Այս գործելակարգը կօգնի բուժաշխատողներին` կանանց հետծննդյան շրջանի բարեհաջող վարման գործում

Բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքները և դրանց մասնագիտական քննարկումները շարունակվում են ԱՆ-ում:

ՀՀ առողջապահության նախարարության   կոլեգիայի դահլիճում «Հետծննդյան շրջանի վերահսկման» գործելակարգի  ներկայացմանը և քննարկմանը մասնակցել են մոր և մանկան ոլորտը համակարգող փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները, ՀՀ ԱՆ գլխավոր մակաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը և հանրապետության շուրջ 20 առաջատար մասնագետներ` մանկաբարձ-գինեկոլոգներ ու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ:

ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը ներկայացրել է գործելակարգի հակիրճ բովանդակությունը և կարևորությունը: Նա նշել է, որ փաստաթուղթը լրամշակվել է մասնագիտական խմբի` առաջատար մասնագետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա։ «Գործելակարգը  գործնական մեծ նշանակություն կունենա։ Այն կարող է մեծապես օգնել  բուժաշխատողներին` կանանց հետծննդյան շրջանի բարեհաջող վարման գործում»,-ընդգծել է Հարություն Մանգոյանը։

Ծավալված շուրջ մեկժամյա քննարման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվել են մասնագիտական պարզաբանումներ։ Կատարվել են նաև  առաջարկություններ:

Քննարկման մասնակիցների կողմից փաստվել է, որ գործելակարգը հաջողված է և դրա ներդրումը կարող է զգալիորեն նպաստել հետծննդյան շրջանում հնարավոր ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու բարդությունների կանխարգելմանը և հետևաբար` բժշկական օգնության որակի  բարելավմանը:

Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնագետներին առաջարկել է գրավոր ներկայացնել բոլոր դիտողությունները, փաստաթուղթը վերջնական լրամշակելու և այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար:

Նշենք, որ ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովը Հարություն Մանգոյանի ղեկավարությամբ 2017 թվականին միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանել և տեղայնացրել է ավելի քան 300 կլինիկական ուղեցույցներ, պացիենտի վարման գործելակարգեր և ընթացակարգեր։ 

Հասարակական հիմունքներով ստեղծված այդ փաստաթղթերն այժմ թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգում։ Դա նշանակում է, որ մեր երկրի ցանկացած կլինիկայում՝ լինի մայրաքաղաքում, թե հեռավոր մարզում, կիրականացվի միևնույն մոտեցումն ու բուժումը։ 

Տպել
3288 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է