Մեքենաները ջարդուփշուր արած բանդայի մեջ Տարոն Մարգարյանի մտերիմներն են (տեսանյութ)

Համաժողովրդական շարժման ընթացքում ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին ցուցարարների ավտոմեքենաները մահակներով եւ այլ առարկաներով ջարդուփշուր արած դիմակավորված հանցավոր խումբը շարունակում է իրավապահների համար «անհայտ» մնալ: Իսկ այդ դեպքերով հարուցված քրեական գործերը մեղմ հոդվածներով են հարուցվել՝ ծեծի եւ գույքի ոչնչացման:

Այդ օրերին Ավան վարչական շրջանում՝ մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել էին Երեւանի կենտրոն տանող ճանապարհը, ապա մահակներով, քարերով եւ այլ առարկաներով ջարդուփշուր արել այն քաղաքացիների մեքենաները, որոնք ազդանշան են տվել, կամ որոնց մեքենայի ներսից լսվել է #ԻմՔայլը շարժման հայտնի երգը:

Մինչ իրավապահները կպարզեն նրանց ինքնությունը, համացանցում ու մամուլում հայտնվել են այն անձանց լուսանկարները, ովքեր այդ օրերին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ներկա են եղել, համենայնդեպս ոչ ցուցարարի կարգավիճակով, ավելին՝ կանգնած են եղել այն անձանց հետ, ովքեր կոնկրետ գործողություններ են արել՝ մահակներով ջարդել են մեքենաները: Նրանք ոչ ավել ոչ պակաս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներն են, քաղաքապետարանի աշխատակիցներ:

Նրանցից մեկը Արման Մակարյանն է՝ Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրենը: Հրապարկված տեսանյութերում նա նույնպես կա, ավելին՝ պարզվում է Մակարյանը գրկախառնվելու մեծ վարպետ է: Նա գրկելու առաջարկություն էր արել ապրիլի 22-ին Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին: Տեղեկանալով, որ վերջինս լրագրող է, տարածքից արագ հեռացել է: Հրապարակված տեսանյութում երեւացող առանց պետհամարանիշի Տոյոտա մեքենան էլ, որը կայանված է եղել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ, մեր տեղեկություններով, պատկանում է հենց Մակարյանին: Ի դեպ, Արման Մակարյանն ու Տարոն Մարգարյանը քավոր սանիկական հարաբերությունների մեջ են: Երեկ ողջ օրվա ընթացքում Մակարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Լրագրողի հետ գրկախառնվել ցանկացող մյուս «հերոսը», որը կրկին դեպքի վայրում է եղել՝ Գրիգոր Ղումաշյանն է, Երեւանի քաղաքապետարանում է աշխատում, առաջատար մասնագետ է: Մյուսը՝ Արթուր Աղաջանյանն է: Վերջինս չնայած այն հանգամանքին, որ մեկ ամիս առաջ է ազատվել Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնից, այնուամենայնիվ, շարունակում է նրան ծառայություններ մատուցել։

Մեր զրույցում հանցավոր խմբի գործողություններից տուժած քաղաքացին՝ Գարեգին Ղոնյանը, պատմեց, որ իր մեքենան ջարդուփշուր է արվել ապրիլի 22-ին: «Իրենք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին առեւանգեցին, ձերբակալեցին, մի որոշակի դիմադրություն էլ ցույց տան, կկոտրեն ժողովրդին, կամ կվախեցնեն»,- ասաց նա: Վերջինս պատմեց, որ այդ օրը որոշել էին երկու մեքենաներով իջնել Հանրապետության հրապարակ, սակայն Քանաքեռի կողմից ճանապարհը դիտավորյալ այնպես է փակված եղել, որ երթեւեկությունը դարձել էր միակողմանի, այսինքն՝ Երեւանի կողմից էր միայն հնարավոր գալ: «Պտտվեցինք, որ Ավանով իջնեինք, հենց «Ֆորդ»-ի խաչմերուկին գազելներով ճանապարհը ամբողջովին փակված էր: Ամեն ինչ շատ կայծակնային արագությամբ եղավ. առանց բառ փոխանակելու, որեւէ բան ասելու, միանգամից 50 հոգով վազելով մահակներով հարձակվեցին մեքենաների վրա ու սկսեցին ջարդել: Բացի ջարդուփշուր անելուց, նաեւ ճայթրուկներ են վառել, գցել մեքենաների մեջ: Մեր մեքենայի մեջ այդ ճայթրուկը չէր հասցրել տրաքել: Բայց մյուս մեքենային, որին մենք ճանապարհին հանդիպեցինք, ջարդուփշուր արված, պայթել էր: Այսինքն՝ նաեւ այդ ճայթրուկներով էին փորձում մարդկանց վախեցնել»,- ասաց Գարեգին Ղոնյանը: Նա նշեց, որ արդեն սեփական միջոցներով փորձում են վերանորոգել մեքենան. հասցված վնասը կազմում է մոտ կես միլիոն դրամ: Մեր հարցին ի պատասխան Գարեգինն ասաց, որ հանցագործների դեմքերը ֆիքսել հնարավոր չի եղել, քանի որ նրանք բժշկական դիմակներով են եղել, իսկ իրադարձությունները շատ արագ են զարգացել: Նա նաեւ ասաց, որ մեքենաների վրա պաստառներ, դրոշներ չեն եղել, սակայն մեքենայից լսվել է՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» երգը: Գարեգին Ղոնյանը իրավապահներին չի դիմել, սպասում են՝ իրավիճակը հանդարտվի, սեփական ուժերով նրանց գտնեն եւ «բերման ենթարկեն»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ իրենք ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին Ավանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոստիկանությունից հարուցված երեք քրեական գործ են ստացել: Երեքն էլ հարուցված են ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածով, միայն մեկն է, որ բացի 185-ից նաեւ ծեծի՝ 118 հոդվածով է հարուցված:

Մասնավորապես՝ քրեական գործ է հարուցվել ապրիլի 20-ին Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ. ըստ քաղաքացու՝ այդ օրը երեկոյան ժամը 22:45-ի սահմաններում ազդանշան է տվել՝ ողջունել է ցուցարարներին, ինչի ժամանակ մի խումբ երիտասարդների հետ վիճաբանություն է տեղի ունեցել, հետապնդել են նրան եւ տարբեր առարկաներով հարվածել մեքենային՝ կոտրել ապակիները:

Մյուս դեպքը ապրիլի 21-ին է գրանցվել. քաղաքացին ահազանգել է, որ իր մեքենային հետապնդել են «Պորշ» մակնիշի առանց պետահամարանիշի մեքենաներ, փակել ճանապարհը եւ կոտրել մեքենայի ապակիները: 

Վերջին դեպքն էլ տեղի է ունեցել ապրիլի 22-ին՝ Ավան վարչական շրջանում գտնվող «Ֆորդ» սերվիսի մոտ. քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված անհայտ անձինք հարվածել են իր «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կոտրել ապակիները, լուսարձակները: Երեք դեպքերով էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 185 հոդվածի հատկանիշներով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում): Երեք գործերով էլ ձերբակալվածներ չկան: Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել մատնանշված դեպքի վայրից եւ հարակից տարածքներից տեսանկարահանող սարքերի առկայությունը պարզելու ուղղությամբ եւ տեսագրությունը ներկայացնել վարույթն իրականացնող մարմին: Ինչպես նաեւ հանձնարարություն է տրվել՝ պարզել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները:

Քաղաքացիների մեքենաները «ջարդուփոշուր» անելու օպերացիային միացած Տարոն Մարգարյանի մտերիմների եւ քաղաքապետարանի աշխատակիցների վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

- Պարոն Գեւորգյան, Տարոն Մարգարյանն է խրախուսե՞լ քաղաքապետարանի աշխատակիցներին:

- Ես կարող եմ վստահ մեկ բան ասել, որ բոլոր հիմնարկություններում, ձեռնարկություններում աշխատում են տարբեր տեսակի մարդիկ եւ բնավ դա չի նշանակում, որ պետք է տվյալ կազմակերպությունները, ձեռնարկությունները, պետական կառույցները պատասխանատվություն կրեն անհատի կատարած ինչ-որ արարքի համար: Ինչ վերաբերում է խրախուսելուն. բազմիցս բոլոր տարիների ընթացքում արձանագրված տարբեր տիպի ու տեսակի բռնարարքներին մշտապես արձագանքել ենք՝ նշելով, որ մեզ համար անընդունելի է ցանկացած տեսակի բռնարարք, իրավական կոպիտ խախտում եւ մենք մշտապես դատապարտել ենք: Որեւէ դեպքում բռնարարք չի խրախուսվել, չի խրախուսվում:

- Օրինակ, Ավանում դեպքի վայրում եղած Գրիգոր Ղումաշյանն աշխատում է քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է: Նա պատժվելո՞ւ է

- Բոլորս հասկանում ենք, որ հարցեր կան, որոնք վերաբերում են բացառապես իրավական տիրույթին: Որեւէ մեկս մեզ չվերցնենք ո՛չ դատավորի , ո՛չ դատախազի, ո՛չ փաստաբանի լիազորություններ: Քանի դեռ չկա օրենքի ուժ ստացած դատական ակտ, բերենք որեւէ մեկս այդ մասով չփորձենք մեզ վերագրել լիազորություններ, որի իրավունքը մենք չունենք:

- Դուք ասացիք՝ պարոն Մարգարյանը դատապարտում է ցանկացած բռնարարք: Իր աշխատակիցները ականատես են եղել կամ մասնակցել են նման արարքների: Արդյոք պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, թե՝ մնալու են անպատիժ եւ շարունակելու են աշխատել:

- Ցանկացած կառույցում, ձեռնարկությունում աշխատում են հազարավոր տարբեր տեսակի մարդիկ: Եվ այդ մարդկանց հետ կապված երբ կլինի օրենքով սահմանված կարգով իրավախախտմանը վերաբերող դատարանով ապացուցված ակտ, բնական է, որ օրենքով սահմանված կարգով էլ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

- Այսինքն՝ մինչ այդ որեւէ քայլ չի ձեռնարկվելո՞ւ:

- Ի՞նչին են մասնակցել:

- Ցուցարարների մեքենաները ջարդուփշուր անելուն:

- Տեսագրությունները, որոնք ես տեսել եմ, փակ դեմքերով ինչ-որ անձանց, դրա համար եմ ես խնդրում... կան ենթադրություններ, դեմքեր չի երեւում:

- Ի՞նչ ենթադրությունների մասին է խոսքը, եթե արդեն մամուլում նրանց լուսանկարները հրապարկված են:

- Երբ խոսում ենք հավաքված մարդկանց մասին եւ հետո բերում ենք այդ ամբողջը տեղայնացնում ենք ինչ-որ մեքենաներ կոտրելու վրա... դա պետք է ապացուցեն իրավապահ համակարգի համապատասխան մասնագետները:

- Այսինքն՝ աշխատակիցները հավաքվել էին այդտեղ, ցո՞ւյց էին անում:

- Տվյալ դեմքերը, որոնք դուք ասում եք տեսել ենք՝ մեկը մի հատվածում կանգնած մարդկանց նկարագրող լուսանկարներ են, մյուսը դեմքեր փակ են, ինչ-որ անձանց կողմից կատարված բռնարարք, որը փորձում են ենթադրության հիմքով նմանեցնելով բաճկոնը, տաբատը՝ ասել, որ սա էս մարդն է: Ես կարծում եմ, որ այս մասով եթե կան նման կասկածներ, ապա այդ կասկածները պետք է հաստատվեն կամ հերքվեն բացառապես իրավապահ մարմինների կողմից:

 

 

Տպել
26280 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին