Հետ կանչել ՍԴ դատավորի պաշտոնում Էմիլ Բաբայանի թեկնածության առաջադրումը. հայտարարություն

 

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այժմ ՀԿ-ները խնդրում են հետ կանչել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր կողմից արդեն ներկայացրած թեկնածության առաջադրումը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ տարածած հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

26.04.2018թ․ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավորի թեկնածուի, որի ընտրության հարցը, ըստ Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանի, քննարկվելու է մայիսի 2-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում: 

Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Սահմանադրական դատարանը բարձրագույն դատական ատյան է, որը սահմանադրության միակ և վերջին անկախ մասնագիտական պաշտպանությունն իրականացնող մարմինն է։

Սահմանադրական դատարանի լիազորությունները ընդգրկում են Հայաստանի Հանրապետության կենսական կարևորության բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են, ի թիվս այլնի, Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության հարցերը, ինչը բացի դատավորի անձին առաջադրվող բարձր մասնագիտական որակներից Սահմանադրական դատարանի անդամներից պահանջում է նաև բարձր անձնական հատկանիշներ և որակներ։

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Հիշյալ կարգավորումն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար երաշխիք է Սահմանադրական դատարանի անդամների լիարժեք անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար։ Ազգային ժողովը, միաժամանակ, չի կարող ապահովել նաև թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգման հարցը:

Առանց համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանմամբ ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի հնարավոր չէ ապահովել Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և այդ թեկնածուների ընտրության հարցում ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները՝ հավասար մրցակցությունը, ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը։ Հիշյալ սկզբունքներն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության անբաժանելի բաղադրիչներն են:

Համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանմամբ ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության լիազորություն ունեցող մարմիններն իրականում զրկվում են որակյալ ընտրության հնարավորությունից, իսկ մեկ թեկնածուի պարագայում Ազգային ժողովն ընտրող մարմնից վերածվում է ընդամենը որոշում դակող մարմնի։

Սահմանադրական դատարանի կազմավորման եւ դրա դատավորների ընտրության այս  ոչ թափանցիկ գործելաոճը խոր արմատներ ձգած արատավոր, նույնիսկ՝ վտանգավոր հակապետական երեւույթի է վերածվել: Այն մշտապես ստվերել է Սահմանադրական դատարանի հեղինակությունը հանրության աչքում:

Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պետական մարմինների լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական և ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով։ Հետևաբար հանրային իշխանությամբ օժտված մարմինների որոշումները պետք է լինեն հիմնավոր եւ իրենց նպատակին համահունչ, դրանց կայացումը պետք է լինի թափանցիկ եւ հնարավորինս հրապարակային, իսկ դրանց կայացման ընթացակարգում թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա արդարության նվազագույն չափանիշներին բավարարող պահանջների պահպանմամբ՝ բացառելով հանրության կողմից նման որոշումների կամայականության կանխավարկածը:

Որևէ իրավական, քաղաքական կամ այլ արդարացում չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ընտրության հարցում ավելի ցածր ստանդարտներով առաջադրումն ու ընտրությունը այն պարագայում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատավորների թեկնածուների ընտրությունն է կազմակերպվում մրցույթի միջոցով: Հակառակ դեպքում, այսիպիսի նշանակումները եւ ընտրությունները հովանավորչության եւ ոչ թափանցիկ եւ հակադեմոկրատական ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում, որն առաջին հերթին անարդարացիորեն վնասում եւ վտանգում է հենց ընտրվող դատավորի հեղինակությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝

Խնդրում ենք

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին

Հետ կանչել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր կողմից արդեն ներկայացրած թեկնածության առաջադրումը և ձեռնամուխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման։

Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

Հանրապետության նախագահին ուղղված վերը նշված խնդրանքը որեւէ պատճառով չբավարարվելու դեպքում 2018թ․ մայիսի 2-ին չընտրել Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուին՝ հնարավորություն ընձեռելով Հանրապետության նախագահին թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի միջոցով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության համար։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

Հայտարարությունը բաց է ստորագրման համար:

Տպել
4016 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը