ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը կապահովի քվորում. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը կապահովի քվորում եւ չի խոչընդոտի գործընթացին: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողերի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ի պատասխան լրագրողների հարցին, նա նշել է, որ եթե երեք խմբակցությունները հանդես գան մեկ թեկնածուով, ապա որեւէ խոչընդոտ ՀՀԿ-ի կողմից չի լինի։ «Նաեւ կոչ ենք արել, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի դադարեցնել ճանապարհների փակումները, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի 1-ի ընտրություններին: Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,- հավելել է Բաղդասարյանը:

Նշենք, որ Փաշինյանի եւ Բաղդասարյանի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում:

ՀՀԿ խմբակցությունը երեկ հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը ձայնը տալու է «ժողովրդի թեկնածուին»:

Տպել
7656 դիտում

Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրել են մեկի գլուխը, մյուսի՝ ականջը, ստորացրել, ծաղրել, ծեծել. դատախազությունը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

Պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Արցախում հաշվառված եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող 328 հիվանդ դեղորայք է ստացել

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դատախազությունն ունի բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների ու քաղաքացիների սպանության, խոշտանգման մասին

Դրամաշնորհ աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Չեխիայի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 100.000 բժշկական դիմակ և 43.000 ձեռնոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ Կառավարության հրաժարականը

Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էր, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել հինգ բուժաշխատող՝ վերահսկելու COVID-19-ով բուժումը

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտը. ՊԲ

Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Վայոց ձորի 21 համայնքներում այսօր էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով

3 ամսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք. ՊԵԿ

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից 1 միլիոն դոլար է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին