Կ. Կարապետյանը չունի անգամ ՀՀԿ մեծամասնության աջակցությունը, նա վարչապետի ԺՊ չէ. թարմացված

22:15- Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սպասվում է Նեմրա խմբի համերգը, ինչից հետո կարեւոր է քաղաքում պահպանել լռություն, չվարել մեքենաներն առանց համարանիշների ու պահպանել երթեւեկության կանոնները:

22:10- Հանրահավաքի վերջում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը ժամը 19:00-ին սպասվում է հերթական հանրահավաքը, իսկ անհնազանդության գործողությունները մեկնարկելու են ժամը 12:00-ից՝ փակվելու են փողոցներ, կամուրջներ, շենքեր, հայտարարվում է մեծ թափով գործադուլ ու դասադուլ:

22:02- «Սա այնպիսի հեղափոխություն է, որի նպատակն է ազգային միասնությունը, ներդաշնակությունը, խաղաղությունը, ու լուրերն այն մասին, որ գործարարներն ահաբեկված են ու լքում են Հայաստանը, ես ուզում եմ իմանալ էդ ի՞նչ գործարար է, որ լքում է Հայաստնը, այստեղ ահաբեկման մթնոլորտ չկա: Սա է մեր հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը: Այսօր փորձում են վախեցնել, դեսպաններին ասում են լարված է, կարող է բախումներ լինեն, ես ասում եմ՝ չեն կարող լինել: Այսօր երբ զրահատեխնիկա էր մտցվել քաղաք, այդ ամենն ավարտվեց գրկախառնություններով: Այսօր ժողովրդի հաղթանակը պետք է գրանցվի րոպե առաջ, այլ տարբերակ չկա, ՀՀԿ-ն պետք է մտածի միայն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ»:

21:55- «Ինչպես մի քանի օր առաջ ես հայտարարեցի, որ Ս. Սարգսյանը Հայաստանում իշխանություն չունի, այնպես էլ հիմա եմ հայտարարում, որ Կ. Կարապետյանը Հայաստանում չունի որեւէ իշխանություն եւ ոստիկանության այսօրվա հաղորդագրությունն ուղղակի ապացույց է, որ ոստիկանությունը հրաժարվում է կատարել վարչապետի պաշտոնակատարի հրահանգները:

Ես պատասխանատու ասում եմ, որ ես ուժային կառույցներին ավելի շատ հրահանգներ տալու իրավունք ունեմ, քան Կ. Կարապետյանը, որովհետեւ նա նույնիսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չէ:

Եթե ՀՀԿ-ն փորձ կանի առաջադրել ՀՀԿ-ի կողմից որեւէ թեկնածու, ուրեմն մեր ժողովուրդը կշրջափակի կառավարության շենքն ու մյուս բոլոր շենքերը: Ես Կ. Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլեւս ոտք չդնել կառավարության շենք, որովհետեւ ժողովուրդն հաղթել է ու ով կփորձի հակառակն ասել, հետո հրապարակավ կհերքի իր խոսքերը»:

21:37- Հարթակում է Նիկոլ Փաշինյանը:

«Կարեն Կարապետյանն այսօր մեկ ելք ունի՝ ճանաչել թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը եւ պետության ղեկին կանգնելու որեւէ քայլ չկատարել, մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ եւ անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ:

Հիմա այն մասին, որ այսօր շատ լայնորեն քննարկվեց՝ այն մասին՝ Կ. Կարապետյանը հրաժարական տվե՞լ է, թե ոչ: Մի քանի անգամ քննարկվեց այս հարցը, սակայն այս ամենը պետք է դիտել միայն ՀՀ օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ գործող վարչապետը հրաժարական է տալիս, նրա հետ հրաժարական է տալիս ողջ կառավարությունը: Այսօր բոլոր կառավարության անդամները հրաժարական տված են ու չկա կառավարություն: Կ. Կարապետյանը իրեն հռչակել է վարժապետի ԺՊ: Այսօր, իրավաբանները, վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, արձանագրել են, որ չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար, հետեւաբար Կ. Կարապետյանը ոչ թե վարչապետի պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար եւ նա թող իրեն չվերապահի վարչապետի լիազորությունները:

Այսօր Կ. Կարապետյանը որպես վարչապետի ԺՊ, հրավիրել է ուժայիններին ու պնդել, որ պետք է արտակարգ դրություն մտցնել, ես զարմանում եմ այդ մարդու հոգեբանության վրա՝ Ս. Սարգսյանը եղել է Պաշտպանության, ներքին գործերի նախարար, ուրեմն ապրիլի 23-ին Ս. սարգսյանը չէր ֆայմում, որ պետք է արտակարգ դրություն մտցներ, դու եկել ես սատանի մայլեն քյանդրբազ ես խաղում, ես հայտարարում եմ՝ դու չե՛ս կարող արտակարգ դրություն սահմանել, թթե ուզում ես՝ բախտդ փորձի:

Լուրեր են տարածում, թե Կ. Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է ու դառբալու է ՀՀ վարչապետ, ես կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, որովհետեւ ես այսօր հանդիպել եմ ՌԴ պաշտոնական ներկայացուցչի հետ ու ստացել երաշխավորություն, որ ՌԴ-ն չի մջամտում այս գործընթացներին:

կան գործարարներ, որ իրենց համարում են Կ. Կարապետյանի աջակիցն ու իրենց տեսակետը ներկայացնում են որպես Ռուսաստանի տեսակետ, ՀՀ-ն վարձակալության հանած առեւտրի կենտրոն չէ, մի մտեք էն տեղերը, որից բան չեք հասկանում, արեք ձեր բիզնեսը Մոսկվայում, Երեւանում, բայց չհամարձավեք հանկարծ Հայաստանին վերաբերել որպես վարձակալած տարածքի, դա չի՛ լինի:

Շատ է քննարկվում, թե իբր մենք հրաժարվել ենք բանակցություններից: Ես ուզում եմ հաստակ արձանագրել՝ այն ժամանակ, երբ նշանակված էին մեր բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ պատգամավորներ ու ասում, որ հաշվի առնենք, որ այդ բանակցություններում Կ. Կարապետյանն իրենց չի հայտնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցություններին մասնակցեն Արա Բաբլոյանն ու Վահրամ Բաղդասարյանը եւս, սա այն բանի համար էր, որ համոզվեինք, որ բանակցում ենք կուսակցության, այլ ոչ անհատի հետ: Այսօր էլ մեզ մոտեցան ՀՀԿ պագամավորներ ու հայտնեցին, որ իրենք պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի համար: Մենք այսօր էլ պատրաստ ենք բանակցությունների, բայց ինչպես նշել ենք՝ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման շուրջ:

Այս օրերին Կ. Կարապետյանն իր մոտ է հրավիրում դեսպաններին ու ասում, թե իբր մենք հակասահմանադրական գործողություներ ենք իրականացնում, որովհետեւ ասում ենք, թե ընտրությունները պետք է լինեն այստեղ հրապարակում: Ի դեպ, այսօր Կ. Կարապետյանի հետ ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո կառավարությունը մի հաղորդագրություն էր տարածել, թե իբր ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում հանդիպման ժամանակ ասել է, որ դա ժողովրդավարություն չէ, բայց քանի որ այսօր դեսպանի հետ մենք հանդիպում ունեինք նախատեսված, մենք պահանջեցինք, որ դեսպանին վերագրվող այդ եւ մյուս հայտարարությունները պարզաբանվեն եւ կես ժամ անց կառավարության կայքից հեռացվեց այդ խայտառակ հաղորդագրությունը:

Իսկ որքանո՞վ է մեր գործողությոնը տեղավորվում օրենքի դաշտում: Արդեն քանի օր կառավարությունը պնդում է եւ դեսպաններին էլ ասում, թե այս հավաքներն ապօրինի են: Ես պաշտոնապես ասում եմ, որ մեր բոլոր գործողությունները համընկնում են ՀՀ օրենսդրությանը՝ հավաքների ազատության մասին օրենքով:

Մենք չենք ասում, թե ընտրությունները պետք է տեղի ունենան հրապարակում, այլ ասում ենք, որ այս հրապարակը ունի թեկնածու եւ ուժերը պետք է առաջադրեն այդ թեկնածուին եւ ինչպես նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ, այդ մարդուն ընտրեն ՀՀ վարչապետ:

Այսօր ՀՅԴ-ն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին, Ծառուկյան դաշինքը հայտնել է իր աջակցությունն այս շարժմանը, կան հանրապետական պատգամավորներ, ովքեր պատրաստ են քաղաքական իրավիճակն հաշվի առնելով քվեարկել ժողովրդի վարչապետի թեկնածուի օգտին, հետեւաբար մեր բոլոր գործողությունները տեղավորվում են ՀՀ օրենքի սահմաններում: Կոչ եմ անում ՀՀԿ-ին դադարեցնել ստահոդ քարոզչությունը»:

21:28- «Բարի երեկո ազատ մարդիկ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

«Երեկ չէ առաջին օրը, երբ մենք ՁՊՎ-ում էինք, մեզ այցելեց Կ. Կարապետյանը, մենք պայմանավորվեցինք, որ Ս. Սարգսյանը պետք է հրաժարական տա, ինչը եղավ, պայմանավորվեցինք, որ ապրիլի 24-ը պետք է մնա ապրիլի 24, ինչը եղավ, իսկ ապրիլի 25-ի առավոտյան պետք է մենք բանակցեինք, հենց իմացավ, որ մենք գալու ենք 3 հոգով ու իրենք էլ պետք է ներկայանան 3 հոգով, հրաժարվեց բանակցություններից: Ես պարզաբանեմ, թե ինչու՝ նա ուզում էր ցույց տալ, որ ինքն է միակ մարդը էս երկրում, որ կարող է ինչ-որ բան փոխել, ինքը ուզում է մնալ վարչապետ, բայց ժողովուրդն այլ պլաններ ունի, ժողովուրդն իր թեկնածուն ունի: Կ. Կարապետյանն ունի միայն ՀՀԿ-ի շատ փոքր մասի աջակցությունը, սա փաստ է, ես խորհուրդ եմ տալիս Կ. կարապետյանին՝ հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, ՀՀ-ում հանրապետականների կառավարում չի լինելու, ԱԺ բոլոր մյուս ուժերը միացել են այս շարժմանն ու փաստացի աջակցում են ժողովրդի թեկնածուին:

Մի վերջին ուղերձ՝ դուք երեւի չեք զարմանա, մզ աջակցություն են հայտնել նաեւ մի շարք նախարարներ, զանազան վարչություններ, ես ուզում եմ վստահեցնել՝ պրոֆեսիոնալ մարդիկ շարունակելու են ծառայել ժողովրդին, սա մեր բոլորի հայրենիքն է: Հաղթանա՛կ»:

21:18- «Ողջու՛յն քաջաց, իր ելույթն այսպես սկսեց Լեւոն Բարսեղյանը:

«Հանրային հեռուստաընկերությունից մարդ կա՞ էստեղ, չկա, 10 օր առաջ տեղեկացվում է Հանրային հեռուստաընկերությանը, որ գա լուսաբանի հանրության կյանքը, հանրային շարժումը, բայց ալարում են մարդիկ գան:

Ժողովուրդ ջան, էսօր արդեն դժվար է գտնել մի համայնք, որտեղ չեն մասնակցել այս շարժմանը, Արմավիրից հիմա 500 հոգի ոտքով հասել են Երեւան, հիմա եթե թվարկեմ, թե ինչքան մարդ կա էստեղ, 1 ժամ կտեւի, հենց հիմա զուգահեռ հանրահավաքներ են Երեւանում ու Վանաձորում: 

2 օր առաջ, պատկերավոր ասած, դուք գլխատել եք վիշապին: Եվ միայն միամիտները կկարծեն, թե հաղթանակն արդեն կայացել է, բայց չի՛ կայացել, ավտորիտար համակարգերն այդպես չեն հանձնվում, իրենք զոհ են տալիս 1-ին ու այդպես ստվերում պահպանում իշխանությունը, ռեժիմը չի՛ նահանջում, դուք տեսաք, որ Կարապետյանը նախապես համաձայնել էր բանակցել, երեկ հանկարծ հրաժարվեց, խաղ են խաղում: Այսօր մի քանի անգամ լուր տարածվեց, որ Կ. կարապետյանը հրաժարական է տվել, հիմա դա մեզ ի՞նչ , մեզ պետք է, որ իրենք հանձնեն իշխանությունն ու այն խաղաղ փոխանցեն ժողովրդին: Հարկավոր է, որ ժամանակավոր կառավարություն ձեւավորվի, որը կարողանա կազմակերպել մարդավարի ընտրություններ, որ վերջում ունենանք ազատ, արդար ընտրություննե:

Հաջորդը, ես վաղուց գիտեի, որ Ս. Սարգսյանը կտրված է մեր իրականությունից, երբ Նիկոլը ասեց դա, նեղացավ գնաց, բայց որ Կարապետյանը տեղյակ չէ՝ առնվազն տարօրինակ է, հիմա այս մարդը 2 տարբերակ ունի՝ կամ ընդունում է էս շարժման հաղթանակը, կամ ուղղակի իջնում միանում է մեզ, հիմա ես առաջրկում եմ՝ Կարեն, միացի՛ր:

Իրենց կամեցածը հետեւյալն է, ասում են հա, թող լինեն ընտրություններ, բայց դե մենք կազմակերպենք: Այ մարդ, տեսել ենք ձեր կազմակերպածը, էդ ապօրինություններով վերջում նկարած թվեր, եւ այլն:

Իմիջիայլոց, Շիրակի մարզպետը եւս հրաժարական է տվել: Հանրապետականները շարունակում են պնդել, որ այստեղ ամբողջ ժողովուրդը չէ, այս ամբողջ ժամանակ ես գտա ընդամենը 2 հոգու, որ պատրաստ են հրապարակավ պաշտպանել ՀՀԿ-ին, շատ միամիտ կլինեն մտածելու համար, որ այստեղ ամբողջ ժողովուրդը չէ, այստեղ մոտ 200 հազար մարդ կա, գումարեք մյուս բոլոր քաղաքներում մեզ հիմա միացած մարդկանց, պարզ է, որ հաղթանակել ենք:

Ես երեկ համարձակվեցի ֆեյսբուքում ուղղակի խնդրել թվել այն առաջարկությունները, որոնք պետք է քննարկվեն հետագայում, 5 ժամում 2 հազար առաջարկներ եղան ու բոլորն էլ խելամիտ, փորձում ենք այդ ամենը համակարգել ու ներկայացնել ձեզ ու Նիկոլին, բայց առաջնահերթություններից մեկը չեմ կարող չասել՝ քաղբանտարկյալների ազատում: Հարգելիներս, դա բանտ չէ, դա դժոխք է, զարհուրելի պայմաններ են, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, պետք է անազատությունն էլ լինի արժանապատիվ, հիմա պետք է օր առաջ ազատություն քաղբանտարկյալներին: Այս օրերին հազարից ավելի մարդ բերման է ենթարկվել խաղաղ ցույցերի ժամանակ, հաղթանակի օրը ստիպված եղան բոլորին թողնել, բոլորին թողել են ստորագրություններով, բայց բոլորի վրայից մեղադրանքները հանել է պետք:

Ոստիկանների հետ մի քանի տասնյակ տարի կռիվ եմ ունեցել, ոստիկաններն իմը չեն, բայց էս օրերին ոստիկանները դարձան մերը, բազմաթիվ տեսագրություններ կան իրենց անմարդկային հարձակումների մասին, սուտ մեղադրանքներ կազմած քննիչները պետք է նորմալ քննեն գործերը:

ՀՌԱՀ-ը, որը մրցույթներ է անցկացնում, պետք է դառնա անկախ, նրանք մինչեւ հիմա ենթարկվել են Բաղրամյան 26-ին, նրանք պետք է սպասարկեն հանրության, այլ ոչ իշխանության շահը: Ես միշտ կոչ եմ արել չխեղճանալ, չնահանջել, չզիջել, բայց այսօր չխեղճանալու կոչ անելու իմաստ չկա, մնում է 2 բառ՝ չնահանջել եւ չզիջել: Այս իշխանությւոններին մի քանի օր է մնացել, եթե ոչ ժամեր:

Ես ուզում եմ բոլորը հիմա ուս ուսի տան ու կրկնեն՝ Հայաստանը մենք ենք, զորանա՛ք»:

21:00- Երիտասարդներից մեկը նշեց, որ հայերը եթե հաղթել են Ս. Սարգսյանին, կհաղթեն Կարենին էլ, մյուսներին էլ, իսկ հայը երբեք թույլ չի տա որեւէ ոտնձգություն կատարել հայի նկատմամբ, քանի որ մենք ուրիշ ազգ ենք, նոր տեսակի սերունդ:

Աջակցություն հայտնեցին նաեւ Ռուսաստանից ժամանած մի խումբ սպորտսմեններ:

20:50- Այսօր էլ քաղաքացիներին ողջունում էր դերասան կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը:

«1988 թվականին ես ու եղբայրս փոքր էինք, բայ տնից փախնում էինք ու մասնակցում ցույցերին, մենք չէինք վախենում, որովհետեւ կար համերաշխության շունչը, այսքան տարի անց, երբ ես 40 տարեկան եքքա մարդ եմ, խաբում եմ իմ երեխեքին, թե գնում եմ գործի, բայց գալիս եմ էստեղ, որովհետեւ էստեղ էլ կա համերաշխության ու սիրո շունչը:

Ապրիլի 23-ին մենք ունեցանք մեծ հաղթանակ եւ ընդամենը մի փոքր անց փորձում են այս հաղթանակը մեզանից խլել, տպավորություն է, թե էդ ՀՀԿ գրասենյակում մի հատ կոկա-կոլայի շիշ է դրած, բացում են, տակը գրած է՝ կրկին փորձիր, այ մարդ փակեք էդ շիշը, քանի ժողովրդի ջինը դուրս չի եկել միջից:

Իսկ հիմա ավելի լուրջ՝ ինչի՞ համար է այս ամենը, որովհետեւ հասունացել է պահը, որ մենք ուզում ենք ունենալ այն արդար ընտրություններն ու տեսնել խորհրդարանում այն մարդկանց, ում մենք իրոք ընտրել ենք, որովհետեւ մենք արժանի ենք դրան: Շատերը փորձում են խեղաթյուրել այս ամենը՝ այն կոչելով պաշտոնի կռիվ, իրականում այս պահին բոլորս եկել ենք այն մտքին, որ կարողանում ենք վստահել անցկացնել այդ արդար, թափանցիկ ընտրությունները ընդամենը 1 հոգու՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Եվ մենք կստանանք իրոք արդար խորհրդարան, ամեն մի ֆրակցիան կունենա այնքան ձայն, որքան իրականում հավաքել է: Եվ բնականաբար դրա արդյունքում կունենանք ազատ, անկախ Հայաստան

Մեր զինվորները, որոնք կանգնած են սահմանին, կիմանան ում են հսկում, ինչու են անում դա, որովհետեւ նրանց մեջքին կանգնած կլինենք մենք: Շնորհակալ ենք բոլորին այսօր այստեղ գտնվելու համար, որովհետեւ այսօր այստեղ այնքան մարդ կա, որքան ապրիլի 23-ին էր»:

20:44- Հարթակին մոտեցավ ուսանողական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը:

«Ողջույն ուսանողներին, ես 2 կարեւոր բան կցանկանամ նշել՝ մենք ունեցել ենք համալսարաններ, որտեղ ազատ խոսքը հետապնդվել է, ուսանողներին սպառնացել են զեղչերը հանելով, դասախոսներին՝ աշխատանքից ազատելով, բայց այսօր մենք ունենք ազատ ուսանողական հսկայական երթ, 345 դասախոս միացել է ուսանողներին: Մենք պետք է հասկանանք, որ շատ մարդիկ նաեւ փոխվելու են, բայց կեղծիքի դեմ մենք պետք է պայքարենք ոչ թե բռնի ուժով, այլ մեր ազնվությամբ: Կարեւոր է, որ հենց վաղվանից մեր համալսարաններում այս հաղթանակը փորձենք դարձնել միասնական, մենք պետք է ունենանք կրթության բարձր մակարդակ, ուսանողը չպետք է մտածի, որ իր դիպլոմը ոչ ոքի պետք չէ, այլ պետք է իր ստացած դիպլոմով կարողանա գտնել արժանապատիվ հաղթանակ ու արժանապատիվ ընտանիք կազմի:

Մեզ մոտ տեղի է ունեցել նաեւ արժեքների, սկզբունքների հեղափոխություն, այս շարժումից հետո մենք պետք է պայքարենք ապրել ազատ ու անկախ երկրում: Ընտրությունների ժամանակ նախ պետք է բացառենք կաշառք վերցնելու սկզբունքը, այսօր կա հպարտության ու ազնվության զգացում, եթե այսօր որեւէ մեկին կաշառք առաջարկեն, լավագույն դեպքում դուռը շրխկալու է երեսին, մենք արժանապատիվ քաղաքացիներ ենք:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսանողներին՝ ազա՛տ, անկա՛խ ուսանող»:

20:41- Արայիկ Հաությունյանը խոսեց այն մասին, որ Կ. Կարապետյանն ու իր թիմն իհարկե ներկայանում են դրայվով, բայց Տարոն Մարգարյանն այսօր հավաքում է դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին ու հորդորում լայքել Կ. Կարապետյանի գրառումները. «Իրենք վարչապետին լայքելով են փորձում պահել: Մենք առաջարկում ենք ոչ թե լայքել, այլ սրտիկել նրա գրառումները»: Արայիկ Հարությունյանը նաեւ հատ-հատ թվարկեց այն բոլոր գյուղերը, որոնք միացել են շարժմանը՝ հորդորելով ողջունել այդ համայնքներին ու համայնքապետերին:

20:35- Բոլորին ողջունեց Դավիթ Սանասարյանը: «Դուք, մենք, բոլորս աշխարհին ասելիք ունեցող ժողովուրդ ենք, մեզ մշակույթ մի սովորեցրեք, մենք այսօր աշխարհին սովորեցնում ենք, թե ինչպիսի մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Երեկ գիշերվանից ունեինք ինֆորմացիա, որ Սերժի մնացորդները փորձելու են խանգարել մեզ, ու գիտեք ինչու՞ չարեցին՝ նրա համար, որ մենք բռունցք ենք ու ցույց ենք տվել, թե ով ենք մենք: Սերժի այս մնացորդները միջազգային դեսպաններին հանդիպելուց ցույց են տալիս, որ իրենք քաղաքակիրթ են, մենք՝ վայրի ու ծայրահեղ մարդիկ, վստահ եմ, որ որեւիցե մեկը նրանց ստերին  չի հավատում, քանի որ տեսնում է ինչ արժանապատիվ ժողովուրդ ենք մենք:

Խոսքս ուղղում եմ օտարերկրյա դեսպաններին՝ մեր փոխարեն չեն կարող որոշում կայացնել ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ոչ մի երկրի: Խոսքս ուղղում եմ սփյուռքի մեր հայրենակիցներին՝ ամենայն հարգանքով ձեր ու ձեր արածի հանդեպ, պետք է այլեւս չհպարտանանք սփյուռքով, այլ բոլորդ պետք է վերադառնաք Հայաստան ու մենք հպարտանանք 10 միլիոնանոց Հայաստանով:

Մեզ Արցախի խնդրով չվախեցնեք, Արցախը մենք սիրում ենք, մենք Արցախը պահել ենք ու պահելու ենք: Այս միասնությունը տեսնելով Ադրբեջանը չի կարող հարձակվել: Վերջում խոսքս ուղղում եմ Կ. Կարապետյանին՝ Կարե՛ն, հեռացի՛ր, նայիր այս ժողովրդին, կատարիր նրա պահանջը, այլապես ժիլետդ թարս կհագցնի քեզ էս ժողովուրդն ու կուղարկի այնտեղ, որտեղից եկել ես»:

20:31- Հայտարարվեց, որ «Գրանդ Հոլդինգ» ըներության տնօրեններ Վարդանյան եղբայրներն ու աշխատակիցները եվս միացել են շարժմանը:

20:28- Խոսում է Սասուն Միքայելյանը. «Ահա իրողություն է, որ հրապարակում հավաքվածները, ոստիկաններն ու բոլոր ոլորտների աշխատողները պետք է ընդունեն այդ իրողությունը, որը իրականացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, սա պետք է շարունակվի խաղաղությամբ, ոչ ոք իրավունք չունի բռնանալ ժողովրդի խաղաղ ցանկության վրա, սա վերածնունդ է, 30 տարվա վերածնունդ: Ահա այն սերունդը, որի կորիզը՝ երիտասարդությունը համախմբված է այստեղ:

Քիչ առաջ խոսակցություններ կային, որ խաղաղապահ զորքերից ձերբակալվածներ կան: Պետք է հասկանաք, որ այդ զորքերն առաջին անգամ իրենց խաղաղապահ գործունեությունը ծավալեցին հենց խաղաղ ցուցարարների շարքերում

Եթե այսօր ձեր համախմբվածությունը չլիներ, այս հրապարակում կլինեին սեւավորներ ու տանկեր, ես խնդրում եմ եւս մի քանի օր ու մենք կտոնենք այս հաղթանակը, որպեսզի ոչ մի ոտնձգություն չլինի այս ցույցի, մարդկանց նկատմամբ»:

20:21- Շարունակեց Արեն Մկրտչյանը, ասելով, որ Կարեն Կարապետյան անունով ԺՊ-ն ցանկանում է գողանալ հաղթանակը, բայց ոչ, նա ցանկանում է թարմացնել Ս. Սարգսյանի ռեկորդը. «Երբ վերջինս դիմացավ այս հրապարակին 6 օր, դա ռեկորդ էր, Կ. Կարապետյան, մենք կարող ենք խփել նոր ռեկորդ՝ 4 օր, 3 օր, քանի օր ուզեք, էդքան կխփենք: Լայն բացիր աչքերդ, տես հարյուր հազարավոր մարդկանց, երբ փակես աչքերդ, դարձյալ կտեսնես այդ հարյուր հազարավոր մարդկանց: Ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր հայրենիքում, իսկ հետո ապրելու եք որիշ, բարեկեցիկ երկում: Ձեզ մատով են ցույց տալիս, դուք մարդկության պատմության ամենախաղաղ, ամենացնցող հեղափոխությունն եք»,-ասաց նա:

20:19- Հարթակ բարձրացան Արամո եւ Էմմա Պետրոսյանները:

«Այս բոլոր օրերի ընթացքում ես իմ ընտանիքի հետ ապրում էի այն մտքերով, որ 88-ի շարժումը ճիշտ էր, քանի որ միասնական էր, սիրելիներ, դուք ապացուցեցիք, որ դուք մեր լեռների ձայնն եք, այն զանգերը, որ ղողանջում են ապագայի համար, դուք այն հայրենիքն եք, որը կոչվում է Հայաստան»,-ասաց երգիչ Արամոն:

20:14- ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը հարթակ բարձրանալով ներողություն խնդրեց օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ իրենց մոտեցած մի պապիկ խնդրեց խոսք ասել՝ նշելով, որ ինքը ապրիլյան հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկն է, սակայն ինչպես հետո պարզվել էր, դա այդպես չէր:

Զարուհին նաեւ խոսեց այն մասին, որ կոնֆլիկտներ հարթելու համար պետք է երկրի ներսում նախ եւ առաջ լինի սեր ու համերաշխություն, իսկ իրենք կարողացել են հասնել այդ ամենին: «Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր կանանց, ովքեր մասնակցել են այս շարժմանը, ովքեր առաջնորդել ու անցկացրել են անհնազանդություններ: Մենք սրանից հետո պետք է ոչ միայն այս երկրում ակտիվ լինենք, այլ պետք է մասնակցնք երկրում կայացվող բոլոր որոշումներին»:

20:12- Նիկոլ Փաշինյանը խնդրեց ուշադրություն դարձնել պահի կարեւորությանը, երբ ոստիկանության աշխատակիցները միացել են շարժմանը:

20:07- Հայտարարվեց, որ այս շարժմանն են միացել քննչական կոմիտեի կապիտան, ոստիկանության կապիտան ու ՁՊՎ ավագ տեսուչը: Նրանք հարթակից ելույթ ունեցան, իրենց արդեն նախկին կոլեգաներին կոչ արեցին միանալ այս շարժմանը:

20:01- ՔՊ կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը խոսեց այն մասին, որ այսօր կարգախոսի խնդիր են ունեցել, քանի որ Սերժին արդեն մերժել են, բայց Սերժ Սարգսյանն իրենց կուսակցության մարմնավորումն է եղել, իսկ քանի դեռ Ս. Սարգսյանի բոլոր թիմակիցները չեն լքել Հայաստանն ու իշխանությունը, իրենք պետք է շարունակեն մերժել Սերժին:

«Այսօր Կ. Կարապետյանը հրաժարվեց բանակցություններից, իսկ դա նշանակում է՝ ՀՀԿ անդամներից բոլորը կորցրել են իրականության զգացումը, քանի որ չեն հասկանում, որ Նիկոլի հետ բանակցելով, մեզ բոլորիս հետ են բանակցում ու փաստացի հրաժարվել են բանակցել մեզ հետ: Նրանք պնդում են, որ թեկնածուն պետք է ընտրվի ընտրությունների միջոցով, մենք դրան դեմ չենք, սակայն մենք նրանց կազմակերպած ընտրություններն արդեն տեսել ենք ու նրանց չենք վստահում:

Այս հեղափոխությունն առայժմ չունի հստակ անուն, ես առաջարկում եմ այն կոչել սիրո եւ համերաշխության հեղափոխություն»:

19:57- «Իմ քայլը» երգի կատարող Հայկ Ստվերն այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւից, նա հրապարակում էր ու կատարում է այս շարժման հիմնը դարձած երգը:

19:51- Ռուբեն Ռուբինյանը ողջունեց ՀՀ հպարտ քաղաքացիներին: «Այն, ինչ մենք արեցինք վերջին օրերին, համաշխարհային պատմական իրադարձություն է, մենք մերժեցինք գաղջ մթնոլորտը, հետո մերժեցինք Սերժին, այսօր մերժեցինք կեղծիքն ու սուտը՝ թույլ չտալով մեզանից գողանալ հաղթանակը, այսօր կարող ենք վստահ ասել, որ ՀՀԿ կուսակցությունն այլեւս իշխանություն չունի, իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ սա անհերքելի է: Այժմ եկել է ժամանակը, որ որպես իշխանություն կայացնենք մեր առաջին որոշումը՝ այն է՝ ով է լինելու այն մարդը, որը ձեր կողմից լիազորվում է դառնալ վարչապետ, անցկացնել ընտրություններ, կրել իշխանությունը:

Այս խոսքերից հետո «Նիկոլ» վանկարկումները մի քանի րոպե չէին դադարում:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա օրերին ԱԺ-ն ընտրելու է վարչապետ ու ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-շարունակեց Ռուբինյանը:

«Ազգային ժողովը նոր վարչապետ է ընտրելու հետեւյալ ընթացակարգով՝ ԱԺ-ն ներկայացնում է թեկնածուներ, եւ մենք ակնկալում ենք, որ բոլոր ուժերը կառաջադրեն 1 թեկնածու ու կընտրեն այդ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Թավշյա հեղափոխությունը հաղթել է»:

19:45- Հանրահավաքի բուն սկիզբը դրեց Արմեն Գրիգորյանը: Նանշեց, որ իշխանությունն այլեւս իրավիճակին չի տիրապետում, խուճապի մեջ է, ու այդ պարագայում պետք է ավելի կազմակերպվել՝ այս հեղափոխությունը գհանգուցալուծման հանգեցնելու համար: Իսկ ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործընթաց, այնպես էլ այս մեկը պետք է ավարտվի արդար ընտրություններով:

Արմեն Գրիգորյանը նաեւ խնդրեց պահպանել երթեւեկության սահմանված արագությունը, չվարել ավելի արագ, խնդրեց ակցիաներին չմասնակցել առանց համարանիշների ավտոմեքենաներով, գիշերը 10:30-ից հետո պահպանել լռություն, որպեսզի քաղաքացիները կարողանան հանգստանալ: Մեկ կարեւոր հանգամանք եւս նշվեց՝ հրապարակի տարածքին վերաբերվել ինչպես տանը՝ այն պահպանելով մաքսիմալ մաքուր:

19:35- Հանրահավաքը սկսվեց հայկական «Բերդ» պարի կատարմամբ ու կենդանի երաժշտության հնչյունների ներքո: Պարում էր ՀՀ Պարի պետական անսամբլը, ընթացքում պարին միացան նաեւ հանրահավաքի մասնակիցները:

19:30- Հանրահավաքի մասնակիցների շարքում է ՀՀ Պարի պետական անսամբլը, որի անդամները պատրաստվում են ներկայացնել «Բերդ» պարը:

19:24- Ընդամենը 1 օրյա դադարից հետո մեկնարկում է հերթական հանրահավաքը՝ Երեւանի ամենամեծ՝ Հանրապետության հրապարակում: Հրապարակը դարձյալ լեփ-լեցուն է:

Տպել
6101 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը