Չեմ կարծում, որ պետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ. Դավիթ Բաբայան

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ֆոնին, բավականին շատ է խոսվում սահմանային հնարավոր լարվածության մասին: Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը լարվելուն պես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մի քանի օր Երեւանում էր եւ հանդիպեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` դեռեւս այդ ժամանակահատվածում վարչապետ Սերժ Սարգսյանի, վարչապետի այժմյան ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ի՞նչ հանգուցալուծումներ է տեսնում այս իրավիճակում Արցախի ղեկավարությունը, մեզ հետ զրույցում մանրամասնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, Արցախում ինչպե՞ս են ընդունել Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները, բողոքի ցույցերը ընդդեմ իշխանության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

- Մեծ հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ հետեւում ենք, եւ կարծում եմ, որ սա բնական է: Ճիշտ է՝ Արցախը չի մասնակցում եւ չի կարող մասնակցել այդ գործընթացներին, սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունն է, բայց բնական է, որ անտարբեր չենք կարող մնալ, որովհետեւ ինչ կատարվում է Մայր Հայաստանում, քաղաքամայր Երեւանում շատ կարեւոր է: Մենք ուզում ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա խաղաղ ճանապարհով, եւ հնարավորինս շուտ Հայաստանի Հանրապետությունը վերադառնա բնականոն իրավիճակի:

- Վերջին շրջանում Բակո Սահակյանը Երեւանում հանդիպումներ ունեցավ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս է տեսնում նա:

- Հանգուցալուծումը ճանապարհով, քաղաքակիրթ ճանապարհով բոլոր հարցերի կարգավորումն է: Եւ ոչ միայն Արցախի ղեկավարությունը, այլ կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ, Հայաստանում, Արցախում, սփյուռքում, բոլորն էլ ուզում են, որ իրավիճակը այդպես հանգուցալուծվի: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ ամեն մի զարգացումից, մենք պետք է դուրս գանք ավելի ուժեղ, եւ ուժեղացնենք մեր անկախ, բոլորիս համար թանկ հայրենիքը:

- Այս ընթացքում շատ է խոսվում, որ սահմանային իրավիճակը այս ամենից կարող է վատանալ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, դրանք շահարկումնե՞ր են, թե իրոք այդպես է:

- Մենք դեպքեր ենք ունեցել, երբ ցանկացած ցնցում անմիջապես անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին: Եւ ասեմ, որ սկզբում նկատվել են որոշ բացասական զարգացումներ սահմանին: Հակառակորդը ծանր տեխնիկա է բերել, տեղաշարժ է կատարել, նույնիսկ ԵԱՀԿ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել եւ կոչ է արել կողմերին՝ հետ քաշել այդ ծանր հրետանին եւ տեխնիկան: Բնական է, որ այդ շարժից հետո մենք էլ ենք քայլեր ձեռնարկել: Իհարկե, պետք է հասկանանք մի բան՝ հակառակորդը ուշադիր հետեւում է բոլոր այս զարգացումներին: Մենք պետք է այնպես անենք, որ ցանկացած, նույնիսկ այսպիսի տեկտոնիկ տեղաշարժերից, միշտ ուժեղ դուրս գանք, ի վերջո թշնամանք չլինի հանրության ներսում: Չեմ կարծում, որ պետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ, պետք է լինի հաղթանակ ինչ-որ բացասական երեւույթների դեմ: Այդ դեպքում միանշանակ, եթե մենք ուժեղ դուրս գանք ցանկացած նման զարգացումից, դա դրական է ազդելու իրավիճակի վրա: Նման զարգացումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին, հետեւաբար պետք է ամեն ինչ անենք, որ օրինականությունը պահպանվի, եւ ինչքան հնարավոր է՝ շուտ վերադառնանք բնականոն զարգացման փուլ:

- Հաշվի առնելով, որ բանակը ապաքաղաքական կառույց է, եթե այս պահին ներքաղաքական զարգացումները վատթարանան, բանակը ի զօրու չէ՞ կանխելու հակառակորդին:

- Մենք ոչ մեկս չենք ուզում նույնիսկ այդ ամենի մասին մտածել, բայց պատկերացրեք իրավիճակի ամենավատ սցենարը, ասենք՝ քաղաքացիական պատերազմ լինի, քանի-քանի երկիր քաղաքացիական պատերազմի համար կորուստ կրեցին սահմաններում պատերազմի ժամանակ, լինի դա Գերմանիան, լինի Ռուսական կայսրությունը, տարբեր երկրներ: Հիմա, եթե զինվորը կանգնած է սահմանին, բայց ինքը գիտի, որ իր ընտանիքը վտանգված է տարբեր քաղաքներում, կռիվ է գնում, այդ զինվորը ո՞նց պետք է պայքարի թշնամու դեմ: Այդ զինվորի ուշադրությունն անընդհատ լինելու է իր տան վրա, իր բարեկամների վրա, սա պարզ տրամաբանություն է: Իսկ մենք ուզում ենք, որպեսզի քաղաքական զարգացումները նորմալ ընթանան, ի վերջո ժողովրդավարական համակարգ է, փառք Աստծո որեւէ արյուն չի թափվել, պետք է նման ոճով ամեն ինչ զարգանա եւ գա իր տրամաբանական ինչ-որ մի հանգուցալուծման` խաղաղ ճանապարհով եւ օրինականությունը պահպանելով եւ բնականոն կյանքին շուտ վերադառնալով:

- Հաշվի առնելով, որ ցույցերը խաղաղ պայմաններում են տեղի ունենում, այդ պարագայում արդեն մեր բանակը կարո՞ղ է դիմագրավել հակառակորդին:

- Եթե խաղաղ ճանապարհով է եւ քաղաքակիրթ ձեւով կարծում եմ, որ իհարկե: Եթե փոխադարձ հարգանքի մթնոլորտում է, եթե չկան ինչ-որ ցնցումներ, հաշվեհարդարներ, կարծում եմ՝ պետք է այս ոճով էլ ցանկացած այլ հարց կարգավորվի: Եւ փառք Աստծո, որ չի եղել բախում, չի եղել արյունահեղություն, սա միշտ պետք է այսպես անենք: Մեր ուզածը սա է, Արցախի ուզածը սա է, յուրաքանչյուր հայի ուզածը սա է:

Տպել
5587 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին