Ինչպես է ՀՀԿ-ական ռեկտորը թալանել Շիրակի պետհամալսարանը. Գագիկ Համբարյան

 

Շիրակի պետական համլսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սենսացիա. ՀՀԿ-ական կոռումպացված ռեկտորը 582 հազար ԱՄՆ դոլար ծախսել է շինարարության, իսկ 2 հազար ԱՄՆ դոլար գիտական գործունեության զարգացման համար:

Ուսումնասիրելով Շիրակի պետհամալսարանի ռեկտորի 2016-2017 թվականի հաշվետվությունը (http://shsu.am/media/report/2016-2017/report-rektor.pdf), որտեղ ներկայացված է նաև ֆինանսական հաշվետվությունը, հասկանում ես, որ բուհի բյուջեն ուղղակի թալանվել է Շիրակի մարզի կաշառակերության սիմվոլ համարվող անձի՝ Սահակ Մինասյանի կողմից, որի պատասխանատվությունը կրելու է նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը:

 ՀՀ ԿԳ նախարարության կողմից համալսարանում իրականացված հաշվետվությունում նշված է, թե ինչ օրենքներ, կարգեր և որոշումներ է խախտել կոռումպացված ռեկտորը:  Բարձրագույն կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող Մինասյանը, որը կոլեկտիվին ներկայացավ որպես կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարող, խախտել էր գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների հնարավոր և անհնար բոլոր կետերը, որի պատճառով իրականացվեց ռեկտորի պաշտոնավարման մեկ ու կես տարիների ֆինանսական գործունեության ոչ անկախ աուդիտ: Ի դեպ, նույնիսկ այդ աուդիտի արդյունքները միչև հիմա հրապարակված չեն, չնայած մարտի 24-ին տեղի ունեցած, այսպես կոչված, Մեծ խորհրդի ժամանակ ԿԳ արդեն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրճվանքով էին խոսում աուդիտի մասին և լրագրողներին վստահեցնում, որ դրա արդյունքները մոտ օրերս կհրապարակվեն. մեկ ամսից ավել է անցել, սակայն արդյունքները դեռ գաղտնի են պահվում:

Հիմնվելով հաշվետվության վրա` կատարել ենք վերլուծություն: Հուսանք, որ հիմա արդեն վերջապես մեր լռակյաց դատախազությունն այս զարհուրելի փաստերի վրա ուշադրություն կդարձնի: 2017 թվականի դրամական միջոցների մուտքերը՝ ըստ նախահաշվի, և փաստացի հավաքագրումը գրեթե համընկել են, այսինքն` ինչքան գումար ակնկալում էինք, գրեթե հավաքագրվել է: Իսկ ի՞նչ է կատարված փաստացի ծախսերի հետ: Փաստորեն ռեկտորի խելքին, որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում:

2017 թվականին հիմնանորոգման համար ծախսել է 133 078 000 (հարյուր երեսուներեք միլիոն յոթանասունութ հազար) ՀՀ դրամ, դիզայներական ծառայությունների համար՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ապրանքանյութական պաշարների համար՝ 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ: Ընդամենը՝ 162 048 000 (հարյուր վաթսուներկու միլիոն քառասունութ հազար) ՀՀ դրամ: Ապրանքանյութական պաշարներից որքան գումար է տրամադրվել շինանյութին` խիստ հարցական է, բնականաբար, պատկերը թաքցված է ավելի խայտառակ չերևալու համար: Բուհի բյուջեն փաստացի կազմել է 1 132 391 000 (մեկ միլիարդ հարյուր երեսուներկու միլիոն երեքհարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ, որից 162 048 000 (հարյուր վաթսուներկու միլիոն քառասունութ հազար) ՀՀ դրամ ծախսել է հիմնանորոգման, վերանորոգման և շինանյութեր գնելու վրա, որը կազմում է փաստացի բյուջեի 15 %-ից ավելին: Ուսումնասիրելով ՀՀ բուհերի ռեկտորների հաշվետվությունները, նկատելի է, որ շինարարությանը տրամադրված է բյուջեի ընդամենը 2%-5%-ը, իսկ ամենածանր սոցիալական վիճակում գտնվող մարզի բուհի ռեկտորը 15 %-ից ավելի գումար տրամադրել է շինարարությանը: Նշեմ,  որ 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամից ավելի շինարարություն էլ կատարել էր 2016 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Այսպիսով, ռեկտոր Սահակ Մինասյանը պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում ավել քան 262 048 000 (երկու հարյուր վաթսուներկու միլիոն քառասանութ հազար) ՀՀ դրամ, որը կազմում է մոտ 582 200 (հինգ հարյուր ութսուներկու հազար) ԱՄՆ դոլար, շինարարություն է իրականացրել՝ խախտելով գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների հնարավոր և անհնար բոլոր կետերը: Այ սա թալան է բոլորիս աչքի առաջ, որը բարձրաձայնվում է արդեն 7 ամիս, սակայն քար լռություն բոլոր պատկան մարմինների կողմից:

Հանցագործ ՀՀԿ-ական ռեկտորի հովանավորյալները Բաղրամյան 26-ից էին, որի մասին նա ամեն քայլափոխին բարձրաձայնում էր: Հիշեցնեմ, որ համալսարանում վերանորոգվել է դահլիճը (գույքն անվճար տրամադրված է Համաշխարհային բանկի կողմից), կառուցվել է ինտելեկտուալ ակումբը,  մի փոքր հատվածում ներկվել են միջանցքի պատերը և մանր-մունր մի քանի ընթացիկ վերանորոգումներ: Սպորտային դահլիճների համար նախկին ռեկտորի կողմից նախատեսված ծախսերը սույն թյուրիմացություն ռեկտորի կողմից ևս ավելացվել էին 30 միլիոն դրամով:

Զավեշտալի փաստ: Որքան կարող է բուհի ռեկտորը ատել գիտությունը, որ դիզայներական ծառայությանը ավելի շատ գումար հատկացնի, քան գիտական գործունեության զարգացման համար: Այսպես, 2017 թ-ին գիտական գործունեության զարգացման համար տրամադրել է ընդամենը 1 099 000 (մեկ միլիոն իննսունիննը հազար) ՀՀ դրամ, այսինքն` ավելի քիչ, քան շինարարություն իրականացնելու համար դիզայներական ծառայությանը, որը կազմել է 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Շիրակի մարզում վատահամբավ, կաշառակեր, անձեռնմխելիի համբավ ունեցող տխրահռչակ Սահակ Մինասյանը, որը մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, բացի նրանից, որ հիմնովին խարխլել է կրթական և գիտական գործընթացը, ամբողջությամբ թալանել է բուհի բյուջեն, որի վերաբերյալ նոր ապացույցներ կներկայացնենք հաջորդ գրառումներում»,- գրել է Համբարյանը:

Տպել
8110 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում