Երևան
26 °C
13:45- Խոսքը տրվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, այնուհետեւ հայտարարվեց քվեարկություն: Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգմավոր, դեմ՝ 42: Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
13:25- Վահրամ Բաղդասարյանը կրկնեց գրեթե նույն տեքստը, ինչ ասվել էր մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, նշեց, որ պարզապես խաղաղության սահմանման համար են աջակցելու Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, իրենց կարծիքը չի փոխվել, տա Աստված՝ իրենք սխալվեն: Նրա օգտին կքվեարկեն 11 պատգամավոր: Վահրամ Բաղդասարյանը հորդորեց 11 պատգամավորին չանձնավորել, չհամարել, որ նրանք անցել են հակառակ կողմը, այլ պարզապես այդ 11 պատգամավորին ՀՀԿ-ն է կոչ արել քվեարկել՝ քվե ապահովելու համար, նրանց փոխարեն կարող էր լինել այլ 11 պատգամավոր:
13:12- ՀՅԴ խմբակցության անունից ձայնը տրվեց Արմեն Ռուստամյանին:
13:10- Հերթը խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներինն է: ԵԼՔ-ից ելույթ է ունենում Էդմոն Մարուքյանը. «Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորս կարող ենք մասնակցել փոփոխությունների կատարմանը: Համակարգը քանդվել է, եւ մենք այսօր հնարավորություն ունենք կառուցելու նորը՝ ՀՀ պետական շահերի, քաղաքացու հիմնարար իրավունքների հիման վրա: Բոլոր ջանքերը՝ ուղղված ՀՀ քաղաքացու հաղթանակը կոտրելուն, կանցնեն ապարդյուն:
Թող Աստված պահպանի հայ ժողովրդին»:
13:05- Մտքերի փոխանակության ավարտից հետո Արա Բաբլոյանը լրացրեց Լենա Նազարյանի խոսքը՝ նշելով, որ իսկապես ճիշտ է ասված, որ հայ ժողովրդի, հայերի մասին խոսում է ողջ աշխարհը, ճիշտ է, որ աշխարհը հիացած է այս հեղափոխությամբ, բայց նաեւ պետք է նշել, որ աշխարհը ցնցված է նաեւ ՀՀ իշխանության ու ոստիկանության պահվածքից:
13:00- Ելույթներով հանդես եկան Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, այժմ խոսում է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Արարատ Միրզոյանը կոչ արեց չկոտրել ժողովրդի ոգին:
12:48- Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, հարց ու պատասխանների համար հերթագրվելիս պարզվեց՝ հարցեր չկան:
Ելույթների համար հերթագրվեց 5 պատգամավոր՝ 4-ը ԵԼՔ-ից ու Նաիրա Զոհրաբյանը:
12:42- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, նշեց, որ հենց այս օրը վարչապետի թեկնածու ընտրելն ու ժողովրդի դե յուրե հաղթանակը նշելը պատահական չէ:
«Համոզված եղեք՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի համար: ՀՀ-ում իրականացված ոչ բռնի ու թավշյա հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին, Հայաստանի և հայ ժողովրդի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան երբևէ։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակություն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ, ինչը մենք պետք է ծառայեցնենք ՀՀ շահերին»,- ասաց Փաշինյանը, շարունակելով ելույթն ու նշելով իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում իրականացվելիք առաջնահերթությունները՝ մենաշնորհների ու կոռուպցիայի վերացման, բիզնեսի խթանման, ներգաղթի նպաստման, բանկային տոկոսների կրճատման ու տասնյակ այլ հարցերի շուրջ:
«Առաջնահերթություններից մեկն այն է, որ մեծ տեմպերով պետք է զարգանա նաեւ գյուղատնտեսությունը, չափազանց կարեւոր է, որ կառավարությունը օգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռը թեթեւացնելու համար: Մենք մտադիր ենք կրճատել բանկային ահռելի տոկոսները, նոր հնարավորություններ կստեղծվեն դեպի Իրան եւ ԵԱՏՄ ներկրումների համար: ՀՀ-ում ոռոգման ջուրն այնքան հասանելի պետք է դառնա, ինչքան էլեկտրաէներգիան:
Վերջին 1 ամսում մեր երկիրը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է, մեր երկիրը լուսաբանվել է մեծամասամբ դրական լույսի ներքո՝ բարձրացնելով մեր երկրի վարկանիշը, սա կանխատեսում է զբոսաշրջության զգալի աճ՝ տարվա երկրորդ կեսին:
Քրեածին մակարդակը մեր երկրում պետք է հասնի մաքսիմալ ցածր մակարդակի, այս համերաշխության մթնոլորտը պետք է նպաստի դրան:
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեր շահը պետք է շարունակի մնալ ՀՀ քաղաքացին: ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, ՌԴ դաշնակցային հարաբերությունների բնագավառներում զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցությունը դիտարկում ենք որպես մեր երկրի առաջնահերթություններից մեկը»:
12:12- «Մենք՝ բոլորս, մասն ենք ժողովրդական զարթոնքի, որն իր խաղաղության ու անգամ տոնականության շնորհիվ արդեն իսկ անվանվում է եւ մեր հիշողության մեջ կմնա որպես սիրո հեղափոխություն: Հայաստանի քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ իրենց մերժվածության, անարդարության զգացումը կիսել են միայն ընտանիքի անդամների հետ, այդ ճնշվածությունը դուրս հանեցին փողոց, սակայն այդ վախը չվերածվեց բռնության, այլ վերածվեց միասին գործելու ոգեւորության: Տարբեր գաղափարների ու տարբեր սոցիալական խավերի մարդիկ իրենց ձայնը բարձրացրեցին, հասան հաղթանակի:
Ինձ համար մեծ ուրախություն է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնելու համաժողովրդական շարժման առաջնորդ եւ ժողովրդի բացարձակ մեծամասնության սերը վայելող թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Լենա Նազարյանը ու ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կենսագրական մանրամասները:
12:04- Ազգային ժողովում արդեն մեկնարկել է վարչապետի ընտրության համար հրավիրված նիստը: Քվորում կա, ներկա է 100 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց աշխատել առանց ընդմիջման, պատգամավորները կողմ քվեարկեցին այդ առաջարկին: Այնուհետեւ նշվեց, որ ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
Լենա Նազարյանը հրավիրվեց՝ ներկայացնելու վարչապետի թեկնածուին:
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է
Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր
Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է
Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին, երկու անձ կալանավորվել է. ՔԿ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ (տեսանյութ)
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ
Բացահայտվել է վառելիքի ներմուծողների կողմից մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու մատակարարման փորձ
Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում
Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը
Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն
Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)
Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը
ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք
Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն
Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր
Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)
Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան
Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ
© 2022 Հայկական ժամանակ