որ նոր բողոքների սերունդը զերծ է խորհրդային մտածելակերպից՝ չի դիտարկում Մոսկվան որպես մայրաքաղաք:
Ռուսական info-resist.org կայքում պատմաբան Անդրեյ Զուբովը հայ ժողովրդին շնորհավորելու հետ մեկտեղ իր հիացմունքն է հայտնում հեղափոխության հաղթանակի կապակցությամբ:
«Խաղաղությամբ, առանց արյան, առանց պարտված կողմի նկատմամբ ատելության: Չկան կոտրված պատուհաններ, թալանված խանութներ կամ ռեստորաններ: Ընդհակառակը, փողոցներում բոլորի համար միս են խորովում, թխվածք են բաժանում: Ամենուր նվագում են: Մարդիկ երգում եւ պարում են: 1915 թվականի արյունալի Ցեղասպանության պատասխանը 103 տարի անց՝ առանց գեթ մեկ կաթիլ արյան խաղաղ եւ հաղթական հեղափոխությունն էր», - գրել է պատմաբանը:
Նա նաեւ անդրադարձել է իշխանության կողմից ուժի չգործադրման պատճառներին: Ըստ Զուբովի՝ զգալով միլիոնավոր հայ աչքերի հայացքներ ամբողջ աշխարհից, Սերժ Սարգսյանը չգնաց ո՛չ պայքարի, ո՛չ խաբեության, այդպիսով դառնալով, «եթե ոչ հերոս, ապա գոնե հարգված մարդ Հայաստանում»:
Eurasianet.org կայքը անդրադարձել է Հայաստանի երիտասարդությանը եւ անվանել նրանց «հեղափոխության շարժիչ»:
«Վերջին շաբաթների ընթացքում Երեւանի փողոցները գրաված ակտիվիստներից շատերի համար 1999 թվականից ի վեր իշխանություն հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակ իշխանությունն էր, որը նրանք տեսել էին», - գրել է կայքը:
Այդուհանդերձ, հենց երիտասարդների լայն ներգրավվածությունը բողոքի շարժմանը դարձավ դրա ամենանշանավոր հատկություններից մեկը, եւ հենց երիտասարդության մասնակցությունը հնարավոր դարձրեց հեղափոխության կայացումը:
Ալ Ջազիրայի սյունակակագիր Արտո Վոնը Հայկական հեղափոխությունն անվանել է «սոցիալիզմի մաստեր կլաս»:
«Հայերը միասնական դիրք գրավեցին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների համար պայքարում եւ նրանք հաղթեցին», - գրել է Վոնը, հավելելով, որ Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդավարությունը վերականգնվում է: Նա վստահություն է հայտնել, որ «այս անգամ ժողովուրդը հետեւելու է նրան, թե ինչ է աճում, քանի որ այս անգամ նրանք իրենց ձեռքերով են տնկել նոր Հայաստանի սերմերը:
Հայաստանի քաղաքացիների մոտ մեկ ամիս տեւած ակտիվ պայքարը ոչ միայն նպաստեց սեփական ուժերի նկատմամբ հավատի ձեւավորմանը, այլեւ լավագույնս ներկայացրեց հայ մարդու էության՝ թվում էր թե կորսված, հատկանիշները՝ ազատասիրությունն ու խաղաղասիրությունը: Միջազգային մամուլի արձագանքները, բացառությամբ հատուկենտ դեպքերի, դրական էին եւ արտացոլում էին իրականությունը, ինչը հույս է ներշնչում, որ ապագայում Հայաստանի միջազգային վարկանիշը էլ ավելի կբարձրանա: Ինչ խոսք, նաեւ հաճելի էր հետեւել միջազգային հանրության դրական արձագանքին, սակայն դա հավելյալ պատասխանատվություն է առաջացնում այդ հանրության եւ ինքներս մեր առջեւ՝ պահել այն դեմքը, որը մենք վերգտանք պայքարի ընթացքում ու հետեւողական լինել հաղթանակի պահպանման գործում:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 9-ի համարում:
ԱԺ հանձնաժողովը կքննարկի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը
8 ժամով կդադարեցվի Արարատի մարզի 2 բնակավայրի գազամատակարարումը
Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել
Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը
Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում
Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան` հոսանքազրկելով Վանաձորի մի մասը
«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն
60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին
Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները
Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում
Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում
Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին
Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ
Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)
Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
© 2023 Հայկական ժամանակ