Երևան
24 °C
«Առաջին անգամ ասելիքս գրի եմ առել, որ կարդամ»,-մեծ հուզմունքով լրագրողներիս այսօր հենց այսպես դիմավորեց Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն ու տեւական ժամանակ պահպանվող հուզմունքով էլ իսկապես կարդաց իր ուղերձը:
«Հարգելի եւ սիրելի իմ շիրակցիներ.
Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց դեռեւս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը: Այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի իմ պարտավորությունները: Պարտականություններս իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության, ու մասնագիտական արհեստավարժության ու իմ սկզբունքներին համապատասխան: 11 ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի, հայտարարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել: Եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել աղետի գոտու պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, աշխատատեղեր ստեղծել ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Խաչատրյանը: Դրանք հաստատ կիսատ չեն մնա եւ առաջիկայում կիրականացվեն, քանի որ այնպիսի հիմնախնդիրներ են, որոնց լուծումներն անձով պայմանավորվել չեն կարող,-վստահեցրեց Արթուր Խաչատրյանը:
Ի՞նչ փոխեցիք մարզպետարանոմ Ձեր աշխատանքով հարցի պատասխանն ուղիղ էր՝ աշխատանքի ոճը: Աշխատեցինք ավելի պրոֆեսիոնալ, դարձանք ավելի թափանցիկ ու հասանելի մեր քաղաքացիների համար,-ասաց մարզպետը:
«Քաղաքացիների ընդունելությանը բազմաթիվ մարդիկ են եկել, շատերի համար որ իրենց լսում ես, վեր ես կենում, ձեռքը սեղմում ես, հրավիրում ես նստելու, միգուցե շատ ավելի կարեւոր է, քան այն նյութական փոքր ակնկալիքը, որի համար եկել է: Չի կարելի քեզ VIP-ի տեղ դնես, համարես, որ դու օրենքից ավելի բարձր ես, օրենք գրես, հետո էդ օրնեքների վրա ծիծաղես: Երբ որ ծառայողական մեքենա ստանձնեցի,ես առաջինն էի, որ պոկեցի վրայից սեւ պլյոնկեքը եւ երեւի միակ մարդն եմ եղել ամբողջ մարզում, որ ամրագոտին ամրացված եմ երթեւեկել»:
Շիրակի մարզն այս կարճ ժամանակամիջոցում հասցրել է Արթուր Խաչատրյանի համար հարազատ անկյուն դառնալ: Հատկապես Արփի լիճն է սիրում: Խոստովանում է, այստեղից մեծ դժվարությամբ է գնում:
«Մենք էնքան ենք ասել աղետի գոտի, աղքատ, սոված, դժբախտ, որ ասում ես էս ինչ դժվախտ տեղ եմ գալիս, բայց որ գալիս ես, աշխատում ես, տեսնում ես, որ էնքան էլ էդպես չի, էլի: Էս մազոխիստությանը պետք է վերջ տալ: Ունենք մարդիկ, ովքեր թասիբով են, սիրում են իրենց երկիրը, քաղաքը: Լինելով ուղն ու ծուծով երեւանցի, պետք է ասեմ, որ ոչ մի երեւանցի էդքան հպարտ չի, որ երեւանցի է, ինչքան գյումրեցին է հպարտ, որ ինքը գյումրեցի է»:
Ու՞ր է գնում Արթուր Խաչատրյանը: Ասաց այնտեղ, ուր ՀՅԴ-ն կորոշի: Մի քանի օր դեռ Գյումրիում կլինի:
«Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը: Մի քանի օրից վերադառնալու եմ Երեւան՝ հոգուսմ ու մտքումս միշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ միշտ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութներում հերթ կանգնող եւ երիտասարդ ցուցարարաների հետ մարզպետարանի աստիճաններին կանգնած հանգիստ զրուցող պարզ մարդու: Բարին ընդ ձեզ, շնորհակալություն»,-հնդիպումը եզրափակեց Արթուր Խաչատրյանը:
Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)
Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է
Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան
Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ
Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան
Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է
Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան
Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան
Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը
Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը
Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)
Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը
ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ
Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան
Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան
Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան
Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները
ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր
Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը
Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է
Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան
Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
© 2024 Հայկական ժամանակ