«Թանկագի՛ն Նիկոլ, դրամատանը, վախենամ, փող չկա: Լավագույն մաղթանքներով՝ Ս. Սարգսյան»

05/05/2018 schedule14:35

Իշխանությունը զիջելը չափազանց բարդ գործընթաց է: «Եթե որեւէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»,-ժամանակին ասել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Գրոտեսկային արհամարհանքը քաղաքական մյուս ուժերի ու ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ այս կուսակցությունը կանգնեցրեց համաժողովրդական մերժման առաջ:

ԱԺ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, տեսնելով անգամ փողոցում կանգնած հարյուր-հազարավոր մարդկանց, շարունակում է դիմադրել: Նրանց ինքնասիրությունն այնքան խոցված է, որ ԱԺ-ում իրենց հարցերին պատասխանող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասում են. «Եկել ես մեզնից ձայներ խնդրելու»: Նույն տրամաբանությամբ՝ կարելի է նաեւ տապանաքարերի վրայի խաչը «պլյուս» նշան համարել: Ու սա ՀՀԿ-ի ծանր դրաման է:

Հանրապետականների հոգեբանական դիմադրությունը հասկանալի է: Սակայն դիմադրությունը ոչ միայն հոգեբանական է:

Նիկոլ Փաշինյանը առաջին աշխատանքային օրը, ամենայն հավանականությամբ, սեղանին կհայտնաբերի  երկտող, ինչպիսին գտավ Մեծ Բրիտանիայի լիբերալ-դեմոկրատ Դեւիդ Լոզը, երբ որպես կոալիցիոն կառավարության դրամատան ղեկավար,  մտավ իր աշխատասենյակ ու գտավ  իր նախորդի՝ լեյբորիստ Լայամ Բեռնի երկտողը. «Դրամատան թանկագի՜ն գլխավոր քարտուղար, վախենամ՝ փող չկա: Քեզ հաջողություն: Լավագույն մաղթանքներով՝ Լայամ»:

…Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ն ժառանգել է ոչ միայն պետական կիսադատարկ գանձարանը, այլեւ, դատելով մայիսի 2-ին ԱԺ-ում հնչեցրած հարցերից, նրանից ակնկալում է շուտափույթ վերագործարկել «Նաիրիտը», վերադարձնել ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հա հայրենիքը:

ՀՀԿ-ն, որը կարող էր միայն իր ձայներով ապահովել Փաշինյանի վարչապետությունը, ամեն ինչ արեց, որ Փաշինյանը կախված լինի քաղաքական բոլոր ուժերից: ՀՀԿ-ն հավանական վարչապետին է «ժառանգել» օլիգարխ Գագիկ Ծառուկյանին: Ստացվում է, որ  Փաշինյանը վարչապետի պաշտոնում չի կարող ընտրվել առանց   Ծառուկյանի օգնության: Ծառուկյանն ինքը ավտորիտար ղեկավար է իր կուսակցության ՝ ԲՀԿ-ի ներսում: Նա նաեւ հսկայական կապիտալի տեր է, որի անձեռնմխելիության երաշխիքներ պիտի որ պահանջած լինի ապագա վարչապետից:

Մյուս քաղաքական միավորը, որի աջակցությունն անհրաժեշտ է Փաշինյանին, ՀՅԴ-ն է: Այս կուսակցությունը՝ ավանդական լինելով, նաեւ անկանխատեսելի է, ինչպես Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ն եւս, իր աջակցությունը հայտնելով, քաղաքական ակնկալիքներ ունի, որոնք պիտի երաշխավորված լինեն: ՀՀԿ-ն փորձում է մինչեւ մայիսի 8-ը գոնե իրադրության տեր զգալ: Իսկ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո դառնալ ընդդիմություն, ինչպես լրագրողներին ասել է Աշոտյանը:

Բայց որքան բարդ է իշխանությունից հրաժարվել, նույնքան բարդ է ստանձնել իշխանությունը: Եվ դա բարդ է, նախ եւ առաջ, հոգեբանորեն: ՀՀԿ-ի իշխանության շրջանում ձեւավորված քծնանքի, վախի, առաջնորդին դիֆերամբներ շռայլելու եւ առաջնորդի հորդորով ամեն ստորության գնալու ավանդույթները շատ խորն են: Դրա ամենավառ օրինակը Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ելույթներն էին Գագիկ Ծառուկյանի դեմ, 2015-ի փետրվարի 12-ին: Քծնանքի ակադեմիական օրինակ էին Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը նվիրված տրակտատները՝ ապրիլի 16-ին, 17-ին՝ ԱԺ ամբիոնից: Ավանդույթի ուժով ՝ այսօր նկատելի են քծնանքի, շողոմության փորձերը արդեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Սոցցանցերում օգտատերերը փորձում են ներկա-բացակա անել՝ ովքեր երբ են միացել շարժմանը, ինչ ստատուսներ են գրել՝ նախքան հեղափոխությունը, ով է շուտ միացել, ով՝ կասկածելի ուշացումով:

Միացե՞լ է ինչ-որ մեկը այս շարժմանը հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը գիշերում էր Ֆրանսիայի հրապարակում, թե՞ արդեն հեղափոխական ալիքի պիկին է հարմար գտել ներկա լինել հրապարակում, քննարկման նյութ չի կարող լինել:

Յուրաքանչյուրն իրավունք ունի կասկածելու, չվստահելու կամ հավատալու, ոգեւորվելու:

Երեկ, երբ մի խումբ ակտիվիստներ, «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, «Իրազեկ քաղաքացիների միավոր» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը գնացել էին Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոց. պատկերն այնքան էլ միանշանակ չէր: Դպրոցի ՀՀԿ-ական տնօրենը՝ տիկին Ազիզյանը, ըստ ուսուցիչների վկայության, ֆինանսական մախինացիաների մեջ է կասկածվում: Ուսուցիչները պատմում են, թե նա իրենց անունով պարգեւավճարներ է դուրս գրել, ապա այդ գումարները ետ է պահանջել:

Եվ հիմա այդ դպրոցի ուսուցիչները ստորագրահավաք են սկսել՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով: Ընդ որում, բողոքի ակցիան ոչ այնքան արժանապատվության համար պայքարի դուրս եկած ուսուցչական (նաեւ աշակերտական) կոլեկտիվի պայքար էր, այլ պարտված ՀՀԿ-ին հաղթած Նիկոլ Փաշինյանով փոխարինելու ծիսակատարություն: Նրա  դիմանկարով վերնազգեստով, «Դուխով» մակագրությամբ գլխարկներով ակտիվիստները, տիկին Բախշյանը, մյուսները հաշիվ են պահանջում տնօրենից՝ նրա կատարած ապօրինությունների համար:

Տնօրենին պաշտպանել փորձող ուսուցչուհիներից մեկը, իր խոսքը համոզիչ դարձնելու նպատակով, արդարանում է, թե «Ես էլ եմ միացել շարժմանը, ես էլ եմ մասնակցել հանրահավաքնրին»: Մեկ ուրիշն ասում է, թե «Ընկեր Նիկոլ Փաշինյանը կանգնած է մեր մեջքին» … Երեխաները , ընդ որում, կրտսեր դասարանի աշակերտները, վանկարկում են՝ «Ազի-զյան, հեռա-ցիր» («Սեր-ժիկ, հեռա-ցիր), «Ուսուցիչը մեր-նա» («Ոստիկանը մեր-նա»):

Բայց այս շարժման նպատակն ու բովանդակությունն այն է, որ յուրաքանչյուր հարց լուծվի դիմացինի արժանապատվության, անմեղության կանխավարկածի ու օրենքի շրջանակում: Աշակերտների ներկայությամբ, դասերի հաշվին, այս ակցիայի նպատակը հրապարակայնորեն տիկին Ազիզյանին անարգանքի սյունին գամե՞լն էր: Դա հաջողվեց: Կարծում եմ, ձեռքի տակ եղած նյութերը իրավապահներին հանձնելն ու արդար քննությանը հետեւելը պակաս նվաստացուցիչ կլիներ: Ու ոչ միայն տիկին Ազիզյանի համար:

Լիլիթ Ավագյան

Տպել
35178 դիտում

Կանեփի աճեցման լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված խմբի բացահայտման վարույթով կա 4 կալանավորված

Նոր մանրամասներ Ստավրոպոլում կանխված ահաբեկչության մասին․ ինչեր են հայտնաբերվել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխարտգործնախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Տաջիկստանն ու Ղրղզստանը ավելի քան 28 կմ ընդհանուր սահմանային գծի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

«Տեսլա»-ի վարորդը կոտրել է լուսակիրը, բախվել ծառին և ինքնագլորին․ 41-ամյա տղամարդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Ոչ մի նախանշան չկա, Ռուսաստանը չի ծրագրում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա․ Բաուեր

Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը․ քննարկվել է հետագա համագործակցության հնարավորությունը

Այսօրվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից․ «Միր» քարտերը չեն գործի

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 30-ին

Սյունիքում գետն ընկած «ՈւԱԶ»-ը դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ․ վարորդը հոսպիտալացվել է

Ռուսաստանում նոր ահաբեկչություն է կանխվել

Կան բոլոր նախադրյալները Իրանի հետ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար․ ԲՏԱ նախարարն ընդունել է Սոբհանիին

Եթե անգամ ԵՄ-ն հետախուզական տվյալներ է հավաքում, ՌԴ-ին դա չպետք է հուզի, հերիք է քիթը խոթի մեր գործերի մեջ. Միսկարյան

Անհայտ անձը գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Գայանե Խաչատրյանն ընտրվել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային․ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Աշխատել ու գերեզման գնալ չի կարելի, նոր ննջեցյալ ունեցողները պետք է ձուն ներկեն. ինչ է կարելի անել Զատկին, ինչ՝ ոչ

Կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա․ որտեղ է այն գործելու (լուսանկարներ, տեսանյութ)

16-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ անչափահասներից մեկը հիվանդանոցում է

Սուպերմարկետի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է

Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. «Ազատություն»

Կալանավորվել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալը

Լոնդոնում ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

«BMW X6»-ը պոկված անվահեծանով մոտ 100 մետր առաջ է ընթացել․ շղթայական ավտովթար 4 մեքենայի մասնակցությամբ

Ֆրանսիական «KM Global Activity»-ի տնօրենը հետաքրքվել է, թե Հայաստանում որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Ադրբեջանում կարծում են, թե ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համաժողովը կարող է ՀՀ-ին «դրդել նոր «սադրանքների»

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)