ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահը «Շիրակ» ակումբին հորդորում է շանտաժի լեզվով չխոսել

Ի պատասխան «Շիրակ» ՖԱ-ի երեկ արված հայտարարությանը, որ «ՀՖՖ որոշումն ապօրինի է և որ ՀՖՖ-ն որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկներ կայացնելու որևէ գործընթացում», կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետևանքներ և այդ պատճառով շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարևորությունը և թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր և ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ»  ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները /այդ թվում տեսա և ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ և այլն/: Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդմաներին հետաքրքրող հարցերին:

Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում. «Շիրակ» ՖԱ-ի ներկայացուցիչը (պաշտոնապես Արարատ Հարությունյանը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես «Շիրակ» ՖԱ-ի մարզական տնօրեն) մայիսի 5-ին կայանալիք «Բանանց» - «Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով հանդիպել է «Բանանցի» ֆուտբոլիստին, տվել կանխավճար «Շիրակի» օգտին սխալվելու և օգնելու վերջինիս խաղը հաղթելու համար և խոստացել վերջնավճարը վճարել արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում առաջնորդվել է բացառապես կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ և ՈւԵՖԱ կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջների տառին և ոգուն համապատասխան որոշում:

Հորդորում և կոչ եմ անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական եւ իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում: Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նշեմ, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության, որպես վերջնական բողոքարկման ատյան՝ հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում (CAS):

ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյան»:

Հիշեցնենք, որ Շիրակ» ֆուտբոլային ակումբը եւ թիմի մարզիչներից մեկը՝ Արարատ Հարությունյանը խիստ պատժի են արժանացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու համար: Արարատ Հարությունյանին (մարզական տնօրեն) ցմահ արգելել են զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ, Շիրակ ՖԱ–ին տուգանել են նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցրել են 12 միավորով:

Պատճառը մարզչի ու ֆուտբոլիստներից մեկի պայմանավորվածությունն է եղել մոտ 4000 դոլարի շուրջ, որից 1000 դոլարը տրվել է նախապես, մյուս մասը մարզիչը խոստացել է փոխանցել խաղի ժամանակ ֆուտբոլիստի կողմից խախտումներ թույլ տալուց հետո:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ընդունում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իր նկատմամբ սահմանված պատիժը ու սպառնում, որ եթե որոշումը չվերանայվի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բոլոր թիմերով պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները:

Տպել
2963 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա