Քաղաքական ճգնաժամ. ՀՀԿ-ն փակուղու առջեւ է հայտնվել, ինչո՞ւ չընտրվեց ՍԴ նոր անդամը

Քաղաքական ճգնաժամի պատճառով Հայաստանի խորհրդարանին երեկ չհաջողվեց ընտրել Սահմանադրական դատարանի անդամ: Առայժմ իշխող Հանրապետական կուսակցության քվեները բավարար չեղան, որպեսզի հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն՝ Էմիլ Բաբայնանն ընտրվեր ՍԴ անդամի թափուր պաշտոնում: Մայիսի 4-ին ԱԺ հերթական նիստում գրանցվել էր 78 պատգամավոր, ՍԴ անդամի ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կամ 63 կողմ քվեն:

Բաբայանի ընտրությունը ձախողվեց, քանի որ Ազգային ժողովում Ծառուկյան եւ ԵԼՔ խմբակցությունները բոյկոտեցին: Քվեակությանը մասնակցեց միայն Հանրապետական խմբակցությունը՝ այն էլ ոչ լրիվ կազմով: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, որից 51-ը կողմ է քվեարկել Բաբայանին, 3-ը` դեմ:

Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը խմբակցության բոյկոտը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ծառուկյան դաշինքը ՍԴ անդամի քվեարկությանը չի մասնակցելու այն պարզ պատճառով, որ թեկնածուն առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»,- ասաց նա:

ԵԼՔ-ից Էդմեն Մարուքյանն էլ նշեց, որ բոյկոտել են ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունները՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից, նաեւ հաշվի առնելով մասնագիտացված ՀԿ-ների կողմից բարձրացված մտահոգությունը: Նրա խոսքով, իրենք Էմիլ Բաբայանի դեմ, որպես մասնագետ, որեւէ խնդիր չունեն:

«Գիտենք, որ բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, բայց ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան, եւ կարծում եմ, որ ընթացակարգերի պահպանման դեպքում 10 օր հետո հնարավոր է ներկայացնել թեկնածուի», - ասաց Մարուքյանը։

Ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով չընտրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին: Մասնավերապես, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Բաբյանը իր կենսագրականում նշել է՝ 1994 թվականին ավարտել է «Վարդանանք» համալսարանը, բայց բուհն ըստ պետռեգիստրի տվյալների՝ գրանցվել է 1996 թվականին:

Նաեւ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն էին պնդում, որ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է առաջին հերթին մրցույթ անցկացներ եւ հնարավորություն տար բարձրակարգ իրավաբաններին՝ մասնակցություն ունենալ դրանում։ Հակառակ դեպքում, ինչպես իրենց հայտարարությունում պնդում են նրանք, այսպիսի նշանակումները եւ ընտրությունները հովանավորչության եւ ոչ թափանցիկ եւ հակաժողովրդավարական ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում։

Անկախ այս մասնագիտացված ՀԿ ներկայացուցիչների մտահոգություններից, ընդգծված իրավախախտումներից, մայիսի 3-ին Բաբայանի թեկնածությունն արդեն ԱԺ-ում էր եւ նրան ներկայացնող Գեւորգ Կոստանյանը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ջանք ու եռանդ չխնայեց Բաբայանին լավագույնս ներկայացնելու համար:

«Այդ ամբողջ ժամանակահատվածում Էմիլ Բաբայանը ներգրավված է եղել Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերը ընդդեմ ՀՀ-ի, ԼՂ-ի կոնֆլիկտի ներառմամբ հարցերի քննարկման մեջ: Ինչպես տեսաք, Էմիլ Բաբայանը Ամերիկյան համալսարանում ղարաբաղյան կոնֆլիկտ է դասավանդել, այդ թեման ուսումնասիրել է գիտական մակարդակի վրա: Բացարձակ ապաքաղաքական սուբյեկտ է Էմիլ Բաբայանը, որեւէ քաղաքական ուժի չի հարել: Որպես Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական՝ Էմիլ Բաբայանը դե ֆակտո ներկայացրել է ԼՂ-ն եվրոպական դատարանի հետ աշխատանքներում, իսկ 2015-ին ԵԽ նախարարների խորհրդի պաշտոնական նիստին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Սա աննախադեպ էր եւ Էմիլ Բաբայանը կարողացավ դա պատվով իրականացնել»,- Բաբայանին նվիրված ձոնի շրջանակներում հայտարարեց Կոստանյանը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ մեր զրույցում ասաց, որ եթե Կոստանյանն ու Բաբայանը երկար տարիներ իրար հետ են աշխատել ու հիմա հենց Կոստանյանն է նրան ներկայացնում ԱԺ-ում, էթիկայի տեսակետից խնդիր կա, շահերի բախում կա: Նա նաեւ դժգոհեց, որ այլ թեկնածուներ, հետեւաբար նաեւ ընտրության հնարավորություն չկա: Բագրատյանը խիստ սրտնեղել էր նաեւ Կոստանյանի այն հայտարարությունից, որ Բաբայանը ռուսերերնին եւ անգլերենին ավելի լավ է տիրապետում, քան՝ հայերենին: Բագրատյանն ընդգծեց, որ մեր պետական լեզուն հայերենն է:

Իր ելույթի ժամանակ Էմիլ Բաբայանը, անդրադառնալով հնչեցված բոլոր կարծիքներին, ասաց. «Այս պահին գործող կարգավորումներով Սահմանադրությամբ նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե ինչ ընթացակարգով է ընտրվում Սահմանադրական դատարանի դատավորը: Ասեմ ձեզ, որ իմ խորին համոզմամբ, ընթացակարգն ինքնին շատ բարդ եւ մրցակցային է: Այսինքն, Սահմանադրությամբ կան նախատեսված չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն կարող է անձը հավակնել այդ պաշտոնին: Դրանից հետո մի դեպքում նախագահը, հաջորդ անգամ դա կլինի կառավարությունը, հետո դատավորների ընդհանուր ժողովը, այսինքն իշխանության բոլոր ճյուղերը հնարավորություն են ունենում ամեն մեկը իրենց չափանիշներով ընտրված թեկնածուին ներկայացնելու Ազգային ժողովին»,-ասաց նա:

Ստեղծված իրավիճակն ընդգծում է այն, որ Հանրապետական կուսակցությունն այլեւս իշխանություն չունի եւ նման ֆորս մաժորային իրավիճակներում, երբ պետք է հերթական անգամ ինչ-որ բան «սղացնել», նա չի կարող քվեների ակնկալիք ունենալ այլ խմբակցություններից:

Ի դեպ, Էմիլ Բաբայանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականն է:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 5-ի համարում:

Տպել
7250 դիտում

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են