Հրավիրում եմ Կ. Կարապետյանին՝ վաղը ժ. 12-ին շարունակելու բանակցությունները. թարմացված

26/04/2018 schedule19:35

20:52- Հանրահավաքի ավարտին մեկնարկել է հզոր երթը Երեւանի փողոցներով՝ Ամիրյան փողոցից սկսած, կարճ ժամանակ անց Հանրապետության հրապարակում համերգ է նախատեսվում:

20:45- Նիկոլ Փաշինյանը ձայնի հետ կապված խնդիրներ ուներ այսօր, ինչի պատճառով նրա ելույթը մերթընդմերթ ընդհատվում էր:

«Ուզում եմ հստակ հայտնել՝ պետք է բաց լինեն դեպի Արցախ տանող ռազմավարական նշանակության ճանապարհները, պետք է անցնեն շտապ օգնության, արտակարգ ծառայությունների մեքենաները եւ որեւէ ինքնիրավչություն մեզ հետ կապել պետք չէ:

Առաջիկա օրերի անելիքների հետ կապված. մենք որոշել ենք, որ վաղը ժամը 18:00-ին պետք է հանրահավաք անենք ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում: Երեւանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երեւանի մեր ակտիվիստները 1-2 օր հանգստանան, ուժերը վերականգնեն, բայց եթե կան մարդիկ, որոնք ինձ նման հանգստանալու կարիք չունեն, վաղը ժամը 15:00-ին, հավաքվում ենք Աշտարակի խճուղու մոտ ու գնում ավտոերթով դեպի Գյումրի: Հույս ունենք, որ գյումրեցի մեր ընկերները մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի մոտ: Վաղվա երեւանյան գործողությունները չենք իրականացնելու 1 նպատակով՝ ամսի 29, 30, մայիսի 1, մեր գործողությունները վերականգնվելու են մեծ թափով, վաղը հանգստի օր է, իսկ մյուս օրը մենք հանրահավաք կանենք Վանաձոր քաղաքում:

Էլի ու էլի ուզում եմ ընդգծել, որ մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, մեր ձեռքում չկա քար, փայտ, զենք ու չի լինելու, մեր ձեռքում միայն սեր է, վճռականություն ու մեր ձեռքերում կա հաղթանակ, որը բաց չենք թողնելու»:

20:30- «Ուզում եմ ասել, որ ՀՀ-ում Ազգային ժողովում վարչապետի ընտրությունները մայիսի 1-ին են, մեր հաջորդ քայլը մայիսի 1-ին է, այդ օրը մեր ժողովուրդը պետք է իրեն դրսեւորի լավագույն ձեւով: Որեւէ անձ, անկախ իր անուն-ազգանունից, ՀՀ-ում այլեւս չպետք է ունենա իշխանություն, իշխանությունը Հայաստանում ժողովրդին է պատկանում:

Ես էլի եմ ուզում հստակեցնել, որ ես ՀՀ վարչապետի պաշտոնը կստանձնեմ միայն այն պարագայում, եթե յուրաքանչյուր մարդ մեր երկրում իրեն զգա ինչպես վարչապետ»:

Այս խոսքերից հետո մի քանի րոպե շարունակվում էին «Նիկոլ, վարչապետ» վանկարկումները:

«Դուք գիտեք, որ բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց, քանի որ երբ ես պետք է հանդիպեի Կ. Կարապետյանի հետ, ՀՀԿ որոշ անդամներ հայտնեցին, որ Կ. Կարապետյանը չի հայտնում ՀՀԿ-ին որոշումը: Եվ երեկ կայացել է Հանրապետական կուսակցության ժողովը՝ Ս. Սարգսյանի մասնակցությամբ եւ եկել են այն հայտարարին, որ պետք է Կ. Կարապետյանին լիազորել ներկայացնել կուսակցության որոշումը: Մենք սա ընդունում ենք ի գիտություն, եւ ինչպես նախկինում, հիմա էլ առաջակում ենք շարունակել բանակցություները եւ ես վաղը ժամը 12-ին հրավիրում եմ Կ. Կարապետյանին «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները մեր օրակարգով, բայց մենք ունենք 1 նախապայման՝ հանդիպումը ծայրից ծայր պետք է լինի լրագրողների մասնակցությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ մենք հայտարարում ենք, որ ժողովուրդն է մեր շեֆը ու մենք մեր շեֆին պետք է հաշվետու լինենք ամեն քայլի համար»:

20:20- Հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը. «Երեկվանից մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ առանց համարանիշների մեքենաները գերազանցում են երթեւեկությունն ու խախտումներ անում, մենք այսօր առավոտից զբաղվում ենք այդ հարցով ու հիմա կարող ենք արձանագրել, որ խնդիրը գրեթե լուծված է, այս պահից ի վեր ՀՀ-ում իսպառ պետք է չլինի ոչ մի առանց համարանիշի մեքենա, ոչ մի լկտի վարորդ:

Երեկ ձեր կողմից այս հրապարակում ես առաջադրվեցի որպես ՀՀ ժողովրդի թեկնածու, սա շատ պատասխանատու քայլ է, եւ բնականաբար մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով լուծեն այդ հարցը: Այստեղ խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ կոռումպացված համակարգը վերացնելը: Հիմա, բնականաբար, կան տարբեր գործարքների առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված ու հակաժողովրդական համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող, մենք մեր թիմով՝ ՔՊ կուսակցությամբ ու մեր նախաձեռնություններով, ուսանողական շարժման հետ քննարկել ենք, որ այս իրավիճակում պաշտոնների բաժանման մասին խոսք լինել չի կարող, ուզում եմ հստակ արձանագրվի՝ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածության, նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը հրապարակի ժողովուրդն է, չենք կարող գործել ժողովրդի թիկունքում: Կամ ես կընտրվեմ որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ում առհասարակ վարչապետ չի ընտրվի:

Ուզում եմ հստակ արձանագրել՝ մեր շարժման որեւէ ձեռքբերում մեր բարձրությունից 1 մմ անգամ չի իջնելու, մենք բարձրանալու ենք ու միայն բարձրանալու ենք, եւ ուրեմն մենք ակնկալում ենք, որ բոլոր կուսակցությունները ժողովրդի ընտրությունն ընդունեն առանց նախապայմանների»:

20:12- Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից հանել է վախը, որը նրան թույլ չէր տալիս իր դռան շեմից այն կողմ բարձրացնել իր դժգոհությունը: «Այսօր հենց այդ քաղաքացին հանել է իր միջից բողոքը ու Հանրապետության հրապարակում է: Ինչպես գիտեք, սրանից 1,5 տարի առաջ մեր համայնքում մեծ փոփոխություն եղավ, իմ ներկայացրած թիմը հաղթեց Նոր Կյանքում, այսօր արդեն մեր ու հարակից համայնքներում ժողովուրդը ոտքի է կանգնել, ես կոչ եմ անում համայնքների ղեկավարներին, որոնք երաշխիքների են սպասում, հասկացեք, որ այդ երաշխիքը ՀՀ ժողովուրդն է:

Արարատի մարզի համայնքներից մեկի մի կնոջ, որը եկել է Երեւան՝ հանրահավաքի, հարկային ծառայությունը 300 հազար դրամ է տուգանել սեփական խանութում՝ սպառնալով փակել խանութը, եթե չդադարեցնի մասնակցել ցույցերին: Այդ տարածքից ընտրված պատգամավորն էլ, սպառնալուց հետո հարվածել է կնոջը, այդ մասին տեսագրությունը ես այսօր կհրապարակեմ:

Մեր հաղթանակն արդեն եղել է, հավատացեք այս թիմին ու կհաղթի ամբողջ ժողովուրդը»,-ասաց Նոր Կյանքի գյուղապետը՝ վերջում շնորհավորելով ՔՊ փոխնախագահ Սուրեն Պապիկյանի ծննդյան օրը: 

20:00- Ելույթ է ունենում Արարատ Միրզոյանը. «Ես արդեն ասել եմ, որ ելույթների մասով մի քիչ համը հանել ենք, դրա համար այսօր կարճ կխոսեմ: Էս ի՞նչ է եղել, ասում են լիքը գազանիկներ կան, որ ակտիվացել են, հո մենք ձեր ձեռքը կրակը չե՞նք ընկել, լիքը գործ ունենք անելու, հո ձեզ հերթով չե՞նք մերժելու: Երեւի դուք էլ եք տեսնում, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական առեւտուր. մեկը հանդիպում է մյուսին, գնում են, գալիս են, մեզանից են պաշտոն ուզում, իրար մեջ են բաժանում: Մեզ հետ պետք չէ սակարկել, մենք հստակ հասկանում ենք, դուք էլ վստահ եղեք, որ մենք չենք ուզում իշխանության գալ, պաշտոններ բաժանել, այլ ուղղակի ուզում ենք փոխել համակարգը: Մի գրամ չկասկածեք, մենք չենք հաղթել դեւին, որ հետո ընկրկենք, մենք ձեր ծառան ենք ու մնալու ենք էդպիսին:

Եվ մի կարճ ուղերձ՝ ՀՀԿ-ին ու մյուս կուսակցություններին: Հանրապետականները, որպես կուսակցություն կամ ամբողջություն, լսեք ուշադիր, դուք ունեք 1 արժանապատիվ ելք, դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին, որեւէ այլ գործարք կլինի ձեր խայտառակությունը, որեւէ այլ բան, որը կլինի մայիսի 1-ին՝ Ազգային ժողովում, կլինի խայտառակություն, ՀՀ ժողովուրդը դա չի ընդունելու, սա հստակ է, ես ուզում եմ բոլորը հստակ հասկանան՝ բացի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց, այլ քայլ կհարվածի ՀՀ պետականությանը ու կլինի պետական դավաճանություն: ՀՀ ամբողջությունը կարելի է պահպանել միայն 1 ձեւով՝ Ն. Փաշինյանը պետք է դառնա վարչապետ:»

19:52- Հարթակ բարձրացավ երիտասարդ, որը ՀՀԿ անդամ էր ու այդ կուսակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը:

19:49- Շարունակեց Տիգրան Ավինյանը, «Ես կարծում եմ, որ մեր վանկարկումը՝ «Ազատ, անկախ Հայաստան»-ը պետք է փոխարինվի արդեն «Ազատ, արդար Հայաստանով»:

Այս շարժմանը միանալու որոշում է կայացրել Իջեւան քաղաքը, որը կոչ է արել մյուս համայնքներին եւս՝ միանալ շարժմանը, միացել է նաեւ Արցախյան շարժման Կարմրաքարի գումարտակը»,-ասաց նա:

19:46- Արմեն Գրիգորյանը, սկսելով ելույթը, նշեց, որ այն կնվիրվի Արցախի եւ այս շարժման հետ կապված ընդհանուր հարցերին:

«Ես ուզում եմ դիմել արցախցիներին, որ իրենց քննարկումներում ելակետ ընդունեն այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը հանդիսանում է Արցախի գլխավոր մարտահրավերը, նրա կառավարման օրոք արտագաղթել է 370 հազար քաղաքացի, 1 մլն քաղաքացի աղքատության մեջ է ապրում, այսպես էլի մի շարք խնդիրներ, որոնք հաշվի առնելով, կարելի է նշել, որ այս շարժումը չեզոքացրել է Արցախի գլխավոր վտանգը՝ Ս. Սարգսյանին: Ազատ Հայաստանը հանդիսանում է Արցախի գլխավոր անվտանգության երաշխիքը, ազատ տնտեսությունը, մամուլը, քաղաքացիները ոչ միայն ՀՀ երաշխիքն են, այլ նաեւ Արցախինը: Նոր Հայաստանում հաշվի կառնվեն մի շարք կարեւոր հանգամանքներ, արցախցիները թող համոզված լինեն, որ այս շարժումը ամրացնելու է հենց արցախցիների սահմանները, սա շարունակությունն է 88-ի պայքարի, որի նպատակն է մեծացնել քաղաքացիների անկախությունը, սա է ապագայի տեսլականը»:

19:38- Որպես հանրահավաքի մեկնարկ, կրկին անգամ հիշեցվեց այն մասին, որ չի կարելի երթեւեկել առանց համարանիշների ավտոմեքենաներով, պետք չէ գերազանցել արագությունը, երթեւեկել է պետք՝ պահպանելով կանոնները ու չաղմկել ուշ ժամերին: Պետք չէ նաեւ հավատալ ապատեղեկատվությանն ու պետք չէ նաեւ հոգնել այս ամենից, հիասթափվել պետք չէ, քանի որ այս ամենը սիրո եւ համերաշխության հեղափոխություն է:

19:35- Քիչ անց կմեկնարկի 1 տասնյակ հանրահավաքներից հերթականը՝ դարձալ Երեւանի ամենամեծ՝ Հանրապետության հրապարակում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը, իրենք կայացրել են ստրատեգիական որոշումներ, որոնց մասին կհայտնեն այսօրվա հանրահավաքի ժամանակ:

Հանրապետության հրապարակը դարձյալ մարդաշատ է:

Տպել
5837 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը